Ազգերի լիգայում ամեն խաղում խաղալու ենք հաղթանակի համար. Վարդան Մինասյան (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ազգերի լիգայի յուրաքանչյուր խաղում ձգտելու է միայն հաղթանակի: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, մամուլի ասուլիս ժամանակ ասաց թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Նա վերլուծեց ընտրանու հավաքի, մայիսի 29-ին Մալթայի եւ հունիսի 4-ին Մոլդովայի հետ կայացած ընկերական հանդիպումները եւ պատասխանեց լրագրողների հարցերին.

«Ինչի՞ էինք մեզ ուզում հասնել այս հավաքի եւ ընկերական խաղերի շնորհիվ: Առաջինը, պետք է ներկայացնեինք թիմին մեր ընդհանուր փիլիսոփայությունը՝ ինչպես ենք աշխատելու դաշտում, ինչի վրա ենք հիմնվելու՝ հաշվի առնելով մեր ուժեղ ու թույլ կողմերը, թե դաշտից դուրս ինչպես պետք է ապրեինք, ինչպես պետք է շարժվեինք: 2-րդ խնդիրը, որ մեր առաջ դրել էինք. պլանավորել էինք 2 սխեմա փորձարկել եւ փորձարկել այդ սխեմաների մեջ ֆուտբոլիստների համագործակցությունը: 3-րդը, գիտեք, որ մենք շատ նորեկներ ունեինք, կարող եմ ասել՝ լրիվ նոր ֆուտբոլիստներ եւ համեմատաբար նոր, ի՞նչ նկատի ունեմ, որովհետեւ ֆուտբոլիստներ կան, որ խաղում են հավաքականում վերջին 3-4 տարիների ընթացքում, բայց ես նրանց հետ անձամբ ծանոթ չէի: Տեսել էի նրանց առաջնությունում, դրսում, բայց ամբողջական կարծիք ունենալու համար պետք է, որ ֆուտբոլիստը մասնակցի քո մարզումներին, տեսնես՝ քո տված առաջադրանքներն ինչպես է ընդունում, կատարում:

Անհատական ի՞նչ խնդիր էի դրել ֆուտբոլիստների առաջ: Ինձ համար 2 շատ կարեւոր կետ կա, որոնց վրա պետք է հիմնվեմ՝ ֆուտբոլիստների որակն է եւ նրանց ցանկությունը: Շատ ուզում էի տեսնել այս 2 բանը ֆուտբոլիստների մոտ, ու շատ հարցերի պատասխան ստացա այս հավաքի ընթացքում:

Խաղերի մասին կարող եմ ասել՝ ինչու ամբողջական չստացվեց ու չէր էլ կարող ստացվել, էպիզոդներով ստացվեց: Օրինակ, Մալթայի դեմ խաղի առաջին 30 րոպեները չեմ ասում՝ իդեալական, բայց այն, ինչ պարապմունքներին անում էինք, տեսանք ֆուտբոլիստների մեջ: Մոլդովայի դեմ խաղում էլ էպիզոդներ կային, որ թիմն էլի խաղում էր այն ֆուտբոլը, որը մենք էինք ցանկանում: Բայց ամբողջական չստացվեց այն պատճառներով, որոնք արդեն նշեցի, որ նորեկներ կային, որ նոր պահանջներ ունեինք»:

- Պարո՛ն Մինասյան, ինչպե՞ս է ստացվում, որ մեր հավաքականում ստուգողական խաղերն անընդհատ չեն տալիս թեկուզ 1 դրական արդյունք, վերջին ընկերական խաղերի մասին է խոսքը:

- Ընկերական խաղերը նրա համար են, որ փորձարկումներ անես: Եթե փորձարկումներ ես անում, արդյունքը մղվում է 2-րդ պլան: Եթե փորձարկումներ չանեինք, խաղայինք այն խաղացողներով, որոնց գիտեինք, այդ ժամանակ ուրիշ կերպ կսկսեինք խաղը եւ փոխարինումները կանեինք հաշվից ելնելով, բայց հիմա մենք առանց հաշվին նայելու փոխարինումներ ենք կատարում, որովհետեւ ցանկանում ենք խաղացողներին տեսնել: 4 նորեկ ունեինք, որտե՞ղ պետք է տեսնեինք, ու նաեւ ուզում էինք նրանց շատ խաղաժամանակ տալ: Դրա համար էլ ընկերական խաղերի արդյունքներն այսպես են ստացվում: Ես չեմ կենտրոնացել արդյունքի վրա, բայց շատ կարեւոր բան կա, ինչ-որ տեղ ձեզ հետ համաձայն եմ, որ միակ դրական բանը, երբ արդյունքը լավն է լինում, հոգեբանությունն է, որ իրենց ավելի վստահ են զգում:

- Նեղ մասնագիտական շրջանում հասկանալի են մարզչի կայացրած որոշումները, բայց երկրպագուներն այդպես էլ չեն կարողանում հասկանալ եւ համակերպվել, որ հավաքականը չի կարողանում հաղթել:

- Սա մեր վերջին 2 խաղն էր ընկերական, 2 պաշտոնական խաղ ունենք սեպտեմբերին, ու այնտեղ չի լինելու սպասել, այնտեղ լինելու է կոնկրետ արդյունք, ամեն խաղում հաղթանակ, սա է լինելու մեր խնդիրը: Սպասելու մասին այստեղ հարց չկա: Այս հավաքի ընթացքում այդ 2 բանն էին ուզում տեսնել, ու ինձ շատ ինֆորմացիա էր պետք նրանցից: Այդ ինֆորմացիան ստացա:

- Կարո՞ղ եք հնարավորության սահմանում բացել այդ ինֆորմացիան:

- Ո՛չ: Բայց այդ ինֆորմացիան ինձ բավարար էր:

- Հավաքականի ո՞ր գիծն է Ձեզ մոտ ամենամեծ մտահոգությունն առաջացնում խաղերից հետո:

- Մի 30-31 ֆուտբոլիստ էի նախատեսել: Միանգամից 5-6 հոգի դուրս մնացին: Տա Աստված, որ սեպտեմբերին լինեն կազմ ու պատրաստ, լավ մարզավիճակում, ինչը մեզնի կախված չէ: Բայց այդ, ֆուտբոլիստները՝ թեկնածուներով, որոնք մենք ունեինք, բոլոր դիրքերում լավ մրցակցություն ունեինք, նույնիսկ դիրքեր կային 3-4 հոգի: Միակ խնդիրը գիտեք՝ դարպասապահի խնդիրն է, բայց հույս ունեմ՝ Գոռ Մանուկյանը կապաքինվի, Անատոլի Այվազովը մեզ տվել է դրական պատասխան, ուղղակի քննությունների պատճառով չկարողացավ միանալ, ու մենք դեռ հույս ունենք, որ Դավիդ Յուրչենկոն մեզ կմիանա: 2-րդը մեզ մոտ խնդրահարույց է ձախ պաշտպանի գոտին, այսինքն՝ ձախ ոտքով խաղացողի: Մենք այդ դիրքը կարող են լրացնել Հովհաննես Համբարձումյանով, Կամո Հովհաննիսյանով, նույն Գաել Անդոնյանը խաղաց այս խաղերին, տեսաք: Բայց կոնկրետ ձախ պաշտպանի խնդիրն ունենք: Այդ պատճառով հրավիրել էի Նարեկ Պետրոսյանին «Բանանցից»: Ունի ձախ ոտք, լավ տպավորություն է թողել այն խաղերում, որոնք նայել եմ: Ցավոք սրտի, վնասվածք ստացավ, չմասնակցեց այս հավաքին:

- Ինչի՞ ենք ընդունակ լինելու Ազգերի լիգայում:

- Պետք է մաքսիմումի հասնենք այդ Ազգերի լիգայում: Եթե ամեն ինչ բարենպաստ լինի, ունենալու ենք 8 խաղ: Դա մեզ համար լինելու է 8 փոքր եզրափակիչ, բոլոր խաղերը խաղալու ենք հաղթելու համար, Որովհետև այն մրցաշարն է, որտեղ թեկուզ 1 ոչ-ոքի կարող է մեզ մեծ խնդիրների առաջ կանգնեցնել: 8 խաղ խաղալու ենք միայն հաղթանակի համար: Ուրիշ արդյունք մեզ չի գոհացնելու:

- Յուրչենկոյից խոսեցիք: Դուք հարցազրույցում նշել էիք, որ հավաքականում խաղալու գլխավոր նախապայմանը հայրենասիրությունն է: Արդյո՞ք նրա մոտ կա այդ հայրենասիրությունը: Եվ անդրադառնա՞ք նրա որակներին: Արդյո՞ք նա գերագնահատված չէ:

- Շատ մեծ ցանկություն ունի, ուղղակի լեգեոների խնդիրը կա: Եթե փոխեց թիմը ու ընկավ այդ սահմանափակման տակ, հնարավոր է, որ չխաղա: Իսկ ո՞ւմ է պետք է այն դարպասապահը, որն առանց խաղային պրակտիկայի պետք է գա հավաքական: Մեր ու նրա առաջին խնդիրը, որ նա իր թիմում խաղա: Ինչ վերաբերում է որակներին, չեմ գտնում, որ գերագնահատված է ու չեմ էլ մտածում, որ կարող է գալ ու լինել մեր առաջին համարը, բայց բարձրակարգ դարպասապահ, որը խաղում է Պրեմիեր լիգայում, ո՞վ կհրաժարվի այդպիսի դարպասապահից: Չեմ կարծում, որ գերագնահատված է: Մի 5-6 խաղ նայել եմ սկզբից մինչեւ վերջ: Իրոք, լավ դարպասապահ է:

- Ասացիք՝ Ազգերի լիգայում ձգտելու եք առավելագույնին: Մի փոքր ավելի կոնկրետ կասե՞ք այդ մաքսիմումը ո՞րն է՝ խմբից դուրս գա՞լը, Եվրո 2020-ի ուղեգիր նվաճե՞լը:

- Ասացի, եթե 8 խաղ հաղթում ենք, ուրիշ արդյունք լինել չի կարող, որովհետեւ մենք ունենք խմբում 6 խաղ, 1 կիսաեզրափակիչ եւ 1 եզրափակիչ, եղավ 8 խաղ: Եթե հաղթում ենք բոլորը, վերջնական արդյունքը պարզ է:

- Ինչո՞ւ հավաքական չեն հրավիրվում Գագիկ Դաղբաշյանը, Արթուր Եդիգարյանը, Գեւորգ Կասպարովը, Արտակ Գրիգորյանը:

- Առաջնության այն խաղերը, որոնք ես նայել եմ, Գագիկ Դաղբաշյանի ցուցադրած խաղն ինձ չի բավարարել: Դա չի նշանակում, որ նա հավաքականի թեկնածու չէ: Ինչ վերաբերում է Կասպարովին եւ Արթուր Եդիգարյանին, այս պահին նրանցից ավելի լավ ֆուտբոլիստներ են խաղում հավաքականում, որոնք ավելի մեծ օգուտ կտան:

-Աշխատելու եք արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկով, որը մինչեւ հիմա կա՞ր, թե՞ նոր անուններ կլինեն:

- Նոր անուններ գտնելը դժվար է: Հավաքականների բաժինն այդ հարցով զբաղվում է, ու այն ցուցակը, որ մեզ տվեցին 2 ամիս առաջ, լավ ուսումնասիրել էին ու լավ նայել էին, նույնիսկ հայի նման ազգանունով ֆուտբոլիստներ էին գտել, կապվել էին, պարզվել էր, որ հայ չեն: Չեմ կարծում, որ մենք նոր անուն կգտնենք: Կան ֆուտբոլիստներ, որոնց հետ կապը շարունակվում է, բայց չեմ կարծում՝ նոր անուններ լինեն:

- Ինչպե՞ս կգնահատեք արտասահմանցի նորեկների խաղը ու ապագայում որքանով օգտակար կլինեն հավաքականին:

- Սովորություն չունեմ գնահատելու, բայց քանի որ նորեկներ են, ասեմ: Իվան Յագանը եւ Անդրե Կալիզիրն այս պահին պատրաստ են միանգամից խաղալու հավաքականին: Ինչ վերաբերում է Էդգար Բաբայանին եւ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատին, նրանք դեռ ավելացնելու տեղ ունեն, մանավանդ, որ երիտասարդ են, բայց շատ մեծ պոտենցիալ ունեն:

- Յուրա Մովսիսյանն այցելեց Ավստրիա: Ի՞նչ կասեք նրա հետ հանդիպման մասին:

- Ինձ համար շատ կարեւոր էր, որ նա երկար դադարից հետո միանար հավաքականին. թեկուզ չէր մասնակցում մարզումներին, բայց այն մթնոլորտը, որ կար հավաքականում, ինձ համար շատ կարեւոր էր: Ու նա շատ երկար ժամանակ անցկացրեց հավաքականի հետ: 3 օր, եթե չեմ սխալվում, մեզ հետ Ավստրիայում մնաց: Ու այն շփումը, որ ես տեսնում էի տղաների հետ, ինձ դրական լիցքեր էր տալիս: Այդ առումով՝ դրական էր, որ նա եկավ:

- Շատ կարեւոր է հավաքականի մթնոլորտը, բայց, այդուհանդերձ Յուրան իր հարձակվողական որակներով կհամապատասխանի՞ հավաքականին:

- Իմ առաջին հարցազրույցի ժամանակ ասել եմ՝ ոչ մեկ Յուրային իր անուն-ազգանունի համար չի հրավիրելու հավաքական: Եթե նա ցույց տա այն որակները, որոնց ունակ է, անպայման հրավիրելու ենք: Ինչո՞ւ եմ հույսով լցված, որ այն առանձնազրույցում, որ նրա հետ ունեցել եմ, տեսել եմ, որ շատ բարձր մոտիվացիա ունի, շատ: Նա հավաքականին իր մաքսիմումը տալու շատ մեծ ցանկություն ունի:

- Նշեցիք, որ հավաքականի մթնոլորտը շատ կարեւոր է: Արդյո՞ք մթնոլորտը բարելավելու համար դիտարկում եք ավագի փոփոխության հարց, որովհետեւ վերջին տարիներին այդ թիմային «դուխը» խաղադաշտում չենք տեսնում:

- Ավագը Հենրիխ Մխիթարյանն է, ու միանանակ այդպես էլ մնալու է, ոչ մի փոփոխություն չի լինի, որովհետեւ ես նրա գործողություններից շատ գոհ եմ: Նորից վերադառնամ վիճակագրությանը. նախորդ խաղերի համեմատ նրա բոլոր ցուցանիշները շատ բարձր են:

- Իսկ որպես ավա՞գ...

- Այդ լիդեր ասվածը տարբեր ձեւ է լինում. կա խաղով լիդեր, կա հանդերձարանում լիդեր: Այն, ինչ նա ցույց է տալիս, ու այն, ինչ ես տեսա այս 2 խաղում, ինձ լրիվ բավարար է:

- Ազգերի լիգայի մրցակիցներին ուսումնասիրելու ի՞նչ գործընթաց եք վարելու: Մեկնելո՞ւ եք խաղերը նայելու:

- Մեկնելու կարիքը հիմա չկա, որովհետեւ ֆեդերացիան մեզ տրամադրել է մի ծրագիր, որտեղ ցանկացած ինֆորմացիա առանձին ֆուտբոլիստների մասին, թիմերի մասին, հավաքականների, իրենց ակումբների մասին կա: Հիմա գնալ, խաղ նայելու այդ պրակտիկան այդքան չկա: Ինֆորմացիան արդեն հավաքվում է, 100%-ով լինելու է, ըստ որի՝ կպատրաստվենք:

- Մինչեւ Ազգերի լիգան հավաք կլինի՞:

- Եթե լինի, կլինի միայն տեղի՝ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների մասնակցությամբ, բայց դրսի ֆուտբոլիստներին հրավիրելու հնարավորություն չունենք:

- Ընկերական խաղ կլինի՞:

- Չի լինելու, որովհետեւ պաշտոնական օր չկա:

- Խոսեցիք Մովսիսյանի վերադարձի մասին, բայց նաեւ թիմ եք վերադարձել Դուք եւ Ռոման Բերեզովսկին: Ի՞նչ կտա Բերեզովսկու վերադարձը, եւ Դուք ունե՞ք նույն այդ խանդավառությունը, կրակը, որ շատ կարեւորում եք ֆուտբոլիստների պարագայում:

- Նախ՝ Բերեզովսկու մասին, նրա աշխատանքը շատ բարձր մակարդակի վրա էր: 14 մարզում ենք ունեցել, բացի խաղերից, ու ես տեսնում էի՝ դարպասապահներն ինչ ոգեւորությամբ են աշխատում: Բերեզովսկին շատ մեծ փորձ ունի, շատ լավ հասկանում է ֆուտբոլը, շատ մանր բաներ է կարողանում տեսնել, դետալներ, ու դա շատ ուրախալի է: Ինչ վերաբերում է ինձ, եթե չունենայի այդ եռանդը, հաստատ չէի գա ու չէի ղեկավարի հավաքականը: Բայց բաներ կան փոխվում են: Բնական է՝ մարդը փոխվում է: Ես չեմ կարող լինել նույն մարդը, ինչ 4 տարի առաջ, որովհետեւ կյանքն առաջ է գնում: Պետք է չէ, որ բոլորս հիշողություններով ապրենք: Մեր ազգը մի քիչ շատ է սիրում ընկնել հիշողությունների հետեւից: Ինձ հետաքրքրում է ներկան ու ինչ եմ սպասում ապագայից, անցյալն ինձ չի հետաքրքրում:

- Երկրպագուները, Ձեզ հետ կապելով հավաքականի հիմնական հաջողությունները, մեծ սպասելիքներ ունեն Ձեզանից: Որքանո՞վ է դա լրացուցիչ ճնշում կամ մոտիվացիա:

- Եկեք սպասելիքներս բոլորից շատ լինի՝ ինձանից, ֆուտբոլիստներից, ձեզանից, մեր երկրպագուներից, որոնց շատ եմ կարեւորում:

-Շուտով կսկսվի աշխարհի 2018 թ. առաջնությունը: Որո՞նք են Ձեր ֆավորիտները եւ ի՞նչ կանխատեսումներ կանեք:

-Ֆավորիտներ չունեմ, բայց կան 4-5 հավաքականներ, որոնք կարող են հաղթել: Ինձ թվում է՝ դրանք են Ֆրանսիա, Բրազիլիա, Արգենտինա, Գերմանիա, Իսպանիա: Այս 5 հավաքականները, բայց, օրինակ, լավ տպավորություն է թողնում Բելգիայի հավաքականը:

Տպել
2640 դիտում

Պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնեցված դրույթներն «առաջիկա հնարավոր ժամկետում». վարչապետ

Երևանի ավագանին քննարկում է ընդդիմադիր 3 անդամներին մանդատներից զրկելու հարցը

Վայոց ձորում բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և կիսակողաշրջված հայտնվել դաշտում

ՍԱՏՄ-ը մանրէաբանական անհամապատասխանություններ է հայտնաբերել մարինացված պահածոներում

Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ․ նա կմասնակցի ԲՐԻԿՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը

Էական տեղաշարժ ունենք. վարչապետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին

Տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է. Նիկոլ Փաշինյան

Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 10-ին

ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերում 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել. օդանավակայանների աշխատանքը վերականգնվել է

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առցանց նիստը

Վթարային ջրանջատում Գեղարքունիքում. որ գյուղերում ջուր չի լինի սեպտեմբերի 10-ից 11-ը

Կիսակառույց շինությունից քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը

Քեյթ Միդլթոնը կվերադառնա թագավորական պարտականությունների կատարմանը․ քաղցկեղից բուժումն ավարտվել է

Ավելի մեծ էկրաններ. Apple-ը ներկայացրել է iPhone 16 Pro-ն և 16 Pro Max-ը (տեսանյութ)

Բաքուն արձագանքել է Հայաստանի՝ Խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված դրույթներով ստորագրելու առաջարկին

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

«Սխրագործության համար» մեդալ՝ հետմահու. տեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը

Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածը վերակառուցվում է. կուսումնասիրվեն Երևանի բոլոր կամրջային կառույցներն ու հանգույցները

Որսի ժամանակ ընկերներից մեկի հրացանը պատահաբար ձեռքից ընկել է, հնչել է կրակոց. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

ԼՂ նախկին պաշտոնյաները ՀՀ-ում «5-րդ շարասյան» մասն են կազմում», Շահրամանյանը հատուկ առաքելությամբ է այստեղ. Ստեփանյան

Ինչպես է հայտնաբերվել ԱՄՆ-ում հայտնի գործարարի առևանգված կինը, ովքեր են ձերբակալված անձինք. ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Մերձավոր Արևելքը հայտնվել է տարածաշրջանային մեծ պատերազմի շեմին. Լավրով

Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Մենք չենք ասում, որ այս իշխանությունն անպայման պետք է հեռանա, թող ապաշխարի ու մնա. Միքայել սրբազան

Աննա Հակոբյանը Շանդուն նահանգի և Վան Յույանի առաջարկը կփոխանցի հայ պաշտոնյաներին. հանդիպում Ցինդաո քաղաքում

Գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում. որ ուղղությամբ կգնա Բաքուն. վերլուծում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը

Միրզոյանը Մարգարիտիս Սխինասին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու Հայաստանի քայլերը

Ովքեր են եղել ԱԱԾ-ի կեղծ համազգեստով անձինք, որտեղ է հայտնաբերվել լողավազանից առևանգված ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կինը

Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պետք է դիտարկել ԵՄ-ի՝ ՀՀ-ի հանդեպ հանձնառու վերաբերմունքի դրսևորում. Սխինաս

Ազդարարում ենք գործընթացի մեկնարկը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ԵՄ կողմից վիզաների ազատականացմանը. փոխվարչապետ

Կրկնակի բարձրացվել է փոխհատուցվող գումարի առավելագույն սահմանաչափը. պատահարի դեպքում վարորդները պետք է արագ կողմնորոշվեն

ԱԺ նախագահը Բետելի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ջանքեր կներդնի հայ գերիներին վերադարձնելու հարցում

Երևանում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ են հայտնաբերել տեսուչները

Վարչապետն ու Քսավյե Բետելը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել

Դեղերի ոչնչացմանը ներկա կլինի տեսչական մարմնի ներկայացուցիչը. գործընթացը կտեսաձայնագրվի

Հայաստանի հետ Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև

Պռոշյանում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Քննարկվում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթեր սկսելու հարցը