ՀՀ-ում բարելավվում է որպես խափանման միջոց կալանավորման կիրառման պրակտիկան․ նոր նախագիծ

Հունիսի 12-ին կայացած ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել էր միջազգային փորձի ուսումնասիրությամբ 10-օրյա ժամկետում նախապատրաստել կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառման իրավակարգավորումների, այդ թվում՝ այլընտրանքային խափանման միջոցների ներդրմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթ եւ միջոցներ ձեռնարկել վերջինս մասնագիտական շահագրգիռ շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ի կատարումն այդ հանձնարարականի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում արդեն մշակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը դրա ընդունման հիմնավորման հետ միասին հրապարակվել է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում՝ «Փաստաթղթեր» բաժնի «Նախագծեր» ենթաբաժնում՝ դրա շուրջ հանրային լայն քննարկումներ ապահովելու նպատակով: 

Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու եւ կալանավորման ժամկետները երկարացնելու պրակտիկայում հանդիպող, նաեւ այլընտրանքային խափանման միջոցների ներդրման հետ կապված գործնականում հանդիպող, ինչպես նաեւ հնարավոր նոր խնդիրների համակողմանի կարգավորման նկատառումով նախագիծն առավել հղկելու, կատարելագործելու, ինչպես նաեւ հետագա համատեղ քննարկումներն ավելի առարկայական եւ արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը գործընկեր մասնագիտական շրջանակների, քաղաքացիական շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկում է [email protected] էլեկտրոնային հասցեով նախագծի վերաբերյալ ակտիվորեն ներկայացնել կարծիքներ, առաջարկություններ ու դիտողություններ, որոնք կդառնան մանրամասն քննարկման առարկա:  

Տպել
827 դիտում

Իմ աչքերը միշտ արցունքով են լցվում այդ դեպքը հիշելիս. Զոդիի վթարի գործով ամբաստանյալը ցավակցեց տուժող կողմին

Դասադուլ եւ գործադուլ Գյումրու թիվ 19 դպրոցում. մանկավարժներն ու ծնողները պայքարում են նախկին տնօրենի վերադարձի դեմ

Քաղաքացու գիտակցությունից է սկսվում մաքուր քաղաքը. Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարին

3-րդ հարկից ընկած 1,5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից

Ազդարարվել է ուսումնական տագնապ 1-ին եւ 2-րդ զորամիավորումներում. ՊՆ

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ

Լաբորատորիայի արդյունքները հավաստում են՝ քաղաքացու վրա հարձակված կենդանին հովազ չէր. նա պնդում է հակառակը

Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են. «Կանաչ Հայաստան» ՀԿ (տեսանյութ)

Նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Տեսախցիկները նկարահանել են ստորգետնյա անցումներում լամպերի գողության դեպքեր (տեսանյութ)

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են

Չեմ կարծում, թե Իրանի հետ ցամաքային հաղորդակցության երկշաբաթյա դադարեցումը որեւէ խնդիր կառաջացնի․ Գոռ Գեւորգյան

«Ես կիրառել եմ երկու հատուկ միջոց». Լեւոն Երանոսյան

Քարաթափում է տեղի ունեցել Մեղրի-Երեւան ավտոճանապարհին. ԱԻՆ

Վարչապետն այցելել է ներդրումների աջակցման կենտրոն

Թող մրցույթ չլինի, գումարը մեզ տան՝ որպես դրամաշնորհ կամ նվիրատվություն. բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. նախնական տվյալներով չորս քաղաքացի տուժել է, չորսը՝ մահացել. ԱԻՆ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ է տրամադրվել. նրան կփոխարինի տեղակալ Վաչե Տերտերյանը