Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում մի քանի սկանդալային գրառումներ է կատարել, որոնցով պնդում է, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության այժմյան պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մի շարք սխալներ է թույլ տվել, որոնց հետևանքները ծանր են:

Նախ, Արմեն Դանիելյանը առաջին գրառմամբ հայտնում է իր վերադարձի և մարդկանց ճշմարտությունն ասելու մասին:

«Ես վերադարձա մարդկանց ասելու ճշմարտությունը… դա հարյուրավոր նախկին դատախազների պատիվը և արժանապատվությունը վերականգնելու ճշմարտությունն է…»,գրում է Դանիելյանը:

Հաջորդ հրապարակմամբ նա հիշեցնում է Գևորգ Կոստանյանի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի մասին, որը մեղադրվում էր կոռուպցիոն սկանդալի մեջ. «Երբեք ուշ չէ քայլ անելու համար… արդարության համար պայքարող մարդը միշտ էլ կպայքարի… Ինչ կապ ունի պայքարի ժամանակագրությունը… Գուցե դուք իրավացի եք, սակայն, երբ կոռուպցիայի դեմ պայքարող նախկին գլխավոր դատախազ Կոստանյանի ավագ օգնականը չորով դուրս եկավ կոռուպցիոն սկանդալից՝ մնում էր միայն սպասել…

Հ.Գ. Բա մեր օգնականներն ինչու երբեք չկասկածվեցին կոռուպցիայի մեջ… դժվար չէ կռահել…»,- գրում է Դանիելյանը:

Տիգրան Խեչոյանը, մամուլի հրապարակումների համաձայն, մեղադրվում էր կոռուպցիոն սկանդալի մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ Խեչոյանով զբաղվում էր ԱԱԾ-ն, սակայն ինչպես հետագա հրապարակումներում նշվեց, այս գործը «ջրվեց», քանի որ Խեչոյանն ու Կոստանյանը մտերիմ ընկերներ էին:

Դանիելյանը շարունակում է հրապարակումների շարքը՝ անդրադառնալով Սասուն Խաչատրյանի նշանակմանը. «Միթե արդարության վերականգնում չէ Սասուն Խաչատրյանին Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում նշանակելը։ Անհրաժեշտության պարագայում մեկ առ մեկ կներկայացնեմ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ պաշտոնից հրաժարված դատախազների անունները։ Նրանց նկատելի մեծամասնությունը պատվարժան իրավաբաններ են՝ ովքեր հաջողությամբ աշխատում են պետական կառավարման տարբեր մարմիններում։ Ինչ է պետական կառավարման այդ մարմիններում կոռուպցիայի դեմ պայքար չէ՞ր իրականացվում։ Թե՞ Գևորգ Կոստանյանը միայնակ էր պայքարում այդ չարիքի դեմ։ Իր տխրահռչակ գործունեությամբ Գևորգ Կոստանյանը նույնիսկ փորձեց վազանցել աշխարհի թիվ մեկ կաթոլիկ քրիստոնեա հովվապետին՝ առավել կաթոլիկ երևալու համար։ Արդյունքն այն է, որ քրեական օրենսգիրքը սգում է մեծն իրավաբանի վրա...»:

Այս գրառումից երկու ժամ անց հայտնվեց Արմեն Դանիելյանի հաջորդ գրառումը՝ նախորդ հրապարակման մեջ հիշատակված անուններով արդեն. 

«Ոչ ոք չի մոռացվել...

Թող նախկին կոլեգաներս ներողամիտ լինեն... Ներքոհիշյալ դատախազներն ինչ-ինչ պատճառներով ազատվել են աշխատանքից: Միթե նրանք չեն պայքարել կոռուպցիայի դեմ...

  1. ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս ՌԴ գլխավոր դատախազի ավագ օգնական,
    2. ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Երևանի կայազորի զինվորական դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական- ներկայումս ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ,
    4. ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ,
    3. ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության Իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ, արդարադատության գնդապետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր- ներկայումս ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, 
    4. ԱՐՄԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ,
    5. ՋՈՆ ՖԱՐԽՈՅԱՆ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարդատության գեներալ մայոր- ներկայումս ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ,
    6. ԱՐԹՈՒՐ ԳՈՅՈՒՆՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության գեներալ մայոր- ներկայումս ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, 
    7. ԳՐԻԳՈՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարդատության գնդապետ- ներկայումս ՔԿ Ներքին անվտանգության վարչության պետ,
    8. ԳԱԳԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործեով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական- ներկամուս
    «Գագիկ Խաչիկյան» իրավաբանական ընկերության հիմնադիր-փաստաբան,
    9. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության Ընդհանուր բնույթի հանցագործությունների գործեով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական, ներկայումս- ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական,
    10. ՀԱԿՈԲ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս «Ֆակտում» իրավաբանական ընկերության հիմնադիր-փաստաբան:

Հաջորդիվ կնեկայացնեմ... Սամվել Սինանյանին, Վարդան Ավետիսյանին, Նաիրի Մարգարյանին, Վարդան Մուրադյանին, Նելլի Հարությունյանին, Ալեքսան Անդրեասյանին, Նորիկ Հակոբյանին, Էդուարդ Անդրիկյանին, Հմայակ Զաքոյանին, Հովիկ Սուքիսայանին և մյուսներին.. 
Ներողամիտ կլինեք... »:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
26940 դիտում

ՏԿԵ փոխնախարարը և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը քննարկել են համայնքային զարգացման ծրագրերը

«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մաhացել. դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը քննարկել են միջազգային հակամարտությունները

Արտակարգ դեպք Երևանում. «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դանակահարել է 57-ամյա մորաքրոջը

Սարդարապատ գյուղի մսուր-մանկապարտեզը հիմնանորոգվել ու համալրվել է նոր գույքով. տեսանյութ

Հովհաննես Մովսիսյանը Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում կլինի ևս 2 տարի

Հանդիպել են Արամ Ա-ն և Նենսի Փելոսին

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն

ՀՀ-ին է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող 158 միլիոն 263 հազար դոլար արժեքով հողատարածք

Հրդեհ Սվերդլով գյուղում. այրվել են տներից մեկի տանիքն ու առաստաղը

Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Ապօրինի արդյունահանվել է 1500 խմ մարմարի հանույթ. շուրջ 24 մլն դրամով իրացվել է. կան ձերբակալվածներ. տեսանյութ

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության հնարավորությունները՝ արդյունաբերության և ԲՏ ոլորտներում

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորները դուրս են բերվել հատուկ տեխնիկայի կիրառմամբ

Որտեղ և երբ կարող է սպառողը ծանոթանալ հոկտեմբերին սպառած էլեկտրաէներգիայի քանակի, արժեքի մասին տեղեկատվությանը

Վրաերթ հյուրանոցային համալիրի մոտ. հետիոտնը մահացել է

Երևանի պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն

Աննա Հակոբյանի՝ սոցցանցում արված որ հրապարակումներն են ունեցել կես միլիոն և ավելի դիտում

Զանգերը սպասարկվում են 100%-ով. բարեփոխումներ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. տեսանյութ

Բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն. տեսանյութ

Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել. նա կգտնվի դատական ​​​​խիստ վերահսկողության տակ

Դուք ում շունն եք. պոդյում են դուրս եկել ու փորձում են քծնել Պուտինին՝ ով ավելի շատ կարող է. տեսանյութ

Վարչապետը «Գիտուժ»-ի անդամների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացմանը միտված առաջիկա քայլերը

Քննարկվել է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունը

Հրապարակվել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված խաղացողների ցանկը. մեկնարկել է մարզական հավաքը

Աբովյանում դանակահարված քաղաքացիներից մեկը՝ 24-ամյա երիտասարդը, մահացել է

Թքել են ձեր նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա. որտեղից ձեզ այդ ոսկեդուռ զուգարաններն ու տները, ա՛յ խեղճուկրակներ

Աբովյանում երիտասարդ է դանակահարվել

ՀԷՑ-ը միջազգային բանկերի նկատմամբ վարկային պարտավորությունների սպասարկումը կիրականացնի սահմանված ժամկետներում

Քննարկվել են Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունները

Ինչպե՞ս էր Քոչարյանը պատերազմի 2-րդ օրը հասկացել, որ պարտվելու ենք. դրա համար պիտի պայմաններ լինեն. տեսանյութ

ԵՄ-ի հետ կրթության ոլորտում համագործակցությունն օրինակելի է. Ժաննա Անդրեասյան

Արարատ Միրզոյանը կմեկնի Դանիա

«Նյուզ Մաքս»-ը հետաքրքրված է Հայաստանի գործընթացների լուսաբանմամբ. վարչապետն ընդունել է Քրիստոֆեր Ռուդիին

Բավարարվել է Անդորրայի միջնորդությունը. գողության համար մեղադրվողը հանձնվել է իրավասու մարմիններին

Ռիադում Գևորգ Պապոյանը հանդիպել է նախարար Աբդուռահման ալ Ֆադլիի հետ. ինչ հարցեր են քննարկվել

Սերժ Սարգսյանին առաջարկում եմ ինձ մոտ տարբեր խեղկատակների ուղարկելու փոխարեն ինքը հերթագրվի ընդունելության

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 22 հարց է ընդգրկված

Բագրավանում հայտնաբերված և Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված լուսանի ձագը անկել է. պատճառը հայտնի է