Երևան
18 °C
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգություններին մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել 6 անձի և նրանց մասով հայտարարվել նախաքննության ավարտի մասին:
ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, «Գորիս» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների և կալանավորների մասնակցությամբ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որն ուղեկցվել է ՔԿՀ-ի գույքի ոչնչացմամբ, բռնության կիրառմամբ։
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքի օրը ՀՀ ԱԱԾ և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցները սահմանված կարգով ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 3 խցերում կատարել են խուզարկություններ, որից հետո իրավասու մարմնի կողմից որոշում է կայացվել դատապարտյալներից մեկին՝ դատապարտված և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող Կ.Հովհաննիսյանին, այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին:
Նշված տեղափոխությանը խոչընդոտելու նպատակով մի շարք կալանավորված և դատապարտված անձինք հրահրել են անկարգություններ՝ հայհոյել, սպառնալիքներ հնչեցրել իրավապահ և արդարադատության համակարգի ծառայողների հասցեին, ոտքերով և տարբեր առարկաներով հարվածել խցերի դռներին և կերակրադռնակներին, այրված իրեր նետել խցերի կերակրադռնակներից և պատուհաններից:
Անկարգությունների հետևանքով վնասվել և կոտրվել է ՔԿՀ-ի գույքը, բռնություն գործադրվել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 6 անձի առաջադրվել է մեղադրանք ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ անկարգություններին մասնակցելու համար: Նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ անկարգություններին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Քարագլխի «Կալեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել հողազանգվածի սահք. վնասվել են ճանապարհներ և պտղատու ծառեր
Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Բրյուսելում՝ «Կին քաղաքական առաջնորդներ»-ի հոբելյանական գագաթնաժողովում (տեսանյութ)
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ԱՀ ՊՆ
Անցկացվել է գերազանցության մեդալի քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից
Թագուհի Ստեփանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. հայտնի է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի նոր տնօրենի անունը
«Սա մեզ համար լինելու է բավականին լուրջ հաղթանակ». ինչով էր կարևոր Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա
Մենք տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ, ձգտում ենք պաշտպանել մեր ինքնիշխանությունը. Ալեն Սիմոնյան
Կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը
Ադրբեջան-Իրան տանդեմի այս փուլում դեռևս դիվանագիտական կրակոցները կարող են վերածվել զենքերի կրակոցների. Հովհաննիսյան
Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը
Ջուդ Բելինգեմը՝ «Ռեալի» ֆուտբոլիստ
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել. 38-ամյա վարորդը մահացել է
ՀՀ ՆԳՆ փորձը առաջադեմ է ինչպես Սիրիայի, այնպես էլ տարածաշրջանի համար. Վահե Ղազարյանն ընդունել է Նորա Արիսյանին
Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը (տեսանյութ)
Էրդողանի գլխավորությամբ ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի. հայտնի է օրակարգը
Միջանցքը պետք է բացվի, անընդունելի է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը չի հարգվում. Միխայել Ռոթը՝ Հակոբ Արշակյանին
«Յուքոմ»-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն MacBook Pro-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչեւ 30%-ը
Գլխավոր դատախազը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցերը
Ալեն Սիմոնյանը Սթիվըն Դոութիի հետ զրույցում բարձրաձայնել է ադրբեջանական պատանդառության մեջ գտնվողների վերադարձի մասին
Թուրքիայի բանակը ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետ ունի
ՄԻՊ-ը կոչ է արել ՀՀ ԶԼՄ-ներին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրների տեսանյութերը տարածելուց
ՀՀ ԱԺ նախագահը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Լորդ Մըքֆոլլի հետ
Տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքն է. Արարատ Միրզոյանը՝ Ռոթին
Ստամբուլի դպրոցներից մեկում պայթյուն է եղել (տեսանյութ)
Այս բարդ տարածաշրջանում Հայաստանը երիտասարդ ժողովրդավարական պետություն է, նաեւ՝ եվրոպական արժեքների խարիսխ. Միխայել Ռոթ
Գերմանիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ՀՀ ջանքերին. ՀՀ նախագահն ընդունել է Միխայել Ռոթին
Կոչ ենք անում Ադրբեջանին ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանող դրական օրակարգ մշակել. ԵԱՀԿ
Դեբեդ գյուղի խաղահրապարակում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայաստանում մեծ ներդրումային ակտիվություն կա, փոխադարձ առևտրաշրջանառությունն աճում է. հանդիպել են ՀՀ և ՌԴ վարչապետները
ՀՀ-ն ՄԻԵԴ կներկայացնի իր դիրքորոշումը 2 հայ զինծառայողների մասին Ադրբեջանի տրամադրած տեղեկությունների վերաբերյալ
Գեղամ Գևորգյանը կմասնակցի ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին
Վրաստանի նախաքննական մարմինների հետ գործընկերային հարաբերությունն անհրաժեշտություն է. Քյարամյանը՝ Շարվաշիձեին
Նախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների եւ նախարարության հարաբերությունները
Անձնագրի մեջ թաքցրած 20 հազար դրամը փորձել է դնել պարեկային ավտոմեքենայի մեջ. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
Փաշինյանը Միշուստինի հետ զրույցում հաստատել է հաղորդակցությունները բացելու պատրաստակամությունը
Վերին Լարսի մաքսակետի թողունակությունն անհանգստացնող է. Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ վարչապետին
ՄԻՊ-ի արագ արձագանքման արդյունքում համայնքապետարանը վերանորոգել է բազմաբնակարան շենքի ջրամատակարարման խողովակը
Ինչու է ինքնավնասման ճանապարհով կյանքին վերջ տվել արձակուրդում գտնվող զինծառայողը. մանրամասներ
Ալեն Սիմոնյանն Ալիշա Քերնսի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիային
Հայտնի է Երևան-Բաթումի-Երևան գնացքի գործարկման օրը
© 2023 Հայկական ժամանակ