Երևան
6 °C
Լոռու մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ աշխատասենյակում արդեն գույք ունի: Այդ պաշտոնում նա նշանակվել էր հունիսի 21-ին, ինչից հետո աշխատավայր այցելելով՝ հայտնաբերել էր, որ աշխատասենյակը գրեթե դատարկ է՝ առանց անհրաժեշտ գույքի: Այդտեղ նա լուսանկարվել էր եւ այն հրապարակել սոցիալական ցանցում:
Անդրեյ Ղուկասյանն այսօրվա գրառմամբ անդրադարձել է նաեւ աշխատանքային օրվան.
«Վերջապես ժամանակ ունեցա և, եթե հետաքրքիր է, պատմեմ մի փոքր աշխատանքային օրվա մասին: Ձեզ հետաքրքրող հարցը, գույքի հետ կապված, արդեն լուծում է գտել: Չնայած ինձ ճանաչողները գիտեն, որ հարցը ամենևին էլ այն չէր, որ ես սեփական գույք չէի կարող տեղադրել իմ աշխատասենյակում, մեկ անգամ ևս ասեմ, որ հարցը վերաբերմունքն էր և որոշ անձանց աշխատանքային պարտականությունները պատշաճ ձևով չկատարելը: Եվ հետայսու ևս ցանկացած անօրինական կամ բարձիթողի երևույթի հանդիպելիս պատրաստվում եմ ձեզ տեղյակ պահել:
Հիմա ավելի կարևոր բաների մասին.
1. Հանդիպել եմ գազի բալոններ արտադրել պատրաստվող իրանական ընկերության ներկայացուցիչների հետ:Իրենք ունեցել են որոշակի անհանգստություն մաքսային և հարկային մարմինների հետ կապված: Մոտ օրերս պատրաստվում են ներկրել 18,000,000 եվրո արժողության սարքավորումների առաջին խմբաքանակը: Կապ եմ հաստատել համապատասխան մարմնի ներկայացուցիչի հետ և փոխանցել տվյալներ: Սակայն, ինչպես ես գիտեմ, և դուք՝ նույնպես, վստահ եմ, ոչ մի խնդիր չի կարող այլևս առաջանալ մաքսային և հարկային մարմինների հետ օրինականության շրջանակներում:
2. Այցելել եմ Վանձորի նորակառույց բժշկական կենտրոն և տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին: Մեղմ ասած շատ տպավորված եմ: Կան որոշակի խնդիրներ փաստաթղթային հարցերի և լիցենզիայի հետ կապված, որը պարտավորվել եմ փոխանցել առողջապահության նախարարին և, վստահ եմ, որ մոտ ժամանակներս կունենաք արդեն գործող ժամանակից և հագեցած բուժկենտրոն, որը շատ մեծ ներուժ ունի մեր մարզի և հարակից մարզերի բնակչության սպասարկման համար:Նկարները կտեղադրեմ մի փոքր ուշ»:
Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մարզպետ Հրանտ Մարգարյանը՝ «Բարգավաճ Հայաստանի»: Լուրեր կան, որ նրանց միջեւ լարված փոխհարաբերություններ են:
Հ.Գ. Անդրեյ Ղուկասյանին տրամադրված աշխատասենյակը մինչ այս զբաղեցրել է նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյանը: Ավելի վաղ նա ասել էր, որ աշխատասեղանն ու համակարգիչն իր անձնականն են եղել, որոնք եւ գնալիս տարել է:
Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)
Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին
Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը
Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան
Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ
ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել
Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին
Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը
ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է
Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը
Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ
Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ
Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին
Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը
Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ
Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին
Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը
Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները
Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են
Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին
Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ
Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ
Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին
Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով
Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ
Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս
Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի
36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան
Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ
© 2024 Հայկական ժամանակ