Երևան
12 °C
Հուլիսի 19-ին Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրելու, որտեղ մի շարք օրենսդրական նախագծերի հետ քննարկվելու է «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը: Փոփոխության նպատակը, ըստ հիմնավորման, այն է, որ օրենքը համապատասխանեցվում է 2015 թվականին փոփոխված Սահմանադրությանը:
Մասնավորապես, օրենքի նախագծում ասվում է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնելու օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը եւ կանոնադրությունը հաստատվում է վարչապետի որոշմամբ:
Ստացվում է, որ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը կարող է բարեգործին թույլ չտալ կատարել իր բարեգործությունը, քանի որ այն կարող է այլ իրավական հիմքեր ունենալ: Հանձնաժողովը կարող է օրենքով նախատեսված դրույթներով սահմանափակել բարեգործության համար տրվող գումարը կամ լրիվ չեղարկել։ Հարկ եղած դեպքում հանձնաժողովը կարող է դիմել իրավապահներին։
Այս նախագիծը դեռ ԱԺ չի հասել, բայց բուռն քննարկումների առիթ է դարձել: Հատկապես նախագծի ԱԺ բերելը մտահոգել է Ծառուկյան խմբակցության պատգամավորներին: Մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ սա հենց ուղղված է Գագիկ Ծառուկյանի դեմ եւ այս կառավարությունը շարունակում է նախորդի սկսած գործը:
«Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության թիրախն էր, դա փաստ էր, եւ նախորդ իշխանության վերջին Հանրապետական վարչապետ Կարեն Կարապետյանը, իհարկե, ելնելով Բարեգործության մասին այս օրենքը, որպես թիրախ ուներ միմիայն Գագիկ Ծառուկյանին։ Սա հասկանալի էր։ Անհասկանալի է, թե ինչու է այս կառավարությունը, որպես առաջին օրենսդրական նախաձեռնություն, բերում մի երկրում մի օրենք, որտեղ 30 տոկոս պաշտոնական աղքատությանը գումարվում է եւս 30-40 տոկոս աշխատող աղքատների թիվը եւ փորձում դրանով կրկին թիրախ սարքել Գագիկ Ծառուկյանին»,- ասաց նա եւ հարց բարձրացրեց, թե ո՞վ ու ինչպե՞ս է որոշելու՝ դա բարեգործությո՞ւն է, թե՞ ոչ:
«Այդ ո՞նց եք որոշելու, գիր-ղուշո՞վ, թե՞ ըստ ձեր քաղաքական նպատակահարմարության եւ ըստ ձեր քաղաքական ճաշակի։ Ի տարբերություն ձեզ, այս տարիների ընթացքում ինչ արել է Գագիկ Ծառուկյանը, որպես բարեգործ, որեւէ քաղաքական ենթատեքստ չի եղել։ Հարցրեք ուսանողներին, ովքեր ուսման վարձեր են ստացել Գագիկ Ծառուկյանից, նրանցից ովքե՞ր են եղել «Բարգավաճ Հայաստանի» անդամ, հարցրեք խաղողագործներին, հարցրեք հաշմանդամներին, հարցրեք անօթեւաններին։ Անհարմար է, չի կարելի։ Պետություն, արա քո պարտականությունը՝ ապահովիր անօթեւաններին բնակարաններով, լուծիր անապահովության խնդիրը, իսկ եթե չես կարող, մի խանգարիր բարեգործներին, ովքեր դա կարող են ու ովքեր դա անում են։ Եթե ոմանց թվում է, թե բերելով այս օրենքը, իրենք վատություն են անում Գագիկ Ծառուկյանին, ապա պետք է ասեմ, որ դուք խորապես սխալվում եք։ Դուք վատություն պետք է անեք սոցիալական այն խավերին, ովքեր օգտվում են այդ բարեգործությունից։ Այդուհանդերձ, եթե այս օրենքը բերվի ու ընդունվի, ես լինելու եմ այն մարդկանցից մեկը, որը հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի 1-ից դադարեցնել բոլոր բարեգործական ծրագրերը եւ բոլոր շահառուներին, ովքեր կդիմեն Գագիկ Ծառուկյանին, մենք ուղղորդելու ենք դեպի կառավարություն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Առաջիկայում ԱԺ արտահերթ ընտրություններ են եւ ընտրակաշառքի գործոնը Նիկոլ Փաշինյանը խոստացել է ընդհանարապես բացառել: Սա ենթադրում է, որ շատ քաղաքական ուժեր, որոնք տասնյակ հազարներով քվեներ էին խփում ու խորհրդարանում տեղեր ամրագրում, այլեւս նրանց դա չի հաջողվելու: Միանգամայն պարզ է նաեւ Ծառուկյան խմբակցության պատգամավորների սրտնեղած դիրքորոշումը այս հարցի շուրջ: Բանն այն է, որ առաջիկա ընտրություններին քարոզարշավի շրջանակներում, ինչպես 2017 թվականին տեղի ունեցավ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն աջ ու ձախ բարեգործություններ կանի:
Միանշանակ պարզ է, որ «բարեգործությունը» իր էական ազդեցությունն է ունենալու ընտրողի ընտրության վրա, երբ հասնի քվեախցիկի մոտ: Այս օրենքի ընդունումը հերթական կարգավորումներից մեկը կլինի, որ առաջիկայում արդար ընտրություններ անցկացվեն:
Մեր այս դիտարկումների շուրջ, սակայն ԱԺ պատգամավորները չէին շտապում մեկնաբանություններ տալ: Մասնավորապես, ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կսպասի մինչեւ նախագիծը հասնի խորհրդարան:
ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն էլ ասում է, որ «Բարեգործության մասին» օրենքի նախագիծն ընտրակաշառքը բացառելու մեխանիզմ է:
«Ընտրությունների ժամանակ ընդհանրապես բարեգործություն ասվածը մենք արդեն տեսել ենք, որ չարաշահվում է եւ օգտագործվում՝ որպես ընտրակաշառքը թաքցնելու ձեւ: Դրա դեմ, այո՛, պետք է պայքարել, ես կարծում եմ՝ բարեգործության դաշտը պետք է ավելի լիարժեք դարձնել, որ դա լինի իսկապես բարեգործություն: Բարեգործությունն այն է, որ անում ես՝ իրապես ոչինչ չակնկալելով եւ սա պետք է սահմանվի»,- նշեց նա:
Նախագծի շուրջ հնչող մտահոգություններին անդրադառնալով՝ Ռուստամյանը նշեց, որ դեմ արտահայտվողների փաստարկները խորապես չի ուսումնասիրել, բայց որ բաց կա եւ այն պետք է կարգավորվի, դրա անհրաժեշտությունը տեսնում է:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ դրամական ու նյութական խոստումներով մարտի 7-ին քարոզարշավը սկսած Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը։
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում այդ օրերին ասել էր, որ Գագիկ Ծառուկյանը պաշտոնական զգուշացում է ստացել՝ օրենքը խախտելու համար:
«Նման խոստումներ տրվել չեն կարող, դա օրենքի խախտում է: Ինչի վերաբերյալ մենք արդեն կուսակցության ներկայացուցիչներին նաեւ իրազեկել ենք, որպեսզի դադարեցվի եւ հետագայում նման օրենքի խախտումներ չթույլատրվեն: Շարունակվելու դեպքում արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում»,- ասել էր Տիգրան Մուկուչյանը:
Ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաեւ մատուցել կամ խոստանալ ծառայություններ:
Չի բացառվում, որ ԲՀԿ-ն հետագայում հենց նման զգուշացումներից խուսափելու համար է, որ այժմ «դիվերսոն» հարձակման է ենթարկում օրենքի նախագիծը: Մասնավորապես, օրենք խախտած ուժը կարող է անգամ զրկվել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից
Ալեք Մանուկյան փողոցում մեքենա է այրվում․ տեսանյութ
Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ․ ինչ վիճակում են նրանք
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ առաջարկվում է ներդնել պաշտպանության եռաստիճան համակարգ
Վթարի է ենթարկվել «Տելակ» ամառային ճամբարից երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ տեսանյութ
Հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Սրբուհի Գալյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
Հայրերը ևս կարող են օգտվել «ծնողական ժամ»-ից, օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ բացակայել աշխատանքից․ Թորոսյան
Խախտումներ են հայտնաբերվել «Արարատցեմենտ»-ին 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրման գործընթացում
Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել
Առաջարկվում է ավելացնել մեկ տոն ևս՝ Նավասարդ, լուծում գտնել ՀԱԵ տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերի համար
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
Eurosatory 2026․ Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ միասնական տաղավար
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան
Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ գործողության դադարեցման հնարավորությունով
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Ասի կարող ա գան խուզարկության, էն թղթի կեսը վառեցի, կեսը ճղեցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի․ նախագիծ է ներկայացվել
Ազգային ժողովն ընդունել է 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում հունիսի 18-ին և 19-ին գազ չի լինի
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 7-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Գտնվել է Փամբակ գետն ընկած քույրերից փոքրի՝ 7-ամյա Նարեի մարմինը
ՄԻՊ-ը կարևորել է միջազգային հարթակներում փորձի փոխանակման միջոցով տարբեր կառուցակարգերի զարգացումը
Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026-27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում
Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և զենք մատակարարել Ուկրաինային․ G7 երկրների խոստումը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT