Երևան
12 °C
Ազգային ժողովում հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում պատգամավորները 62 կողմ, 39 դեմ ձայներով հավանության արժանացրին Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Ծրագրի ամենակարեւոր կետն այն էր, որ մեկ տարվա ընթացքում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչին ՀՀԿ-ն փաստացի համաձայնվեց: Այս պահին խորհրդարանի արձակման միայն մեկ տարբերակ կա՝ վարչապետի եւ կառավարության հրաժարական:
Ներկա ներքաղաքական իրավիճակի, կառավարության ծրագրի ու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին զրուցեցինք քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:
- Պարոն Սաֆարյան, ՀՀԿ խմբակցության պատգամավորները քննադատություններով հանդես եկան վարչապետի առաջարկած ծրագրի վերաբերյալ, սակայն ծրագիրն այնուամենայնիվ, հավանության արժանացավ՝ պատուհան բացելով դեպի խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Կարո՞ղ ենք ասել, որ Հանրապետական խմբակցությունը գնում է պարտության ճանապարհով:
- Խաղը շատ նուրբ է եւ այնպիսին, որ առայժմ բոլորը կարող են բավարարել իրենց շահերը եւ ոչ թե հաղթանակ-պարտություն լինի, այլ հաղթանակ-հաղթանակ: Տեսեք՝ Նիկոլ Փաշինյանը օրինականություն հաստատելը, կոռուպցիայի դեմ պայքարելը, հարկերը բյուջե ուղղորդելը եւ այլ գործընթացներ լրիվ օգտագործեց հանուն արդարության՝ որպես քաղաքական տեխնոլոգիա: Օրինակ, Մասիսի քաղաքապետի հետ կապված պատմությամբ, սուպերմարկետների եւ խոշոր գործարարների դեմ ուղղված իր քայլերով Փաշինյանը հասկացրեց, որ եթե չհաստատեն կառավարության ծրագիրը, ապա նրանք հաստատապես կկորցնեն: Այստեղ կար մեկ այլ խնդիր. ծրագրի եւ՛ հաստատման, եւ՛ չհաստատման դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը կարողանում էր անցկացնել արտահերթ ընտրություն: Բայց Փաշինյանը առաջարկում էր՝ տղե՛րք, ընտրություններ անցկացնելու ենք թե՛ ձեզ հետ համաձայնեցված, թե՛ առանց ձեր համաձայնության: Բայց ՀՀԿ-ին ձեռնտու չէր, որ կառավարությունը չկարողանար անցկացնել ծրագիրը, որովհետեւ այդ դեպքում արտահերթ ընտրությունները ավելի վաղ են վրա հասնում, հետեւաբար ստիպված եղավ մանեւրել: Սակայն ՀՀԿ-ն էլ խելոք քայլ արեց. այն գործարարները, որոնք իր վրա ճնշում գործադրելու խողովակ էին բացում, նրանց հանեց խմբակցությունից: Փաշինյանին հասկացրեց՝ եթե դու շարունակես ճնշել, չես ճնշելու հանրապետականին, ճնշելու ես անկախ պատգամավոր-գործարարներին: Եվ ստացվեց հետեւյալը. Նիկոլ Փաշինյանը կես քայլ արեց դեպի ընտրություններ: Որովհետեւ եթե ՀՀԿ-ն չհամաձայներ, այդ անցումն այնքան էլ սահուն չէր լինի: Հիմա ԱԺ արտահերթ ընտրությունները ոչ թե Փաշինյանի կամ ՔՊ-ի նպատակն են, այլ պետության՝ անկախ ամեն ինչից: Վերջապես, խաղի նրբագեղությունը այստեղ է. ֆորմալ մակարդակով ՀՀԿ-ն դեմ է քվեարկել արտահերթ ընտրությունների գաղափարին, ինչը իրեն հնարավորություն է տալիս շարժվել, պետք լինի՝ Փաշինյանին ասել՝ տեսար, մենք օգնեցինք ծրագիրը հաստատել, եւ այնուամենայնիվ անցկացնել արտահերթ ընտրություններ, եւ հակառակը՝ եթե իր դիրքերը ուժեղանան, իրենք պնդեն, որ դա եղել է խորհրդարանական այլ ուժերի միջոցով, եւ իրենք այսպես թե այնպես չեն համաձայնել ընտրություններին: Հիմա ասել, թե Փաշինյանն ամբողջությամբ լուծել է խորհրդարանական ընտրությունների խնդիրը, այդպես չէ: Առայժմ բոլոր կողմերը կարողանում են առաջ շարժվել:
- Մինչեւ արտահերթ ընտրությունների գնալը, ինչպես Փաշինյանն է բազմիցս հայտարարել, նախ պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը, մասնավորապես՝ վերացնել ռեյտինգային ընտրակարգը: Ի՞նչ եք կարծում, այս փոփոխությունը կտանի՞ արդար ընտրությունների՝ ելնելով այն հանգամանքից, որ հանրապետականին մեծ հաշվով շատ է օգնել հենց ռեյտինգային ընտրակարգը:
- Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ բարդ խնդիրների առաջ է կանգնել, որոնցից մեկը քաղաքական դաշտի ինստիտուցիոնալիզացիան է: Փաշինյանը հենց այս պահից պիտի մտածի այնպիսի քաղաքական դաշտ ստեղծել, որտեղ իր ընդդիմությունն էլ տեղ ունենա, եւ այդ ընդդիմությունը լինի քաղաքական ընդդիմություն, ոչ թե ռեւանշիստական ու օլիգարխիկ: Պետք չէ թույլ տալ Սերժ Սարգսյանի սխալը: Նա իր համար վերացրել էր քաղաքական ընդդիմախոսին, բայց տեղ էր թողել ոչ քաղաքական հակառակորդների համար, որոնց պատճառով ներիշխանական խմորումներ եղան, որոնք էլ բավականին օգնեցին հենց Փաշինյանին: Այս կտրվածքով՝ Փաշինյանն իսկապես պիտի բացառի այն մոդելը, որը գործում էր նախկինում՝ հաղթողը ստանում է ամեն ինչ: Նա չպիտի գնա բացարձակ իշխանություն ունենալու եւ բոլորին պարտված թողնելու ճանապարհով՝ հատկապես քաղաքական դերակատարների մասով: Քաղաքական այդ պայմանների ստեղծման մեջ անշուշտ մտնում է ռեյտինգային ընտրակարգի վերացումը, որը լավագույն խողովակն էր ոչ քաղաքական դաշնակիցների եւ կրիմինալ հակառակորդների ձեւավորման, ովքեր ունեին թաղային ռեյտինգներ եւ լծակներ: Այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգը վերացնելը պարտադիր է ոչ միայն մաքուր քաղաքական դաշտ ունենալու, այլ նաեւ իր ընդդիմախոսներին բարձր քաղաքական նշաձողերի մեջ դնելու համար: Պետք է նաեւ ԿԸՀ կազմում փոփոխություններ արվեն: Չեմ ասի՝ այդ մարդիկ դատվեն նախկինում կատարած կեղծիքների համար, այլ ուղղակի գոնե լքեն այդ կառույցը: Այսպիսի բարձր նշաձողով ընտրությունների դեպքում, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը բավականին լավ թիմ կհավաքի եւ կունենա նաեւ շատ ուժեղ ընդդիմություն, որն իրեն էլ կուժեղացնի: Ուզում եմ հավատալ, որ ինքը կշարժվի այս ուղղությամբ:
- Պարոն Սաֆարյան, ինչպես նշված է կառավարության ծրագրում՝ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում: Ե՞րբ կարող ենք սպասել վարչապետի ու կառավարության հրաժարականին, քանի որ միայն այդ տարբերակով կարող է արձակվել Ազգային ժողովը:
- Փաշինյանն, ըստ էության, խնդիրը շատ հետաքրքիր է դրել: Նա բացառել է ԱԺ-ի կողմից Կառավարությանը մեկ տարի հետո անվստահություն հայտնելու տարբերակը: Նիկոլ Փաշինյանը ոչ թե ասում է՝ ընտրությունները կլինեն մեկ տարի հետո, այլ ասում է՝ մինչեւ մեկ տարի: Տեղ չի թողնում, որ այլ մեխանիզմ գործի, որ, այսպես ասենք, որոշակիորեն կայունացած խորհրդարանական մեծամասնությունը կարողանա ռեւանշի գնալ եւ անվստահություն հայտնել: Այնուամենայնիվ, խնդիր կա, որը կառավարության ծրագրի «թույլ» լինելն է: Կառավարության ներկա ծրագիրը գրված չէ այնպես, որ ապահովի մի վիճակ, որ մարդիկ իսկապես փոփոխություն զգան իրենց կաշվի վրա: Որովհետեւ մեկ տարվա ընթացքում իրենք չեն կարողանա մաքրել այդ ավգյան ախոռները: Լավագույն դեպքում փոփոխությունը կարող է լինել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, օրինականություն հաստատելու ուղղությամբ, բայց ասենք աշխատավարձերի աճ չի լինի եւ այլն: Լուրջ ցուցանիշներ չենք կարող սպասել, հետեւաբար դժվար կլինի ասել՝ ընտրությունների պահը, երբ վրա կհասնի: Սա ավելի շատ կապված է լինելու ներքաղաքական զարգացումների ուղղվածությունից, քան կառավարության գրանցած արդյունքներից կամ դրանց բացակայությունից:
- Իսկ արտահերթ ընտրությունների ուշ կազմակերպելը ո՞ր քաղաքական ուժին է ձեռնտու լինելու, Փաշինյա՞նը կշահի դրանից, թե Հանրապետականը:
- Հեղափոխական այս էյֆորիան անցնելու է, եւ դրան որեւէ մեկը չի կարող դեմ գնալ: Դրա համար ՀՀԿ-ն կամ այլ մեկը եթե ցանկանա Նիկոլ Փաշինյանից վերցնել իշխանությունը, ապա կարող է խաղալ այդ ձգձգվող ժամանակի վրա: Ես կուզեի եւ խորհուրդ կտայի Նիկոլ Փաշինյանին՝ պրոֆեսիոնալ կադրերով համալրել իր շուրջը՝ խուսափելու համար անգամ փոքրիկ սխալներից, որովհետեւ միջավայրն այնպիսին չէ, որ կարողանա շատ լուրջ բեկումներ արձանագրել: Նրան պետք են կադրեր, որոնք վերին աստիճանի արագ կկարողանան դրական արդյունքներ ապահովել՝ անկախ նրանից՝ արտահերթ ընտրություններն ինչ ժամանակում կկազմակերպվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT