Իմ ժողովուրդը կկայացնի իր որոշումը. Էրդողանի ռազմական քարոզարշավը

Լուսանկարում՝ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ելույթը Նիղդեում անցկացված հանրահավաքի ընթացքում

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն ակնկալում է հունիսի 24-ի ընտրություններում երկրորդ անգամ նախագահ ընտրվել առաջին փուլի արդյունքներով: Այդ մասին նա հայտնել է թուրքական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:

«Իմ ժողովուրդը կկայացնի իր որոշումը եւ երկրորդ փուլի հույսին չի թողնի նախագահի ընտրությունը», - ասել է նա:

Հեռուստաալիքներին տված հարցազրույցը կրում էր ընդգծված նախընտրական բնույթ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց 2011 թ. սկսված Ստամբուլի ջրանցքի աշխատանքներին, Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի՝ 7 մզկիթների գործունեությունը Ավստրիայում կասեցնելու մասին որոշմանը, ինչպես նաեւ գրեթե երկու տարի շարունակվող արտակարգ դրության ռեժիմին: Էրդողանը չի բացառել, որ արտակարգ դրությունը, որը մտցվել է 2016 թ. ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, ընտրություններից հետո կչեղարկվի:

«Արտակարգ դրությունը մտցվել է ահաբեկչական խմբերի, Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության, քրդական ուժերի եւ «Իսլամական պետության» սպառնալիքների դեմ: Ահաբեկչական վտանգի նվազեցմամբ պայմանավորված՝ ընտրություններից հետո արտակարգ դրությունը կարող է հանվել»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ հնարավոր է հետագայում դարձյալ արտակարգ դրություն պարտադրվի, եթե Թուրքիան «որեւէ խնդրի առերեսվի»:

Էրդողանի՝ բոլոր ճակատներով իրականացվող քարոզչությունը պայմանավորված է առաջիկա ընտրություններում 50 տոկոսից ավելի ձայն չստանալու մտավախությամբ: Այդ մտավախությունը Էրդողանի մոտ հայտնվեց անցյալ տարվա ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեից հետո, երբ կողմ քվեարկեց հանրաքվեի մասնակիցների 51,3 %-ը: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում էին անցում կառավարման խորհրդարանական ձեւից՝ նախագահականի, իսկ վարչապետի ինստիտուտը վերացվում էր՝ լիազորությունները փոխանցելով նախագահին:

Իր նախաձեռնության այդքան ցածր վարկանիշը Էրդողանի մոտ աստիճանաբար մտավախություն առաջացրեց, որ նա կարող է չստանալ ընտրողների ձայների 50%-ը: Խնդիրը նրանում է, որ եթե նախագահական ընտրություններում որեւէ թեկնածու չստանա ձայների կեսից ավելին կհայտարարվի ընտրությունների երկրորդ փուլ, որի ընթացքում Էրդողանի հակառակորդները կարող են հանդես գալ միասնական ճակատով եւ ընդհատեն Էրդողանի 16 տարվա կառավարումը: Այդ պատճառով էլ Էրդողանը բոլոր ռեսուրսները ներդրել է՝ առաջիկա ընտրություններում առաջին փուլով հաղթելու համար:

Էրդողանի նախընտրական քարոզարշավի ընթացքում հիմնաքարային դեր է հատկացվում Թուրքիայի զինված ուժերի «հակաահաբեկչական գործողություններին»: Ակտիվորեն շահարկվում է նաեւ հունվարին մեկնարկած սիրիական Աֆրին քաղաքում անցկացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, «որի ընթացքում չեզոքացվել է 4600 ահաբեկիչ»:

Ըստ երեւույթին, «Ձիթենու ճյուղը» քարոզչական առումով սպառել է իրեն: Հունիսի 11-ին Էրդողանը Նիղդե քաղաքում անցկացված հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան նոր ռազմական գործողություն է սկսել քուրդ զինյալների հենակետերի եւ ռազմաբազաների ուղղությամբ՝ այս անգամ արդեն Հյուսիսային Իրաքում: Իր ելույթում նա անդրադարձել է նաեւ քաղաքական հակառակորդներին, որոնք փորձում էին հետ պահել Թուրքիայի նախագահին Աֆրինում ռազմական գործողություն սկսելուց:

«Մենք ոչ Քեմալին ենք լսելու, ոչ էլ Մուհարեմին։ Մենք նայելու ենք մեր գործին։  Հիշում ե՞ք, որ ես այդ ժամանակ խոսում էի նաեւ Քանդիլում եւ Սինջարում (Շանգալ) ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտության մասին։  Ասեմ, որ մենք արդեն սկսել ենք ռազմական գործողությունները։ Մեր օդուժին պատկանող 20 կործանիչ արդեն խոցել է 14 կարեւոր թիրախ եւ վերադարձել, սակայն գործողությունը դեռ ավարտված չէ», - ասել է Էրդողանը։

Հարկ է նշել, որ այս պահին օդուժի հարվածների մասին հիշատակելը, այն էլ ընտրազանգվածի հետ հանդիպման ընթացքում, բացառապես քարոզչական բնույթ է կրում: Թուրքիան տարիներ շարունակ պարբերաբար հարվածներ է հասցնում Քանդիլի լեռներում ապաստանած քրդական խմբավորումների դիրքերին: Իսկ թուրքական ցամաքային զորքերի՝ Իրաքի հյուսիսում քրդական ուժերի դեմ իրականացվող գործողությունների մասին հայտնի էր դարձել ավելի վաղ՝ հունիսի 4-ին: Այդ գործողությունները, սակայն լայնամասշտաբ բնույթ չէին կրում երկու պատճառով:

Նախ եւ առաջ լայնամասշտաբ ցամաքային գործողությունը լեռնային շրջաններում ապաստանած տեղաբնակ զինված խմբերի հետ մեծ ու չարդարացված ռիսկ է: Բացի դրանից, Իրաքը, մեղմ ասած, դեմ է իր տարածքում երրորդ ուժի կողմից իրականացվող «հակաահաբեկչական գործողություններին»:

Դեռեւս 2016 թ. աշնանը պաշտոնական Բաղդադի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել էին, երբ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել էր, թե Թուրքիան սեփական տարածքներից դուրս զորքեր տեղակայելով տարածաշրջանային պատերազմ հրահրելու ռիսկի է դիմում: Իսկ այս տարվա մայիսին Իրաքի վարչապետը, մեկնաբանելով Թուրքիայից հնչող հայտարարություններն առ այն, որ թուրքական զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի ռազմական գործողություն սկսել Քանդիլի լեռներում, նշել էր, որ «Իրաքի ինքնիշխանությունը խախտող ցանկացած գործողություն անընդունելի է»։

Ալ Աբադին նաեւ պատրաստակամություն էր հայտնել համագործակցել Թուրքիայի հետ՝ թույլ չտալու քրդական ուժերին իրաքյան տարածքն օգտագործել Թուրքիային հարվածներ հասցնելու համար: Դրա հետ մեկտեղ նա մեղադրել է Թուրքիայի իշխանություններին ռազմական լարվածությունը քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար: Այս մեղադրանքը պարբերաբար հնչում է նաեւ Էրդողանի հակառակորդների քարոզչության ընթացքում, սակայն, քանի դեռ Թուրքիայի ԶՈւ-ն, ըստ թուրքական լրատվամիջոցների, հաղթանակներ է տանում՝ ռազմական գործողություններն ընթանալու են Էրդողանի օգտին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5802 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին