Երևան
12 °C
Ազատամարտիկների դաշինքը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում միանալ իրենց՝ ԵԿՄ վարչության նախագահությունից հանելու համար Մանվել Գրիգորյանին:
Դաշինքի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ժողովրդական հեղափոխության նպատակը սոսկ պարզ իշխանափոխությունը չէ, այլ, վերջին երկու տասնամյակների ընթացքում միմյանց հաջորդած հանցավոր վարչախմբերի կողմից կեղեքված ժողովրդի ողնաշարն ուղղելը. կամայականության, հանցավոր ամենաթողության, համատարած կոռուպցիայի, ընտարակեղծարարության գաղջ մթնոլորտից երկիրը մաքրելը, դրա հնարավոր վերարտադրությունը բացառելը և իրական իմաստով իշխանությունը ժողովրդին վերադարձնելը:
Ինչպես բոլոր, այնպես էլ այս հեղափոխությունը, հատակից ջրի երես հանեց կուտակված աղբը:
Նախորդ իշխանությունների ձեռքին գործիք դարձած որոշ պատեհապաշտներ, որ երեկ պայքարում էին հեղափոխական քայլարշավի դեմ, այսօր արդեն գովերգում են հեղափոխությունը ՝ փորձելով հեղափոխության թիրախից դրա իրագործողը դառնալ:
Սրա վառ օրինակն է նաև ԵԿՄ գործող վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ով Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղեռական մահից հետո, 1999-ին ակնհայտ կեղծիքով ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ՝ հետևողականորենորեն շեղվելով, անդառնալի կերպով հեռացավ ԵԿՄ հիմնարար սկզբունքներից և օրենքով ամրագրված դրույթներից: Նախ սկսեց աստիճանաբար ազատվել ԵԿՄ հիմնադիր անդամներից, ապա քայլ առ քայլ մոռացության մատնեց պատերազմում անուրանալի դերակատարում ունեցած աշխարհազորայինների ամբողջական ստոաբաժանումների և ջոկատների, ինչպես նաև հաղթանակ կերտած բազմաթիվ հրամանատարների և մարտիկների: Փոխարենը, բոլորիս համար անհասկանալի, չհիմնավորված կերպով ուռճացրեց առանձին անհատների և միավորումների դերն ու նշանակությունը ազատամարտում՝ ԵԿՄ-ն ըստ էության վերածելով 5-րդ բրիգադի:
Զոհվածների ընտանիքներին, հաշմանդամ ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին ցուցաբերված օգնությունները կրել են խտրական բնույթ, իսկ շատ-շատերն ընդհանրապես անտեսվել են:
ԵԿՄ-ն, Սերժ Սարգսյանի կառավարման ողջ ընթացքում, մասնավորապես 2008-ի մարտի 1-ին, համաժողովրդական շարժմանը դավաճանելով, իշխանությունների կողմից օգտագործվել է որպես ներքաղաքական խնդիրներ լուծելու գործիք՝ կորցնելով իր ժողովրդական հեղինակությունը, անուրանալի դերն ու նշանակությունը հայոց պետականության կերտման գործում:
ԵԿՄ սկզբունքենրից ու առաքելությունից արմատապես շեղվելու արդյունքում, ԵԿՄ անդամ հազարավոր ազատամարտիկներ կառույցից դուրս գալով, ստեղծեցին նոր վետերանական կազմակերպություններ, որպեսզի լուծեն այն խնդիրները, որոնց լուծմանը կոչված էր ԵԿՄ-ն:
Նկատի ունենալով վերը նշված և բազում այլ բացթողումները, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, անհետաձգելի ենք համարում արմատական փոփոխությունները նաև ԵԿՄ-ում:
Վազգեն Սարգսյանի և Գրետա մայրիկի անունները շահարկելը չօգնեց «վերջին բոլշևիկ» Սերժին, չի օգնելու նաև նրան այդպիսին հռչակող, մեխ ու չագուչ մատակարարող ու դարձյալ այդ անունների ետևում ծվարել փորձող Մանվելին:
Երկրապահ կամավորականների բարի համբավը վերականգնելու, Երկրապահն առանց բացառության բոլոր ազատամարտիկների տունը դարձնելու և սկզբնական առաքելությանը վերադարձնելու համար, կոչ ենք անում փոփոխությունների անհրաժեշտությունը գիտակցող մեր բոլոր մարտական ընկերներին միավորվել և մեկընդմիշտ փակել մեր լուսավոր շարժման մեջ մանվելի ու մանվելականության ամոթալի էջը:
Ազատամարտիկների դաշինք
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT