Վահե Հակոբյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից եւ հաջողություն մաղթեց կառավարությանը

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդես է եկել ուղերձով, որում նշում է Սյունիքի մարզպետի լիազորությունները դադարեցնելու մասին:

«Քաղաքական նոր իրողությամբ եւ Հայաստանի նոր կառավարության որոշմամբ պայմանավորված՝ դադարեցնում եմ Սյունիքի մարզպետի լիազորությունները: Իմ պաշտոնավարման շուրջ մեկուկես տարվա ընթացքում մեզ հաջողվեց կյանքի կոչել Սյունիքի զարգացման համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին մարզում գործազրկության կրճատմանը, համայնքների զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, երիտասարդների ժամանցի կազմակերպմանը:

Այդ ծրագրերի շարքում կցանկանայի առանձնացնել Կապանի օդանավակայանի վերագործարկումը, որն ավարտական փուլում է: Աներկբա է, որ օդանավակայանի վերագործարկումը բացառիկ հնարավորություններ է նոր ներդրումների ներգրավման եւ զբոսաշրջության զարգացման համար: Հուսով եմ՝ մարզի նոր ղեկավարությունը հաջողությամբ ավարտին կհասցնի այս ռազմավարական ծրագիրը:

Առողջապահական ոլորտի զարգացման եւ բժշկական սպասարկման որակի բարելավման նպատակով մի շարք բուժհաստատություններ անցած մեկուկես տարվա ընթացքում համալրվել են ժամանակակից տեխնիկայով եւ սարքավորումներում: Իմ նախաձեռնությամբ հիմնված «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամը» մասնավոր միջոցների ներգրավմամբ շուրջ 500 միլիոն դրամի ծրագրեր է իրականացրել մարզում՝ սոցիալական ապահովության, կրթության, առողջապահության, քաղաքաշինության եւ այլ ոլորտներում: Հիմնադրամը սուբսիդավորել է Կապանի հասարակական տրանսպորտի արժեքի մի մասը՝ քաղաքացիներին հնարավորություն տալով երթեւեկել կես գնով, փոխհատուցել է բարձր առաջադիմություն ունեցող հարյուրավոր սյունեցի ուսանողների ուսման վարձը, սահմանել է ամենամսյա ֆինանսական աջակցություն ապրիլյան պատերազմում զոհված սյունեցի հերոսների ընտանիքներին, իրականացրել է բազում այլ սոցիալական ծրագրեր, որոնց նպատակը սյունեցիներին կյանքի որակի բարելավումն ու սոցիալական բեռի թեթեւացումն է:

Ի թիվս այլ ձեռնարկների, Սյունիքում հիմնադրվել է տեղական հումքով արտադրվող իտալական սննդի գերժամանակակից արտադրամաս, որն ապահովեց տասնյակ նոր աշխատատեղեր եւ հնարավորություն ստեղծեց առեւտրային կապեր հաստատել հարեւան Իրանի, Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրների հետ: Մարզկենտրոն Կապանում կառուցվեց գերժամանակակից կինոթատրոն, որն այսօր մեր երիտասարդների ամենասիրելի վայրերից է:

Թվարկվածն իրականացված նախաձեռնությունների մի փոքր մասն է միայն: Կային բազում ծրագրեր եւ գաղափարներ, որոնք ժամանակի սղությամբ պայմանավորված մեզ չհաջողվեց իրականության դարձնել, բայց, ամփոփելով ցուցանիշները, վստահաբար կարող եմ փաստել՝ մեզ հաջողվեց կարճ ժամանակահատվածում լավ արդյունք գրանցել, ինչի համար շնորհակալ եմ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին, համայնքների ղեկավարներին, մեր գործընկերներին եւ ընկերներին:

Շնորհակալ եմ մեր մարզն ավելի ապահով, բարեկեցիկ ու գրավիչ դարձնելու շարունակական ջանքերի համար: Շնորհակալ եմ համբերատարության ու նվիրվածության համար: Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին վստահության համար: Շնորհակալ եմ մեզ ուղղված երախտիքի խոսքերի եւ առողջ քննադատության համար:

Լիահույս եմ, որ մեր գործընկերներն, ովքեր վստահելով ինձ անցած մեկուկես տարվա ընթացքում անշահախնդիր կերպով ներգրավված են եղել մեր նախաձեռնություններում, կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունն ու իրենց նպաստը կբերեն Սյունիքի զարգացմանը։ Իմ հերթին՝ վստահեցնում եմ, որ անկախ հետագա կարգավիճակից, շարունակելու եմ լինել Սյունիքում ու յուրաքանչյուր պահի սատարելու եմ այն գործընկերներիս, ում հետ ոչ երկար, բայց դժվարին ու արդյունավետ ճանապարհ եմ անցել:

Ավարտելով խոսքս՝ հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանն ու Սյունիքի նոր մարզպետին: Խաղաղություն մեր երկրին, Աստված բոլորիս պահապան»,- ասված է ուղերձում:

Նշենք, որ այսօր կառավարության նիստում Սյունիքի մարզպետ կնշանակվի Կարեն Համբարձումյանը:

Տպել
2520 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց