Երկրապահներն այլեւս ղեկավար չեն ուզում ունենալ, խորհուրդ կստեղծվի. ԵԿՄ վարչության նիստ է

Արդեն մի քանի ժամ է, Երկրապահ կամավորականների միությունը վարչության նիստ է հրավիրել:

Նիստին մասնակցում են ոչ միայն ԵԿՄ հայտնի անդամները, վարչության կազմը, այլեւ ազատամարտիկներ, որոնք, ինչպես իրենք են հայտնում, անտարբեր չեն կարող լինել: Ազատամարտիկները նիստի կեսից լքել են դահլիճը, ներսում են մնացել ԵԿՄ վարչության անդամները, որոնք փորձում են քննարկումների միջոցով հասկանալ, թե ինչպես է ղեկավարվելու կառույցը:

Նշենք, որ մեծամասամբ ԵԿՄ-ականները դեմ են, որ 1 անձի կողմից իրականացվի կառավարումը:

Հայտնի ազատամարտիկ Ջերմուկի Համոն, նախկին պատգամավոր ու ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը նշել են, որ համաձայն են մեծամասնության կարծիքի հետ, այն է՝ ստեղծել ԵԿՄ խորհրդի անդամներից բաղկացած վարչություն, որի անդամները միասին կհամակարգեն ու կղեկավարեն վարչությունը:

Ազատամարտիկ Գագիկ Վարդումյանն էլ ասել է, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե Մանվել Գրիգորյանը խայտառակել է ԵԿՄ-ն: Ըստ նրա, 1 անձով չի կարող պայմանավորված լինել ամբողջ կառույցի աշխատանքն ու համբավը, ու հենց այս պատճառով էլ պետք չէ, որ հետագայում ղեկավարումը կենտրոնանա 1 մարդու ձեռքին: Ըստ ԵԿՄ անդամների, այդպիսով կկիսվի ու միաժամանակ կավելանա պատասխանատվությունը, որը դրվելու է մի քանի հոգու վրա՝ ԵԿՄ կառավարման խորհրդի անդամների:

Նշենք, որ ԵԿՄ վարչության նիստը շարունակվում է, Երկրապահները խոստացել են այսօր հանդես գալ հայտարարությամբ ու ասել, թե ինչպես եւ ում կողմից է այսուհետ ղեկավարվելու կառույցը:

Տպել
3672 դիտում

Երեք ռուսաստանցու նոր կորոնավիրուսով վարակման փաստը հաստավել է

Արմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը թափուր է. նախկին տնօրեն Արտակ Պողոսյանը եւս կմասնակցի մրցույթին

Արցախի Հանրապետությունում իրականացվել են մի շարք միջոցառումներ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրները

Սիրիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ

Պերմյակովը գտնվում է ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում. ՌԴ-ից պատասխանել են

Կա հավանականություն, որ ուսանողը կարող է ֆիկտիվ գրանցվել աշխատանքի եւ եկամտահարկով հետ ստանալ վարձը. Սիսակ Գաբրիելյան

Ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել

Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին ինչպե՞ս պետք է մասնակցի քվեարկությանը

Հայաստանի եւ Պաղեստինի ԱԳ նախարարները հանդիպել են

Ուսանողները պահանջում են բուհի կառավարման խորհրդում չնվազեցնել իրենց տեղերը. ծրագրում են բողոքի գործողություններ

Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի ատրճանակ են հայտնաբերել ու առգրավել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակին

Կորոնավիրուսի պատճառով օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել. վտանգի տակ է նաեւ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը

Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն առերևույթ նպաստելու համար. ՀՀ ՔԿ

ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորները կգտնվեն տնային հսկողության տակ. Արսեն Թորոսյան

2018 թ.-ի մայիսից մինչ օրս Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը կամ թոշակը կամ նպաստը բարձրացել է. վարչապետ

Մանվել Գրիգորյանը դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն սուր ցավերի պատճառով դարձյալ տեղափոխվել է բ/կ