Երևան
12 °C
Հունիսի 7-ին՝ ժամը 20-ին, 20 րոպե տեւողությամբ կարկուտը Շիրակի մարզի Հայկավան գյուղում մեծ ավերածություններ է գործել: Վնասվել են ինչպես հացահատիկային, այնպես էլ տնամերձերում ցանված բանջարաբոստանային կուլտուրաները, մրգատու ծառերը:





Հակակարկտային կայանները գործել են, սակայն հնարավոր է եղել միայն խոշոր կարկուտը փշրել, մանրացնել: Գյուղացիներն ասում են չեն կարողացել նույնիսկ տնամերձ հողամասերում ցանված սածիլները ինչ-որ կերպ փակել, փրկել ոչնչացումից: Հիմնականում կաղամբի, ծաղկակաղամբի, պոմիդորի, վարունգի եւ պղպեղի սածիլներ են եղել տնկված: Կարկուտն ամեն ինչ կոտրել է: Սածիլներն այլեւս վերականգնման ենթակա չէն: Գյուղացիները վաղ առավոտից ցեխի մեջ կորած իրենց դաշտերում կորուստներն են հաշվում: Հատկապես թանկ են գնել ծաղկակաղամբի սերմը:



«Ինչքան գումար, կհարցնե՞ս»,- ՀԺ-ի հետ զրույցում վրդովվեց հայկավանցի Անահիտը,- «էս տարի ցվետնոյի սերմի 100 գրամը 100.000 դրամ էր: 80 գրամ առել եմ, 80.000 դրամ մենակ սերմին եմ տվել: Հողն էլ արդեն վարել տվել էի, որ աճած շիթիլները առանձին-առանձին տանեի, տնկեի, մե 80 հազար էլ ըդոր եմ ծախսե՝ սալյառկա եմ առել, տրակտորիստի հախն եմ տվել ու խնդրեմ, բան չմնաց, հեչ բան չմնած ախր»:
Մյուս սածիլները եւս էժան չեն: Մեկ հատիկը 20 դրամով է գյուղացին սածիլը գնել, տնկել ու մշակել: Կարկուտը դրանք կոտրել ու գյուղացուն անորոշության մեջ է թողել: Ասում են էլ գումար չունեն, որ նորը գնեն, եթե գնեն էլ, արդեն ուշ է, նորմալ բերք հավաքել չեն կարողանա, որ ե՛ւ իրենք օգտագործեն, ե՛ւ վաճառեն: Իսկ կոտրվածներն անհնար է վերականգնել:
Կարտոֆիլը փրկել կկարողանան, բայց մասնակի բերք են ակնկալում: Պետք է կոտրված բույսին կրկնակի պարարտանյութ տան, այլ հավելյալ միջոցառումներ կիրառեն, որ եւ փտախտից ազատեն եւ կարողանան քիչ թե շատ բերք հավաքել:
Հայկավանի համայնքապետ Սամվել Մխոյանը եղել է նաեւ հացահատիկի ցանքատարածություններում: Այնտեղ վիճակն ավելի վատ է: Ցորենի եւ գարու արտեր կան, որոնք կարկուտն ու քամին ամբողջությամբ հողին են հավասարեցրել: Այնտեղ վնասը 100 տոկոսի սահմանում է: Հացահատիկը եւս չի վերականգնվի: Գյուղացուն մնում է ցորեն, գարի ամբարելու փոխարեն միայն խոտ տուն տանել: Դա էլ լավագույն դեպքում, եթե չբորբոսնի:
Համայնքապետարանի աշխատանքային խումբը գյուղի բոլոր վնասված ցանքատարածություններում եւ արտերում եղել է, մոտավոր նկարագիր է տվել Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պատասխանատուին, որ գան, իրենք էլ տեղում ուսումնասիրեն, վնասի չափերը ճշտեն: Քանի որ դաշտերում ցեխ է, մարզպետարանից ոչ մեկն այսօր Հայկավան գնալու մտադրություն չուներ: Գյուղվարչության պատասխանատուն ասաց, հիմա անհնար է ուսումնասիրություններ անել: Վաղը կամ հաջորդ օրը, երբ հողը մի փոքր չորանա, մասնագիտական խումբը կլինի Հայկավանում: Գյուղացիները, սակայն պատասխանատուներից որեւէ սպասելիք չունեն, ասում են միայն Աստված կարող է իրենց բարի աչքով նայել: «Հա, ըբը, Աստծու դեմն ով կրնա, տիա գմփցուց, պրծավ, սաղ իրա ձեռն է»,- ասում է հայկավանցի Անուշը:


«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ՝ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT