Կեղծիքներ եւ ապատեղեկատվություն. Լիդիանը հերքում է Ամուլսարի վերաբերյալ տարածվող լուրերը

Վերջին օրերին համացանցում տարածվեցին տեսանյութեր, որոնք պարունակում են ուղղորդված ապատեղեկատվություն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ: Տեսանյութերից մեկում երեւում է դեռեւս չկառուցված արտադրական ավազաններից մեկը, որը ներկայացվում է որպես պոչամբար: Տեսանյութի հեղինակը մատնանշում է գեոմեմբրանը, որն իբրեւ թե կայուն չէ անձրեւաջրերի նկատմամբ: Այս մասին ասված է Լիդիան Արմենիա ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Նախ՝ Ամուլսարի ծրագիրը պոչամբար չունի: Արտադրական ավազանը պոչամբար չէ: Այն պահելու է ոչ թե թափոններ, այլ ոսկով հագեցած արտադրական հեղուկը եւ արտահոսքը բացառվում է թե՛ բնապահպանական, թե՛ տնտեսական նպատակով:

Երկրորդ՝ արտադրական ավազանը դեռեւս կառուցման ընթացքում է, եւ գեոմեմբրանը միայն մասամբ է այն ծածկում՝ ինչը հստակ երեւում է այդ տեսանյութում: Անձրեւային եղանակի դադարից հետո ավազանն ամբողջությամբ մեմբրանով ծածկելու աշխատանքները կավարտվեն, որից հետո բնականաբար ամբողջությամբ ծածկված մեմբրանի տակ ջուր չի կարող կուտակվել:  Ավելին՝ հենց այն հանգամանքը, որ դեռեւս կիսատ տեղադրված մեմբրանի բաց հատվածից լցված անձրեւաջուրը կուտակվել է եւ չի ներծծվել, խոսում է այն մասին, որ մեմբրանի տակ տեղադրված շերտն այնքան ամուր է, որ կանխում է ջրի ներթափանցումը նույնիսկ մեմբրանի տակից:

Մեկ այլ տեսանյութում նկարահանվել է անձրեւաջրերից վարարած Արփա գետը, եւ հեղինակը պնդում է, որ Ամուլսարի տարածքից այնտեղ հոսող ջրերի հետեւանքով գետի հոսքից ներքեւ գտնվող ձկնաբուծարանում ձկներ են սատկել: Ձկնաբուծարանի տերը՝ Լավրենտ Հակոբյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ ձկնաբուծարանին վնաս է հասցվել: Կցում ենք տեսանյութ, որտեղ երեւում են ձկնաբուծարանի ավազանները: Նույն տեսանյութում կարող եք տեսնել նույն հատվածում Արփա գետի լիովին մաքուր հոսքն՝ այսօր:

Ամուլսարի տարածքում թունավոր աղտոտիչներ չկան: Ծրագիրը դեռեւս շինարարության փուլում է, չկա արտադրական ոչ մի գործընթաց: Մի քանի օր տեւած հորդառատ անձրեւների հետեւանքով թարմ կառուցված ջրահեռացման ուղիների մակերեսից լվացվել էր հողը, ինչի պատճառով տվյալ հատվածում հոսքը պղտորվել էր: Դրանք աղտոտիչներ չեն եղել, ինչպես ներկայացվում է տեսանյութում, այլ՝ հողաջուր: Հանքի ենթակառուցվածքների եւ ջրերի կառավարման բոլոր համակարգերի վերջնական կառուցումից հետո Ամուլսարի տարածքում ենթակառուցվածքների հետ շփվող բոլոր ջրերը ուղղորդվելու են եւ հավաքվեն՝ բացառելով ցանկացած չկառավարվող արտահոսք, ինչպես եւ նախագծված է:

Ցավալի է, որ կեղծիքը եւ ամեն գնով գոյություն չունեցող «աղետներ» ներկայացնելու նպատակը որոշ մարդկանց ու կազմակերպությունների համար դարձել է մշտական գործելաոճ: Ապատեղեկատվության տարածումը ոչ միայն չի բխում բնապահպանական իրական խնդիրների վերհանման շահերից, այլեւ խանգարում է դրան՝ շեղելով իրականում լուրջ խնդիրներից»,- ասված է հաղորդագրության մեջ:  

Տպել
1695 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց