ԳԱԼԱ խմբակցությունը կոչ է անում կողմ քվեարկել՝ կոչումներից զրկելու մասին իրենց նախագծին

11/06/2018 schedule10:26

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը դիմում է ներկայացրել քաղաքապետ Ս.Բալասանյանին՝  ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վերջինիս եղբորը՝ Լեւոն Սարգսյանին եւ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին (հետմահու) Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին որոշումների նախագծերը Ավագանու հունիսի 18-ի նիստի օրակարգում ընդգրկելու մասին: 

ԳԱԼԱ խմբակցության տարածած հաղորդագրության մեջ, որպես հիմնավորում նշվում է. «Գյումրու համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանանալ այն քաղաքացիները, ովքեր իրենց երկարամյա անբասիր աշխատանքով, բացառիկ մեծ վաստակով նպաստել են համայնքի զարգացմանը: «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը բարձր կոչում է, որը շնորհվում է են մարդիկ, ովքեր ունեն բավարար արժանիքներ: Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում ստացել Վիկտոր Համբարձումյանը, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Շառլ Ազնավուրը, Արտավազդ Փելեշյանը, Արթուր Ալեքսանյանը եւ էլի շատ շատերը: Անպատվաբեր է մեծ վաստակ ունեցող անձանց կողքին հանդուրժել այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ ահռելի վնաս են հասցրել մեր երկրին: Ուստի անհրաժեշտ ենք համարում պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած մեծանուն մարդկանց ցանկից հեռացնել Սերժ եւ Լեւոն Սարգսյաններին, Ռոբերտ Քոչարյանին եւ Գորիկ Հակոբյանին՝ նրանց զրկելով  Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից»: 

Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը կոչ է անում ավագանու մյուս՝ «Բալասանյան դաշինք», ԲՀԿ  եւ «Հայկական վերածնունդ»  խմբակցություններին՝ մասնակցել հունիսի 18-ին կայանալիք նիստին եւ «կողմ» քվեարկել ներկայացված չորս նախագծերին: 

Վերոհիշյալ որոշումների նախագծերը ընդգրկվել են Գյումրու Ավագանու իրավական հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում, որը կկայանա հունիսի 11-ին, ժամը 11-ին Գյումրու քաղաքապետարանի 3-րդ հարկի նիստերի սրահում: 

Գյումրու Ավագանու ԳԱԼԱ խմբակcություն

Նշենք, որ Գյումրիի տարբեր տարիների ավագանիների որոշումներով, Ռոբերտ Քոչարյանը Գյումրու պատվավոր քաղաքացի է դարձել 2002 թվականին, Սերժ Սարգսյանն ու Գորիկ Հակոբյանը՝ 2006-ին, Լեւոն Սարգսյանը՝ 2016-ին:

Տպել
3179 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ