Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գյուղատնտեսությունը գնալով մեռնում է (լուսանկարներ)

Տավուշի մարզի 3800 բնակիչ ունեցող Գանձաքար գյուղում ոչ անասնապահությունն է զարգանում, ոչ էլ հողագործությունը: Գյուղատնտեսությունն այս գյուղում տարիների ընթացքում գնալով դադարել է, իսկ բնակիչները բռնել են արտագնա աշխատանքի ու ինչու ոչ նաեւ արտագաղթի ճամփան:

Անասնապահության համար գյուղը նպաստավոր է, ունի շուրջ 800 հա խոտհարք: Գյուղի տնտեսական զարգացման ծրագրի՝ որպես հիմնական կետ ընդգրկվել է տոհմային կաթնատու անասնապահության ու կաթի վերամշակման հիմնումը, որը, ըստ գյուղապետի, հնարավոր կլինի իրականացնել բնակչի, կառավարության ու ներդրողի միջոցներով:

Նշված ծրագիրը կազմվել ու ներկայացվել է նախկին կառավարությանը, որտեղից անգամ չեն էլ արձագանքել. «Ներկայացրել ենք, մերժել են: Պարզապես՝ անարձագանք թողեցին: 20-25 աշխատատեղ կբացվեր, մարդկանց եկամուտը կավելանար, գյուղում անասնապահությամբ զբաղվող մարդիկ չեն կարողանում իրենց կաթն ու պանիրը իրացնեն, բայց որ վերամշակման արտադրություն լիներ՝ մարդիկ կհանձնեին, անգամ հարակից համայնքները օգուտ կունենային»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գանձաքարի համայնքապետ Վարդգես Դովլաթբեկյանը:

Գանձաքարցի այն ընտանիքները, ովքեր շարունակում են դեռ զբաղվել անասնապահությամբ, հիմա էլ բախվում են կաթի մթերման խնդրի հետ: Գյուղից կազմակերպված մթերում չի իրականացվում, բնակիչներն իրենց ուժերով կաթը վաճառում են Իջեւանի շուկայում: Սեզոնին զբաղվում են նաեւ անտառներից հատապտուղներ հավաքելով, որը եւս վերավաճառվում է, մինչդեռ ինչպես բնակիչները մեզ հետ զրույցում հայտնեցին, եթե հատապտուղի վերամշակման գործարան լիներ, իրենց հոգսերը կթեթեւանա:

Համայնքի ղեկավարն ասում է, որ նոր կառավարությունից էլ կփորձեն աջակցություն խնդրել՝ գյուղում կաթի վերամշակման արտադրություն հիմնելու մասով, ինչպես նաեւ աջակցելու տոհմային կաթնատու կովեր ձեռքբերելուն, ինչը կավելացնի գյուղացու եկամուտը մի քանի անգամ:

Գանձաքարի գյուղապետի տեղակալ Անաստաս Հակոբյանը՝ անդրադառնալով տարիներ շարունակ գյուղնախարարության կողմից իրականացված նմանատիպ ծրագրերին ու  իրենց՝ տվյալ ծրագրերին չմասնակցելուն, նշեց, որ դրանցից  հիմնականում օգտվել են նույն մարդիկ, իսկ «շարքային» գյուղացուն դա հասանելի չի եղել:

Հողագործությամբ եւս այստեղ չեն զբաղվում, պատճառները մի քանիսն են: Գյուղը չունի տեխնիկա, չկա ոռոգման համակարգ, չնայած որ գյուղով 3 գետ է հոսում. «Ոչ անասնապահությունն է զարգանում մեզ մոտ, ոչ էլ հողագործությունը…գյուղացին էսօր կարտոշկեն գնում շուկայից ա առնում, դա անթույլատրելի է»:

Գյուղապետի տեղակալն ասում է, որ տարիներ շարունակ նախորդ իշխանություններն իրենց ստիպել են ուռճացված թվեր ներկայացնել՝ գյուղում անասնագլխաքանակի ու մշակվող վարելահողերի վերաբերյալ, մինչդեռ իրականությունն այլ է եղել. «Մեզնից աչոտ էին ուզում՝ նկարած թվերով, իսկ հիմա այդպես չէ…»:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Տպել
12814 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա