Հայկն առաջին անգամը չի կորչում. երբեմն հարևաններն են նրան գտել, երբեմն էլ՝ ոստիկանությունը

Արդեն 6-րդ օրն է՝ աուտիզմով հիվանդ 14-ամյա Հայկ Հարությունյանին հայտնաբերել չի հաջողվում:

Հունիսի 11-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որոնվող 14-ամյա երեխային վերջին անգամ տեսել են երեկ՝ հունիսի 13-ի առավոտյան, Արագած գյուղում, գյուղացիներն հայտնել են, որ տղային տեսել են ծառի տակ քնած:

Այս պահին շարունակում են աուտիզմով հիվանդ 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքները, որին մասնակցում են  մի խումբ կամավորներ, փրկարարներ, ինչպես նաեւ երեխայի հարազատները, սակայն այս պահի դրությամբ նրան գտնել չի հաջողվում: Հիմնական որոնողական խումբը կենտրոնացած է Արագածոտնում, որտեղ վերջին անգամ տեսել են նրան:

Մեր տեղեկություններով, սա առաջին դեպքը չէ, երբ 14-ամյա Հայկը հեռացել է տանից եւ կորել: Նա պարբերաբար դուրս է եկել տանից, երբեմն հարեւաններն են գտել եւ երեխային հանձնել ծնողներին: Իսկ վերջին դեպքն էլ տեղի է ունեցել սույն թվականի մայիսի 24-ին. երեխային հայտնաբերել են Նորագավիթում, ոստիկանները նրան հանձնել են ծնողներին: Դեպքեր են եղել, երբ ծնողները երեխայի կորելու վերաբերյալ անգամ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել:

Մեր զրույցում Հայկի եղբայրը՝ Գոռը, հաստատեց, որ Հայկը էլի էր հեռացել տանից, սակայն սա միակ դեպքն է, երբ երեխային օրերով հնարավոր չի լինում գտնել: Գոռը տեղեկացրեց, որ եղբոր կորելուց հետո՝ մեկ ժամ անց ծնողներն արդեն ոստիկանությունում են եղել՝ միանգամից տեղեկացրել եւ որոնողական աշխատանքները սկսել:

Հայկի ընտանիքը մոտ 15 տարի ապրել է Երեւանում, ապա տեղափոխվել եւ բնակվում են Արարատի մարզի Այնթափ գյուղում: Գոռը մեզ հայտնեց, որ աուտիզմով հիվանդ եղբոր առողջական վիճակով բժիշկներն են զբաղվում, սակայն նշեց, որ հավելյալ ինֆորմացիա չի կարող տրամադրել, քանի որ գտնվում է հոգեբանորեն ծանր վիճակում:

Արագածում գտնվող կամավորներից Կարինե Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սպասում են ԱԻՆ-ի հայտարարությանը, որ հասկանան, թե ինչ ուղղությամբ շարժվեն: «Մենք արդեն 4 օրից ավելի է՝ փնտրում ենք, իմ տղայի տարիքին է, ես ինքս չեմ կարող տանը հանգիստ նստել, միացել եմ, ամեն ինչ անելու ենք, որ գտնենք»,- ասաց Հարությունյանը:

Հայկը տնից դուրս է եկել հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում: Տնից դուրս գալիս նրա հագին եղել է կանաչ շապիկ եւ շորտ, նա ոտաբոբիկ է: Մազերը կարճ, ինչպես պատկերված է նկարում:  

Հունիսի 14-ին՝ ժամը 00:56-ի դրությամբ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով՝ որոնողական աշխատանքներն ուժեղացված ռեժիմով շարունակվելու հայտարարություն է արվել: Որոնողական աշխատանքներն իրականացվում են 8 ուղղությունով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը եւ այգիները:

Ժամը 12:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է 161 փրկարար, 10 կամավոր եւ ոստիկանությունից 2 կինոլոգ՝ շներով: Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր: Որոնողական աշխատանքների մասնակից Անի Պետրոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայկին տեսնողներն ասել են, որ երեխան հյուծված վիճակում է, ուստի այս խմբին է միացել նաեւ բուժքույր, որպեսզի բժշկական աջակցություն ցուցաբերի տղային:

Հայկի եղբայրը դիմել է նաեւ Հեռուստաընկերություններին, սակայն զբաղվածության պատճառով չի հասցրել հետեւել՝ արդյո՞ք Հայկի մասին հայտարարություն արվել է, թե՞ ոչ: «Ինքս շատ զբաղված եմ եղել, որպեսզի հստակ տեսնեմ, կարդամ, կամ լսեմ, որ համոզված լինեմ, որ տարածվում է եղբորս անհետացման լուրը»,- հավելեց Գոռ Հարությունյանը:

Նշենք, որ կամավորները կարող են օգնել՝ միանալով տարածաշրջաններից որեւէ մեկում ընթացող աշխատանքներին, մասնավորապես. 

Էջմիածնի, Մեծամորի, Արմավիրի շրջաններում կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 00446633 (Անի):

Արարատի, Արտաշատի կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 094551854 (Հովնան):

Աշտարակի, Եղվարդի կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 099070277 (Սուրեն):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7573 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ