ԱԳ փոխնախարար Ռուբինյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից արված հայտարարությունների մասին

Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հանդես են եկել գրեթե նույնաբովանդակ հայտարարություններով: Երկուսն էլ խոսել են այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են հայերի կողմից «իրենց պատկանող օկուպացված տարածքները հետ բերել»: Հաջիեւը իր խոսքում նշել է, որ, ըստ էության, իրենց նպատակը հայկական տարածքների վրա հարձակումն ու դրանց գրավումն է:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանից պարզաբանում ստացանք, թե ի՞նչ է ձեռնարկել ԱԳՆ-ն ի պատասխան Ադրբեջանի հայտարարությունների:

- Պարոն Ռուբինյան, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել են Արցախում ռազմական գործողություններ սկսելու իրենց մտադրության մասին, ԱԳՆ-ն ինչ-որ կերպ պատասխանելո՞ւ է այդ հայտարարություններին:

- Ադրբեջանը բազմիցս է նման հայտարարություններ արել: Այսինքն, Ադրբեջանը աչքի է ընկնում ռազմական, ռազմաշունչ հռետորաբանությամբ: Նրանք անընդհատ խոսում են պատերազմի վերսկսման մասին, եւ մեր դիրքորոշումն այն է, որ այսպիսի հռետորաբանությունը չի նպաստում տարածաշրջանում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը եւ չի նպաստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հաջող եւ արդյունավետ բանակցությունների վարմանը: Լավ կլիներ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի ղեկավարությանը հայտնեին, որ նման հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղ բանակցությունների ընթացքին:

- Հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին դիմե՞լ է արդեն այս հայտարարությունների հարցով:

- Այս հայտարարությունը դեռ նոր է եղել: Մենք կքննարկենք, թե ինչ ճանապարհով կարձագանքենք սրան, բայց ես ուզում եմ ասել, որ ցանկացած դեպքում ՀՀ ԶՈՒ-ն ցանկացած ոտնձգության շատ կոշտ արձագանք ցույց կտա:

- Կարելի՞ է համարել, որ սա բացահայտ սպառնալիք է Ադրբեջանի կողմից, Հայաստանին եւ Արցախին:

- Ադրբեջանը միշտ էլ աչքի է ընկել ռազմաշունչ հայտարարություններով, ապակառուցողական հայտարարություններով, սակայն մենք վստահ ենք մեր զինված ուժերի կարողությունների վրա: Բայց մենք նաեւ պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանի այս հայտարարությունները բազմիցս արվել են օդում:

 - Հնարավո՞ր է, որ Ադրբեջանի սպառազինությունն արդեն այն մակարդակի է հասել, որ նրանք առանց վախենալու նմանատիպ հայտարարություններ են անում:

- Կրկնում եմ, Ադրբեջանը բազմիցս արել է նման հայտարարություններ, բանակցային գործընթացը խոչընդոտող հայտարարություններ, բայց ՀՀ ԶՈՒ-ն կարող է եւ պատրաստ է դիմակայել ցանկացած գործողության, ցանկացած սադրանքի, որը կլինի Ադրբեջանի կողմից:

- Այս պահին Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները ի՞նչ մակարդակի վրա են, արդյո՞ք մեր ռազմավարական գործընկերը պատրաստ է հնարավոր ռազմական գործողությունների դեպքում միջամտել:

- Հայ-ռուսական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, եւ մենք վստահ ենք, որ Ռուսաստանը կկատարի բոլոր դաշնակցային պարտավորությունները, ինչպես եւ մենք ենք պատրաստ կատարել մեր բոլոր դաշնակցային պարտականությունները` անհրաժեշտության դեպքում:

Տպել
3427 դիտում

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան