Թորոսգյուղում տեղացած կարկուտը փակել է դեպի Գյումրի տանող ճանապարհը

Շիրակի մարզը կրկին կարկտահարվել է: Ժամը 15:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում կարկուտ է տեղացել  Թորոսգյուղում եւ Փոքրաշենում: Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեց, որ Թորոսգյուղում ժամը 15:10-ին սկսված կարկուտը շատ խոշոր եւ ամուր է եղել: Այն ձյան ծածկույթի նման հիմա էլ 15-ից 20 սմ բարձրությամբ նստած է գետնին ու ցանքատարածությունների վրա: Կարկուտը սկսվել է Ցողամարգից, 15 րոպե այս գյուղի վրա է տեղացել, այնուհետ հասել Թորոսգյուղ, եւ 20 րոպե անընդմեջ կարկտահարել ցանքսերը, պտղատու ծառերը: Ըստ Արտուշ Մանուկյանի, կարկուտը տեւական ժամանակ փակել եւ անանցանելի է դարձրել դեպի Գյումրի տանող ճանապարհը:

Գյուղի ցանքսերը վնասվել են, բայց թե ինչքան է վնասի չափն, այս պահին անհնար է ասել: Նման ուժեղ կարկուտին սելավն է հաջորդում, որն էլ քշում եւ հողից դուրս է բերում բույսն ամբողջությամբ: Հիմնականում մշակված էր ցորեն, գարի, վարսակ: 40 հա ցորեն ու գարի է մնացել կարկուտի տակ: Արփենի համայնքին եւս կարկուտը լուրջ վնասներ է հասցրել: Այստեղ կարկտի հաստ շերտի տակ է մնացել 13-ից 14 հա հացահատիկային կուլտուրա:

Տարածքում հակակարկտային կայանքներ չկան: Միշտ էլ բերքը գյուղացուց առաջ կարկուտն է հավաքել: Դրա համար էլ ամեն տարի գյուղերում նվազում է մշակվող հողամասերի թիվը:

Փոքրաշեն համայնքում եւս կարկուտը գյուղացուն մոլոր է թողել: Ժամը 15:00-ին սկսված կարկուտը մոտ 35 հա հացահատիկային կուլտուրա է վնասել: Հիմնականում ցորեն, գարի, առվույտ, կորնգան: Այստեղ եւս հակակարկտային կայանքներ չկան: Փոքրաշենի վարչական ղեկավար Կարեն Վարդանյանի փոխանցմամբ, գյուղում տեղացած կարկուտով այսօր հետաքրքրվել են ե՛ւ Շիրակի մարզպետարանի, ե՛ւ ԱԻՆ պատասխանատուները: «Նաեւ ԱԱԾ-ից են զանգել, իրանց էլ ենք տեղյակ պահել»,-զրույցի ընթացքում ասաց Փոքրաշենի վարչական պատասխանատուն: Մշտապես եք կարկուտի ժամանակ ԱԱԾ-ին տեղյակ պահու՞մ, հարցին, Վարդանյանը պատասխանեց՝ այո, այո, բա ԱԱԾ է, չհետաքրքրվի՞: 

Կարկտահարության վնասի չափը մասնագիտական հանձնաժողովը կպարզի առաջիկա օրերին: Նշենք, որ կարկուտի պահին այդ համայնքներում աշխատանքային այցով շրջայցի է եղել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Լուսանկարները վերցված են մարզպետի ֆեյսբուքի էջից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4503 դիտում

ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում

Հրդեհ՝ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում