ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները կկատարի Արտակ Ասատրյանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները կկատարի արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ սա ժամանակավոր նշանակում է:

Նախարարի տեղեկացմամբ՝ ներկայում օրինագիծ են մշակում, որով նախատեսվում է, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը նշանակվելու է վարչապետի կողմից՝ արդարադատության նախարարի առաջարկությամբ:

Հիշեցնենք, որ մինչ այս Եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնում էր նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը: Վերջինի խոսքով՝ 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանում փոխվել է կառավարությունը, ինչի արդյունքում բնականորեն փոխվել է կամ կարող է փոխվել կառավարության դիրքորոշումը Եվրոպական դատարանում այս պահին քննվող կամ քննվելիք գործերի մեծամասնության դեպքում:

«Այս պայմաններում աննպատակահարմար եմ համարում իմ պաշտոնավարման շարունակումը որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եվրոպական դատարանում: Գտնում եմ, որ նոր իշխանությունը պետք է հնարավորություն ունենա ազատորեն ներկայացնելու իր դիրքորոշումները Եվրոպական դատարանում քննվող գործերով եւ կաշկանդված չլինի նախկինում ներկայացված դիրքորոշումներով»,- ասել է Գեւորգ Կոստանյանը:

Տպել
1367 դիտում

ԱԳ նախարարը ՀԱՊԿ նիստում ընդգծեց Ադրբեջանի՝ կովկասյան տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ ձևավորելու քայլերը

Արայիկ Հարությունյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են անհայտ կորած զինծառայողների և գերիների հարցը

Ոստիկանները պատերազմի ժամանակ ձեռք բերված զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)

Ինչպես է ազդել կորոնավիրուսն ու պատերազմը անշարժ գույքի շուկայի վրա. պատասխանում է կադաստրի կոմիտեի ղեկավարը

Անիեր-Սյուր-Սենի քաղաքային խորհուրդն Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև է ընդունել

Լավրովը խոսել է Ղարաբաղյան հակամարտության գերիների ու զոհերի փոխանակման գործընթացի, ՀԱՊԿ նիստի որոշումների մասին

Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում. Սյունիքի մարզպետարան

Քարամշակման արտադրամասն օգտագործում է մակերևույթային ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն․ ԲԸՏՄ ստուգումները

ՀՀ ՏԿԵ նախարարության մասնագետները Շիրակի մարզում ուսումնասիրել են ընթացող փողոցաշինական աշխատանքները, կատարել նմուշառում

Երևանում 28-ամյա տաքսու վարորդը դանակահարել է33-ամյա մի տղամարդու (տեսանյութ)

ԱՀ կառավարությունը կփոխհատուցի Արցախի բնակիչների 2020 թվականի դեկտեմբերի և 2021 թվականի բոլոր ամիսների կոմունալ ծախսերը

Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

Ստուգայց է իրականացվել Վայոց ձորի ոստիկանական բաժանմունքներում և համայնքապետարաններում. ԱԱՏՄ

Հրապարակվել է 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Փրկարարները պատվով կատարեցին իրենց առաջ դրված խնդիրը. ԱԻ փոխնախարարը պարգեւատրեց սահման մեկնած փրկարարներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան

Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68,000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցանկն ընդլայնվել է

Ամերիաբանկը կնքել է ստորադաս փոխառություն Սիմբիոտիքսի հետ

Արայիկ Հարությունյանը գործուղվել է Սյունիքի մարզ

Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում