Երևան
12 °C
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել ԳՐիգորյանը ապրիլյան պատերազմի տարելիցի համնար ուղերձ է հղել, որում ասվում է.
«Եռասերունդ երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները, աշխարհասփյուռ հայ ազգն այսօր խնկարկում են 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի վառ հիշատակը:
Երկու տարի առաջ, ապրիլի 1-2-ի գիշերը, թուրք ազերին, մոռացած 1989-94 թվականի դասերը, մոռացած, թե ինչպես էր 94-ի մայիսին հրադադար մուրում, միլիարդավոր դոլարների զենքի ձեռքբերումից մթագնած ուղեղով, լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսեց Արցախի Հանրապետության սահմանների ամբողջ երկայնքով:
Արցախի Հանրապետությունն ու նրա անկախության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը, հայկական բանակը պատվով դիմակայեց հանկարծահաս հարձակմանը: Մի քանի օրվա ընթացքում հայկական զինուժը դարձավ իրադրության տերն ու դարձյալ հարկադրեց Ադրբեջանի քաղաքական, ռազմական ղեկավարությանը՝ մոսկվաներում ընկած, կրակի դադարեցման միջնորդներ որոնել: Ապրիլյան պատերազմի ընթացքը բեկելու, նենգաբարո ոսոխին իր տեղը ցույց տալու հարցում կարեւոր ներդրում ունեցավ Երկրապահը: Մենք հաշված ժամերի ընթացքում հայտնվեցինք առաջնագծում՝ հայ դիրքապահ զինվորի կողքին: Երկրապահները լրացրին մարտական հենակետերում, ջոկերում, դասակներում առկա բոլոր բացերը: Ապրիլյան պատերազմին մասնակցեցին ավելի քան 5 000 երկրապահ կամավորական՝ ինչպես 1989-94 թվականների պատերազմի մասնակիցներ, այնպես էլ՝ երիտասարդ երկրապահներ, ովքեր այդ կերպ հիմնավորեցին, որ հայրենասիրական դաստիարակությունը Երկրապահում ճիշտ հիմքերի վրա է դրված: Հազարավոր երկրապահ կամավորականներ էլ ցուցակագրվել եւ սպասում էին առաջնագիծ մեկնելու՝ իրենց հերթին: Ապրիլյան պատերազմին մասնակցեց ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունը:
Հայկական զինուժը հստակորեն կատարեց մարտական առաջադրանքը՝ թշնամու առաջխաղացումը կասեցվեց, թշնամին շպրտվեց իր բույնը: Սակայն, ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցավ հազարից ավելի վիրավոր եւ հարյուրից ավելի զոհ՝ արծիվ տղաներ, որ գիտակցված մահն ընտրելով՝ անմահացան եւ հիմա երկնքի արքայությունից են հսկում մեր անդորրը: Այս քաջերը գնացին, միախառնվեցին 1989-ի պատերազմի զոհերին, բոլոր ժամանակների մեր սուրբ նահատակներին: Ապրիլյանի ժամանակ 14 զոհ էլ Երկրապահն ունեցավ, ինչպես նաեւ՝ մի քանի տասնյակ վրավորներ, հաշմանդամներ, թեպետ՝ բոլորն էին երկրապահ: Երկրապահը հերթական անգամ ապացուցեց, որ հավատարիմ է երդմանը: Այսօր էլ կրկնում ենք՝ միշտ պատրաստ ենք պատժել թուրք ազերիների բոլոր սադրանքները: Մեր բանակը հզոր է, մենք վստահում ենք նոր սերնդին, ինքներս ենք հայրենասիրական դասընթացներով պետության լիարժեք քաղաքացիներ կրթում, բայց եւ կրկնում ենք՝ ցանկացած անհրաժեշտ պահի կհայտնվենք խրամատում:
Եռասերունդ Երկրապահը խոնարհվում է ապրիլյանի զոհերի հիշատակի առաջ, խոնարհվում է բոլոր ժամանակների մեր նահատակների առաջ:
Հավերժ փառք հանուն հայրենիքի ընկած բոլոր քաջերին: Հավերժ փառք աշխարհասփյուռ հայ ազգին, Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի հայկական պետությանը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT