Երևան
12 °C
Տավուշի մարզի 750 բնակիչ ունեցող Լուսաձոր համայնքի 150 բնակիչից ավելին գտնվում է արտերկրում: Գյուղում չնայած կա հիմնական դպրոց, սակայն աշակերտների թիվը մտահոգիչ է՝ 29 աշակերտ: Դպրոցն այս տարի 5 շրջանավարտ է տվել:
«Բնակչության մի մասը զբաղվում է հողագործությամբ, մի մասը՝ անասնապահությամբ: Գյուղը ժամանակին հայտնի է եղել նաեւ ծխախոտի արտադրությամբ, որը տարիների ընթացքում իսպառ վերացել է»,-Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց Լուսաձորի համայնքապետ Վարդան Սարդարյանը:
Գյուղն ունի 170 հա վարելահող, որից 50 հեկտարը մի քանի տարի ժամկետով գյուղացիները վարձակալությամբ տրամադրել են «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամին: Մյուս մասը ոռոգման ջրի ու գյուղտեխնիկայի բացակայության պատճառով դադարել է մշակվել՝ դառնալով խոտհարք:
Կաթի մթերման խնդիր չկա գյուղում, քանի որ անասնագլխաքանակն այնքան չէ, որ մթերման խնդիր առաջանա: Կաթը հիմնականում իրացվում է գյուղում ու Իջեւանի շուկայում:
Գյուղապետի խոսքով՝ գյուղի հիմնական խնդիրն արտագաղթն ու աշխատատեղերի բացակայությունն է, ինչը ժամանակի ընթացքում կվերանա. գյուղից հեռացածները կվերադառնան, աշխատանք չունեցողների համար էլ աշխատատեղեր կբացվեն, ասում է հանրապետական գյուղապետն ու նշում, որ ինքը ոչ միայն չի արգելել մասնակցել ցույցերին, դեռ մի բան էլ աջակցել է ինչով կարողացել է.«Ոնց որ ամբողջ Հայաստանում, մեր գյուղն էլ բացառություն չէ, ոգեւորված ու ոգեշնչված է թավշյա հեղափոխությունից»,-ասում է գյուղապետն ու հավելում, որ լավը տեսնելու համար կուսակցական լինելը չի խանգարում իրեն:
Համայնքի ղեկավարը չի բացառում, որ առաջիկայում գուցե վայր կդնի հանրապետականի անդամատոմսը, բայց մինչ այդ, հիշեցնում է, որ չնայած ինքը ցույցերին չի մասնակցել անձամբ, բայց իր տղաներն են մասնակցել, որոնց որեւէ կերպ չի խոչընդոտել, դեռ մի բան էլ՝ աջակցել է գյուղի երիտասարդներին:
Գյուղապետն ասում է, որ հեղափոխությունից հետո իրեն զանգահարել են գյուղից արտագաղթած բնակիչներից ու հայտնել, որ ցանկանում են վերադառնալ ու բիզնես դնել գյուղում:
Գյուղապետը հիշեցնում է, համայնքը մոտ է Վրաստանին, ու լուսաձորցիներն էլ շատերի նման հաճախ են գնացել Վրաստան ու փորձել էժան գնով ապրանք բերել, առեւտուր անել, սակայն մաքսակետի հայ աշխատակիցները խոչընդոտներ են ստեղծել. «Հիմա էդ խնդիրը չկա, մարդիկ 10 կգ-անոց ձմերուկ են առել, տամոժնիկը դրել կես է արել, 5 կիլոն տվել է, որ բերեն, մյուս 5 կիլոն թափել է, ասելով, թե չի կարելի…հիմա իրավիճակ է փոխվել…»:
Համայնքի բյուջեն 18 մլն դրամ է, որից 14-ը՝ դոտացիա, շուրջ 3.5 մլն դրամն էլ սեփական եկամուտներն են: Բյուջեի 80 տոկոսից ավելին գնում է աշխատակազմի աշխատավարձերին, իսկ մնացած 20 տոկոսով էլ, ինչպես գյուղապետն ասաց՝ ավագանու որոշմամբ օգնություն են ցույց տալիս մահացածների հարազատներին. «800 հազար դրամ, շրջանավարտներին ենք օգնություն տալիս, տոներ ունենք, ֆոնդային բյուջեում ունեցած 7 մլն դրամով կամ տեխնիկա ձեռք կբերենք, կամ լուսավորություն կքաշենք…: Գյուղի բյուջեով, բացի օգնությունից ու աշխատավարձից, նաեւ այլ մանր ծախսեր ենք անում, շինարարական մյուս ծախսերն արվում են ֆոնդայինից»:
Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT