Միլիոնավոր դրամներ․ Լոռու մարզում սերմնացուի յուրացման դեպքերով քրգործերը դատարանում են

Ավարտվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում Լոռու մարզի Միխայլովկա և Ձյունաշող համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված երկու քրեական գործերի նախաքննությունը:

Ինչպես հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. փետրվարի 18-ին Լոռու մարզպետարանի և մատակարար ընկերության միջև կնքված պայմանագրով Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. Դ.-ն կազմել և մարզպետարան է ներկայացրել պետական ծրագրի շրջանակում համայնքում մատչելի գներով պարարտանյութեր ձեռք բերած 94 շահառուների վերաբերյալ կեղծ ցուցակ և ստացել ընդհանուր 11.274.000 ՀՀ դրամ արժողությամբ 93.950 կգ պարարտանյութ: Դրա դիմաց 2015թ. մարտի 20-ին մարզի Կաթնառատ համայնքի ղեկավարի միջոցով մատակարար ընկերության հաշվեհամարին, որպես ստացած պարարտանյութի դիմաց կանխավճար, փոխանցել է 3.000.000 ՀՀ դրամ: Իսկ 65.530 կգ քաշով պարարտանյութը նա օգտագործել է իր մշակած հողերը պարարտացնելու նպատակով՝ մի մասն էլ հատկացնելով մարզի Կաթնառատ և Սարատովկա համայնքների ղեկավարներին:

Արդյունքում պարզվել է, որ Միխայլովկա համայնքի ղեկավարի կողմից 2015թ. ընթացքում հափշտակվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 7.914.000 ՀՀ դրամ դրամի չափով պարարտանյութ և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարները:

Այնուհետև ցանկանալով թաքցնել հափշտակության հանգամանքը՝ 2017թ. Լ.Դ.-ն կնքել է ազոտական պարարտանյութ ստացած, սակայն իբր դրա դիմաց վճարումներ չկատարելու պատճառով պարտքեր կուտակած շահառուների կեղծ ցուցակներ և ներկայացրել Լոռու մարզպետարան:

Քննված մյուս քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավար Գ.Գ.-ն 2015թ.-ին Լոռու մարզպետարանի հետ կնքված փոխառության պայմանագրով ստացել է համայնքի շահառուների համար նախատեսված 30.000 կգ աշնանացան ցորենի սերմացու, սակայն ստացած առանձնապես խոշոր չափերի՝ 4.368.000 ՀՀ դրամ արժողությամբ 27.300կգ աշնանացան ցորենի սերմացուն հողօգտագործողներին չի հատկացրել, այլ օգտագործել է իր կողմից օգտագործվող հողերը մշակելու նպատակով:

Այնուհետև, համայնքի ղեկավարը սեփական կարիքների համար օգտագործված աշնանացան ցորենի սերմացուի հափշտակության հանգամանքը թաքցնելու և աշնանացան ցորենի սերմացուի դիմաց գոյացած պարտավորությունը չկատարելու նկատառումով նույն մեխանիզմով կազմել և մարզպետարան է ուղարկել շահառուների ստորագրությունների կեղծմամբ համայնքի շահառուների կեղծ ցանկեր:

Գ. Գ.-ն 2017թ. մարզպետարան է ներկայացրել շահառուների մի մասի փոխարեն կեղծված ստորագրությունների հիման վրա կազմված՝  աշնանացան ցորենի սերամացու ստացած և պարտավորություններ ունեցող անձանց վերաբերյալ ցանկեր, որոնց հիման վրա ՀՀ կառավարության որոշմամբ պարտքը ներվել է և դադարեցվել Ձյունաշող համայնքի 4,800,000 ՀՀ դրամի պարտավորությունները:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար երկու համայնքների ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննության ընթացքում նրանք մասնակիորեն վերականգնել են պետությանը պատճառված վնասը՝ պատրաստակամություն հայտնելով մինչև դատաքննությունը սկսելը ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասի մնացած մասը:

2018թ. հունիսի 29-ին 2 քրեական գործերով նախաքննությունն ավարտվել է:  Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունները հաստատվել են և քրեական գործերի հետ միասին ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Տպել
1781 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել