Ահազանգ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից. դատապարտյալներն ամեն խցի համար 300-600 հազար դրամ են վճարում

29/06/2018 schedule09:25

Նուբարաշեն ՔԿՀ մի խումբ կալանավորներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ են փոխանցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին ու խնդրել հրապարակել այն:

Նամակում կալանավորները հայտնում են, որ ազատազրկված անձանցից տարբեր պատրվակներով պարբերաբար խոշոր չափի գումար է շորթվում (յուրաքանչյուր խցից՝ 300-600 հազար դրամ), որի մի մասը փոխանցվում է ՔԿՀ ղեկավարությանը, մի մասն էլ՝ նրանց խոսքով՝ «ավելի վերև»: Կալանավորները վարչապետից խնդրում են նաև համաներում կիրառել՝ նշելով. «կալանավորները սրտատրոփ  սպասում են համաներման»: Նամակը տեխնիկական որոշ շտկումներով ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.

Բաց նամակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Մեծարգո պարոն Փաշինյան, ի շնորհիվ Ձեզ և Ձեր համախոհների՝ մեր ազգը մեծ ցնծություն է ապրում , որ վերջապես մենք էլ կդառնանք ու կդասվենք քաղաքակիրթ երկրների շարքին, բայց էտ համընդհանուր ոգևորվածության ֆոնի վրա  կա մի շատ կարևոր ու հին իշանություններից ժառանգված սահմռկեցուցիչ երևույթ, որն, ըստ իս, օր առաջ պետք  է արմատախիլ արվի։ Խոսքս վերաբերվում է քրեակատարողական հիմնարկներին (բացառությամբ «Վարդաշենի») ու հատկապես Նուբարաշեն ՔԿՀ-ին ։

Մարդիկ, գտնվելով կալանավայրում,  այսպես ասած բերդ նայողի ու բերդում գտնվող գողի անմիջական ճնշմամբ կալանավորներից անխտիր շորթում են կամեռի (хата-ի ) փող ու պարզ բացատրում են , որ փողի մի մասը գնում ա օբշակ, իսկ մյուս մասը բերդի ղեկավարությանը, ինչի մի մասն էլ գնում ա ավելի վերև ու որպեսզի էս ամեն ինչը չհնչի որպես մերկապարանոց, ստորև կներկայացնում  ավելի մանրամասը ու եթե չեք հավատում հարցրեք ԱԱԾ-ի կողմից նշանակված բերդի տեղակալին ու նա ձեզ կզեկուցի, իհարկե եթե ինքը չկա էտ կոռուպցիոն սխեմայի մեջ, որն իարկե խիստ կասկածելի է, հակառակ դեպքում ԱԱԾ-ի ներկայիս պետը պետք է որ տեղյակ լիներ, ինչևիցե ստորև ներկայացնում եմ մանրամասը «Նուբարաշեն» ՔԿՀ – ի այժմյան իրականությունը, կրկնում եմ,  էս րոպեի  (24.06.2018 թ) դրությամբ Անխտիր բոլոր խցերից (բացի զրոների մի քանի խցերից) ամսական խցում գտնվողներից ամեն մեկը պարտադիր,  անկախ սոցիալական վիճակից տալիս է 30-50 (փողատերերից կրկնակի) հազար դրամ, որից 15-25 հազարը խցի ( хата-ի ) փող, 15-25 հազարը տուպիկի ( գող-ի ), պալաժենու ու պետի փող, ամսական ռեժիմի փող 30-50 հազար:

Դեպենկա-ի փող ամսվա մեջ երկու անգամ 10 հազար ու մի հատ էլ հեռախոս, թեկուզ փչացած, էնքան որ ցուցանիշ ցույց տան վերևներում, այսպիսով ամեն խցից պարտադիր հավաքվում է 300-600 հազար դրամ, որն էլ կիսվում է պետի, գողի ու  պալաժենեցի միջև, դե հիմա հաշվեք ինչքան խցեր կան Նուբարաշեն ՔԿՀ-ում ու ինչքան գումար է շորթվում կալանավորներից, չհաշված 200-հազար պռագոնի (խաղի ) փող ամեն խցից, եթե նույնիսկ խցում գտնվում են մարդիկ, որ չեն խաղում անկախ ճնշումներից, ապա պետքա լրացուցիչ մուծի չխաղալու համար ևս 20 հազար ու գումարեք էս ամեն ինչին խմիչքը ու նարկոտիկը, որն հասանելի ցանկացած խցում՝ բնականաբար կրկնակի գնով, քան դրսումա:

Ամեն խուց նախատեսվածա 10-12 մարդու համար, բայց որպես կանոն բնակվում են 12-16, երբեմն էլ 18 մարդ ու բնականա, որ քնում են հերթով: Դե հիմա բազմապատկեք խցերի թիվը հավաքվող գումարի թվով  ու արդեն պարզ կդառնա թե ինչու էր նախկին իշանություններին ձեռնատու կալանավորների նման քանակը, իսկ հիմա  էտ եղածին էլ գումարեք բյուջեից հատկացված ահռելի գումարները կալանավորներին՝ ըստ փաստացի կալանավորների քանակի, որը նույնպես մխսվում է ՔԿՀ-ի կողմից, որովհետև կալանավորներին հիմնականում պահում են հարազատները իրենց բերած ուտելիքներով ու դեղերով ։

Ու հիմա ոչ պակաս, եթե ոչ ամենակարևոր հանգամանքի վրա եմ ուզում հրավիրել Ձեր ուշադրությունը՝ կալանավայրերում գտնվող կալանավորների 80%-ը, եթե ոչ ավելին, հանդիսանում են նախկին իշխանությունների ու հատկապես արդարադատության համակարգի զոհեր, որովհետև մարդկանց կալանավորել ու դատապարտել են առանց ապացույցների ու պատշաճ իրավական հիմքերի ու պատահական չի,  որ էսօր Հայաստանը ՄԻԵԴ-ում ընդեմ Հայաստանի 100 հազար բնակչին ընկնող դիմումների թվով  (70 դիմում) գերազանցում է նույնիսկ Թուրքիային ու Ադրբեջանին ։

Պարոն Փաշինյան, Ձեր կողմից նախաձեռնված և ժողովրդի կողմից մեծ խանդավառությամբ իրագործված թավշյա հեղափոխությանը սատարել են ոչ միայն քաղբանարկյալները, այլև կալանավորները ու ասեմ նաև, որ թե ԼՏՊ-ն, թե ՌՔ-ն ամեն երկու տարին մեկ արել են համաներում, վերջին համաներումը եղել է 2013 թվականին ու առ այսօր կալանավորները սրտատրոփ  սպասում են համաներման ու հավատացեք, որ բոլորն էլ մի մարդու նման անկախ իրենց քրեական անցյալից ( եթե նույնիսկ եղել է ) կկանգնեն Ձեր կողքին ու կլծվեն մեր նոր պետականության շինարարության դժվար, բայց պատվաբեր գործին:      

 «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորներ

Տպել
16944 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց