ՀՀ-ի ներքաղաքական զարգացումները զուտ ներհայաստանյան օրակարգ է. ԱԳ նախարարը՝ Մոսկվայում

Հունիսի 7-ին Մոսկվա այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային նախաճաշ ունեցավ ՌԴ Պետական Դումայի եւ Դաշնային Խորհրդի՝ բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորների եւ սենատորների հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով Զոհրաբ Մնացականյանին՝ ռուսաստանցի օրենսդիրներն ընդգծեցին նման մակարդակով պարբերական հանդիպումների անցկացման կարեւորությունը՝ առաջին ձեռքից երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության զարգացումներին տեղեկանալու առումով։ Վերջիններս իրենց աջակցությունը հայտնեցին հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերին:

Անդրադարձ կատարվեց Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, որը երկկողմ դաշնակցային հարաբերությունների առաջ մղման հարցում իր ուրույն դերակատարությունն ունի:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ այդ զարգացումների օրակարգը զուտ ներհայաստանյան էր, բոլոր փոփոխությունները տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Կառավարության ծրագիրը եւ այնտեղ մատնանշված առաջնահերթությունների հիմնական խնդիրները, կառավարության կողմից մատնանշված արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունները: Այս համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձավ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարին՝ ընդգծելով, որ հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունները բնական են եւ բանական:

Հայաստանի արտգործնախարարը եւ Ռուսաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները բարձր գնահատեցին հայ-ռուսաստանյան խորհրդարանական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով։

Զրուցակիցները կարեւորեցին հայ համայնքի արդյունավետ դերակատարությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական, եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ կարեւորեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի կարեւոր ներդրումը: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ շեշտելով, որ հայկական կողմի համար առաջնայինն Արցախի կարգավիճակն է եւ Արցախի բնակչության անվտանգությունը:

Տպել
1744 դիտում

Եղանակը կտաքանա, բայց շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, մառախուղ

Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի վատացման հետևանքով դատական նիստը հետաձգվել է

Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Քերոբյան

Էջմիածնի չգործող հյուրանոցում հայտնաբերվել է 29-ամյա կնոջ դի՝ պարանից կախված վիճակում

ԲԴԽ անդամի 2 թեկնածու է առաջադրվել

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին

Չինաստանի ղեկավարը ժամանել է Մոսկվա

Եռակողմ հայտարարությունները մնում են տարածաշրջանում տարբեր իրավիճակների կայունացման բանալին. Լավրով

Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքներին. Ալեն Սիմոնյան

Բագրավան գյուղի մատուռից անհետացել է 130 և ավել տարվա վաղեմության «Նարեկ»-ը (լուսանկարներ)

Հաղթանակ կամրջի մայթը սարքելիս քանդված տեղում ուղղակի պարկերով ավազ են դրել ու սալիկապատել. Խորեն Գրիգորյան

Սահմանին զորքերի կուտակումներ կա՞ն. Գեղարքունիքի մարզպետը մանրամասներ է հաղորդում

Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա և բավական բարձր է. Ալեն Սիմոնյան

Օնիկ Գասպարյանը կրկին հարցաքննվում է

Պապն ու աղջիկը փայտով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել 6 անչափահաս թոռներին․ երեխաներից մեկը մահացել է

Ամենաշատ սպասելիքները հենց դատական համակարգից են. Վահագն Խաչատուրյանը՝ ԲԴԽ նախագահին (տեսանյութ)

Բրյունետի եվրատեսիլյան երգը մրցույթի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի

Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկին

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 5 մարզիկների մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը

ՀՀ ԱԳՆ-ն միջազգային դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը կբարձրացնի ՄԱԿ-ում

Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է մնալ ծանր

Վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը որոշեց գալ հանձնաժողով ու աշխատել. Քոչարյան

Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը դատարանում վատացել է. շտապօգնություն է կանչվել

Երևանի Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դի

Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները

ՊԵԿ-ը սկսել է նախապատրաստվել Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը

ԱԺ–ում քննարկվում է Սեդա Սաֆարյանի` ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը. ի՞նչ հիմնավորում կա

Օքսանա Սամոյլովայի և Ջիգանի միջև «սև կատու» է անցել. ռեփերի կինը մանրամասներ է պատմել

Երևանի Ադոնց փողոցում թմրանյութ իրացնելու մեղադրանքով 24-ամյա երիտասարդ է կալանավորվել. ՔԿ-ն մանրամասնում է

Առկա է երկկողմ և բազմակողմ կապերի ընդլայնման մեծ ներուժ. վարչապետը՝ Թունիսի նախագահին ու վարչապետին

Այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները. հայտնի է քննարկումների շրջանակը

Ջեյհուն Բայրամովը մեկնել է Բրյուսել

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, որոշ հատվածներում՝ անձրև

Ադրբեջանում գեներալներ են կալանավորվել

Գեղարքունիքում ջրագծի վթարի հետևանքով 7 գյուղ ջրազրկված է

Հիմնանորոգվել է Հայկավանի կամուրջը, լայնացվել երթևեկելի մասը. աշխատանքներ՝ ճանապարհների վթարավտանգ տեղամասերում

Ռուսաստանը բաց է ուկրաինական հարցով բանակցությունների համար. Պուտին

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում