Քննարկվել են մի շարք ներդրումային ծրագրերի իրականացմանն օժանդակելու հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պոտենցիալ ներդրումային ծրագրերի իրականացմանը կառավարության կողմից օժանդակություն ցուցաբերելուն ուղղված հարցեր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: 

«Կառավարության ձևավորման առաջին օրից հայտարարում ենք, որ Հայաստանում ներդրումները, այդ թվում՝ օտարերկրյա, մեզ համար ունեն կարևոր նշանակություն: Այս ընթացքում ներդրողների հետ եղել են բազմաթիվ շփումներ և նրանք արել են մի շարք դիտարկումներ, բարձրացրել հարցեր: Ներդրողների հետ քննարկումների արդյունքում գեներացվել է մի այսպիսի գաղափար՝ դիտարկել «ներդրումային մեկ պատուհանի» սկզբունք կիրառելու հնարավորությունը: Ի՞նչի մեջ է գաղափարը, որ ներդրողն ունենա կոնկրետ հասցե, որտեղ պետք է գնա աջակցություն ստանալու և արդյունքում հաջող ներդրում իրականացնելու համար: Գաղափարը նաև հետևյալն է, որ այդ պոտենցիալ գրասենյակն ունենա հնարավորություն և լիազորություն՝ ներդրողների անունից և փոխարեն իրականացնել մի շարք գործառույթներ, այդ թվում՝ պետական մարմինների հետ հարաբերություններում, որոնք անհրաժեշտ են ի վերջո գործունեության մեկնարկը տալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել «Բինզես Արմենիա» հիմնադրամի գործունեությանը, վերջինիս կողմից ներդրողներին ցուցաբերվող օժանդակությանը, մատուցվող ծառայություններին: Խորհրդակցության մասնակիցները հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի առաջարկությունը՝ ներկայացրել են տարբեր դիտարկումներ, այդ թվում՝ վերը նշված հիմնադրամի գործունեության հետ կապված և կարևորել պոտենցիալ ներդրողների հետ ակտիվ, անմիջական ու բաց աշխատանքը, ներդրումային միջավայրի բարելավման և հնարավոր օժանդակության վերաբերյալ տեղեկատվության լայն տարածումը: Այդ առումով, կարևորվել է նաև հարկային վարչարարության պարզեցումն ու բարեփոխումների իրականացումը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև պոտենցիալ ներդրողներին պատրաստի ներդրումային ծրագրեր ներկայացնելու անհրաժեշտությունը և հետներդրումային օժանդակության իրականացումը, ինչը կնպաստի կոնկրետ արդյունքների արձանագրմանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է նշված հարցերի շուրջ քննարկումները շարունակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ և առաջիկայում ներկայացնել հստակ առաջարկություններ: 

Տպել
2130 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը