Չի բացառվում, որ Լիդիանը դիմի դատարան ներդրված գումարներն ու եկամուտները գանձելու պահանջով

Արդեն 12 օր է` Ջերմուկի եւ հարակից համայնքների բնակիչները շարունակում են փակ պահել Ամուլսարի հանք տանող բոլոր հողային ճանապարհները: Ցուցարարները պնդում են, որ Ամուլսարում հանքարդյունաբերական գործունեության ամեն օրը բնապահպանական լուրջ վտանգ է ներկայացնում եւ ցանկանում են, որ Ջերմուկում դադարեցվի հանքարդյունաբերությունը: «Լիդիան Արմենիա» ընկերությունը հերքում է բնապահպանական վտանգների հավանականությունը:

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության իրավական խորհրդատու Արմեն Մելքումյանը ըստ էության զգուշացրեց, որ խնդրի լուծումը չստանալու դեպքում ընկերությունը եւ այլ բաժնետերեր իրավունք ունեն դիմելու ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն` արբիտրաժային դատարան` Հայաստանում իրենց ներդրված գումարներն ու եկամուտները գանձելու պահանջով:

Հարցին՝ ի՞նչ է սպասվում, ինչո՞ւ ընդհանուր հայտարարի չեն գալիս ցուցարարների հետ եւ երեկ կառավարության շենքի դիմաց ընկերության իրականացրած բողոքի ակցիան ի՞նչ նպատակ ուներ, ընկերության իրավական խորհրդատու Արմեն Մելքումյանը պատասխանեց. «Պետք է նշել, որ կոնկրետ այս ակցիայի շրջանակներում  ընկերության 1500 աշխատող չեն կարողանում իրականացնել իրենց աշխատանքային պարտավորությունները եւ խախտվել է ընկերության ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունքը: Այս պահին ոստիկանության կողմից դրսեւորվում է ոչ բավարար գործառություններ` ճանապարհները բացելու շրջանակներում եւ ես, որպես իրավաբան, գտնում եմ, որ այս անձանց գործողություններում կան քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշներ»:

Լրագրողների հարցին՝ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելը ինչքանո՞վ խնդրին լուծում կտա, ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը պատասխանեց. «Արդեն թվով երրորդն էր, ճանապարհների փակելը, որպես գործողություն բնակիչների կողմից, ընթացքում անընդհատ մեր աշխատակիցները ուզում էին ինչ-որ բան անել եւ մեր այդ ակցիան տեղի ունեցավ: Մենք` տնօրեններով, ղեկավարներով աջակցեցինք այդ ակցիային, որովհետեւ այդ մարդիկ էլ ունեն իրավունք՝ իրենց ձայնը հասցնել համապատասխան տեղեր եւ կոչը արվում է կառավարությանը, որովհետեւ իրականում այդ գործառույթը մեր խորին համոզմամբ կառավարության դաշտում է: Կոչ կառավարությանը` վարչապետին, որպեսզի այն հորդորը, որ հնչել էր պարոն Փաշինյանից, որ բացեն ճանապարհները եւ չխոչնդոտեն ընկերության աշխատանքներին, իրականում կյանքի կոչվի»:

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ ջերմուկցիներն առանց հիմքերի, ուղղակի ճանապարհ են փակում, քանի որ ընկերության պնդմամբ հայ բնապահպաններն այցելել են տարածք եւ որեւէ խնդիր չեն տեսել, միջազգային փորձագետները նույնպես եկել են տարածք` իրենց դիրքորոշումներում փոփոխություններ են ունեցել եւ դարձյալ խնդիր չեն տեսել, Արմեն Մելքումյանը պատասխանեց.

«Եկեք ճիշտ հասկանանք եւ բոլորիս համար ընկալելի լինի, այսօր ընկերությունը պատրաստ է ցանկացած երկխոսության, բայց դա պետք է լինի առարկայական, մասնագիտական եւ դրա հիմքում լինի կողմերի` միմյանց լսելու ցանկություն: Մենք այս պահին չունենք հակառակ կողմի ցանկությունը, սա կարծիք է: «Ես գտնում եմ, որ այս հանքը պետք է փակվի եւ վերջ» սա ռադիկալ մոտեցում է, որը իրավական պետությունում առհասարակ անընդունելի է: Մենք նորից կրկնում ենք՝ հարգելի բնապահպաններ, եկեք նստենք, երկխոսենք, մենք ապացուցենք մեր տեսակետը, դուք փորձեք ապացուցել ձեր տեսակետը: Բայց այդ երկխոսությունը չի ստացվում, որովհետեւ հակառակ կողմը դրսեւորում է ուղղակի ռադիկալ մոտեցում: Ընկերությունը ասել է՝ այո, մենք ողջունում ենք այդ բարեփոխումները, եւ մենք ենք ասել՝ եկեք այդ ուսումնասիրությունները իրականցրեք, բայց ընկերության աշխատանքը պետք է վերականգնվի:

Ի վերջո, ինչո՞ւ է թվում, որ ընկերության կառավարման մարմիններում գտնվող մարդիկ ազգասեր չեն, ինչո՞ւ է թվում, որ մենք չենք մտածում բնապահպանության մասին: Եթե ընկերությունը իմանա, որ մի փոքր բնապահպանական ռիսկ կա եւ այդ բնապահպանական ռիսկը կառավարելի չի, օր առաջ կդադարեցներ այդ աշխատանքը»,- ասաց Մելքումյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ մասնագետը, ով հեռվից է ստուգում ընկերության փաստաթղթերը, ասում է՝ խնդիր կա, բայց հասնում է ընկերություն, պարզվում է, որ այդ խնդիրը չկա, ի՞նչ են ցույց տվել, որի հիման վրա մասնագետը փոխել է իր կարծիքը, Ստեփանյանը պատասխանեց. «Դա նորմալ երեւույթ է, այս մեր ներկայացրած փաստաթղթերը մի շարք միջազգային փորձաքննություններ են անցնում, ինչպես ձեզ մոտ է հարց առաջանում, ինչպես կառավարությունում է հարց առաջանում, այդպես էլ ֆինանսավորողի կողմից է հարց առաջանում, նա էլ ասում է՝ եկեք անկախ երրորդ մարմին վարձենք, որը կգա, կտեսնի այս փաստաթղթերում ներկայացված նյութերը ինչքանով են իրականությանը համապատասխանում:

Արմեն Մելքումյանի խոսքով՝ միջազգային փորձագետները նշել են, որ «Լիդիան» ընկերության աշխատանքն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային սերտիֆիկատներով ենթադրվող պայմաներին:

«Արդարությունը կվերականգնվի, խոհեմ կգտնվեն այդ մարդիկ, ոստիկանները խոհեմ կգտնվեն, եթե չէ, ապա կա միջկառավարական ընկերության ու բաժնետերերի նկատմամբ միջկառավարական երեք համաձայնագիր, որոնց համաձայն՝ Հայաստանը ստանձնել է ներդրումների պաշտպանությունը: Ընկերությունը 400 մլն դոլար է ներդրել, եթե չլինեն այդ քայլերն ու գործիքակազմը, եթե չի պաշտպանվում ներդրողը, ապա ընկերությունը եւ այլ բաժնետերերը իրավունք են ստանում դիմելու համապատասխան ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն` արբիտրաժային դատարան, որը գտնվում է Վաշինգտոնում՝ իր ներդրված գումարներն ու եկամուտները գանձելու պահանջով: Ընկերությունն այս պահին ակնկալում է, որ ի վերջո կվերականգնվի արդարությունը: Մենք չենք ասում, որ ընկերությունը կդիմի  դատարան, բայց չենք կարող բացառել, որ որեւէ բաժնետեր կարող է դիմել»,- եզրափակեց Արմեն Մելքումյանը:

ՀԺ-ի հարցին՝ վերջին երկու ամսվա ընթացքում ընկերության բաժնետոմսերը արժեզրկվե՞լ են, ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանը պատասխանեց. «Ստաբիլ է»:

Մեր դիտարկմանը, թե որքա՞ն պիտի իջնի «Լիդիան»-ի բաժնետոմսերի գինը, որ ընկերությունը սնանկանա, Մելքումյանը պատասխանեց. «Ձեր հարցում չկա ընդհանրապես տրամաբանություն: Խոսքը ընկերության սնանկության մասին չէ, խոսքը նորից եմ կրկնում Հայաստանի Հանրապետության վարկանիշի մասին է, եթե դուք, որպես քաղաքացի, դրա համար մտահոգված չեք, ցավում եմ դրա համար: Ես, որպես այս երկրում ծնված հայրենասեր եւ ոչ պակաս հայրենասեր, քան ակցիա իրականացնողները, մտահոգված եմ, դա նշանակում է, որ ՀՀ-ում չի պաշտպանվում ցանկացած տնտեսական գործունեություն, լինի դա օտարերկրյա ներդրումային կամ տեղական: Դա նշանակում է, որ ընկերությունը որեւիցե պաշտպանություն չունի, ինչը շատ վատ ազդակ է բոլորիս համար եւ յուրաքանչյուր քաղաքացի դրա համար պիտի մտահոգվենք»:

Տպել
3437 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ