Մենք տեր պիտի կանգնենք այս զարթոնքին. Ժիրայր Սեֆիլյանը լավատես է

Այսօր սպասվում էր քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի եւ Ներսես Պողոսյանի ազատ արձակումը:

Բանն այն է, որ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը, Հրաչյա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը եւ Հայկ Կոնջորյանը անձնական երաշխավորություն էին ներկայացրել: Մասնավորապես Լենա Նազարյանը եւ Հրաչյա Հակոբյանը անձնական երաշխավորություն էին ներկայացրել Ներսես Պողոսյանի համար, իսկ Հայկ Կոնջորյանը եւ Ալեն Սիմոնյանը՝ Գեւորգ Սաֆարյանի:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում մինչ բողոքի քննությանն անցնելը պաշտպանական կողմը հանդես եկավ նրանց անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություններով: Նախ միջնորդությամբ հանդես եկավ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը: Նա նշեց, որ պատգամավորները այսպիսով երաշխավորել են, որ Սաֆարյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:

Այսօր սույն գործով ներգրավվեց նոր դատախազ, որը դատարան էր եկել այսպես ասած պատրաստված՝ պատգամավորների երաշխավորագրերի վերաբերյալ միջնորդություններին: Այդ դատախազը Արմեն Փանոսյանն էր: Նա չառարկեց Գեւորգ Սաֆարյանին պատգամավորների երաշխավորությամբ ազատելու միջնորդության դեմ: Մասնավորապես, Փանոսյանը նշեց. «2018 թվականի մայիսին ՀՀ-ում ծավալված իրադարձություններն ու դրանց արդյունքում ձեւավորված իրողությունները էական ազդեցություն ունեն արգելանքից ազատելու դեպքում Գեւորգ Սաֆարյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով: Մասնավորապես, իրադրության փոփոխման արդյունքում էապես նվազել է ամբաստանյալի կողմից հանցագործություններ կատարելու հավանականությունը»,- ասաց նա եւ հավելեց, որ չի առարկում պաշտպանի միջնորդության դեմ:

Գեւորգ Սաֆարյանի մյուս պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ, դիմելով երեք դատավորներին՝ Մանուշակ Պետրոսյանին, Ռուզաննա Բաղդասարյանին եւ Մխիթար Պապոյանին, կարծիք հայտնեց, որ եթե նրանք միջնորդությունը մերժեն, դա կլինի ամենաանարդար որոշումը: Դատավորներից Մանուշակ Պետրոսյանին պաշտպանի այս հայտարարությունը դուր չեկավ: Նա կոչ արեց դատարանի հետ սպառնալիքների տոնով չխոսել: Իսկ Գեւորգ Սաֆարյանն էլ առարկեց մեղադրող դատախազ Փանոսյանի գործողությունների դեմ՝ նշելով, որ ինքը որեւէ վտանգ չի ներկայացրել, որ իր նկատմամբ շինծու քրեական գործ է հարուցվել: «Քրեական գործում դրված են իմ ելույթները դրանք եղել են հանրային, չեն եղել թաքուն, ես երբեւէ հանրության համար վտանգ չեմ ներկայացրել»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ այո, երկրում իրավիճակ է փոխվել, ապա շարունակեց. «Եթե դատախազությունը վտանգավոր է համարում իմ՝ հավաքներում ելույթ ունենալը, ապա ասեմ, որ լավ եմ արել՝ ունեցել եմ եւ շարունակելու եմ ունենալ»: Դատավորները հեռացան խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Մինչ դատարանի խորհրդակացական սենյակից վերադառնալը ընդմիջմանը լրագրողները հասցրին մի քանի հարց ուղղել Ժիրայր Սեֆիլյանին: Մեր հարցին, թե ինքն ընդունելո՞ւ է պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակվելու տարբերակը, Սեֆիլյանը պատասխանեց. «Ես լավատես եմ, օրերի խնդիր է, բոլոր քաղբանտարկյալները, մասնավորապես Սասնա ծռերը շուտով պետք է ազատության մեջ լինեն: Մենք պետք է լուրջ աշխատանք տանենք այսօրվա բոլոր բանտարկյալների ոչ միայն քաղբանտարկյալների»,- ասաց նա:

Սեֆիլյանը նշեց, որ շատ ասելիք ունի, բայց առայժմ կլռի, քանի դեռ բոլոր քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվել։ Նա ընդգծեց, որ նշյալ անձանց ազատ արձակումը կնճռոտ խնդիր է. «Մեր քայլերով պետք է գործող իշխանությանը հանձինս պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նեցուկ կանգնենք, որ այս դժվարին գործընթացից միասին պատվով դուրս գանք, հետո սկսենք պետական շինարարությունը: Շատ կարեւոր է, որ առաջիկայում մեր ազատություններից հետո, մեր երկրում լինի այնպիսի գործընթաց, որ ռեվանշիստների հույսերը մեկընդմիշտ վերանան, նրանք նույնիսկ երազում չպետք է տեսնեն, որ կարող են նորից վերադառնալ: Այդ արգելքը մենք չենք դրել, մեր ժողովուրդն է դրել, մեր ժողովուրդը ոչ միայն մեզ է զարմացրել, այլ՝ ամբողջ աշխարհին: Մեքն տեր պիտի կանգնենք այս զարթոնքին: Գաղափարական, քաղաքական տարաձայնություններ եթե լինում են նաեւ մարտավարական իմաստով, ապա կարծում եմ՝ առաջիկա ամսիների ընթացքում բոլոր գիտակից ուժերը պետք է կարողանան մի կողմ դնել այդ տարաձայնությունները եւ վերջապես երկրի մաքարգործման աշխատանքը հիմնավոր իրականացնեն: Մեր դեմ կանգնած հրեշը այսօր տապալված է, բայց գերեզմանոցում չէ, մենք պետք է նոր իշխանությունների հետ իրար օգնելով, օր առաջ այդ վիշապին թաղենք եւ վերջացնենք»,- ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորները այսպես ասած անսպասելի որոշում կայացրին. նախագահող դատավորը հրապարակեց որոշումը՝ համաձայն որի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդության լուծումը հետաձգվում է: Որպես պատճառաբանություն նշվեց այն, որ վերաքննիչ բողոքի քննությունը դեռ ընթացքի մեջ է, եւ որ դատարանը կանդրադառնա խափանման միջոցին դատական ակտ կայացնելիս:

Այնուհետեւ պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ իր պաշտպանյալ Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Նա միջնորդեց ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Հրաչյա Հակոբյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել իր պաշտպանյալին: Ապա դատարանին ներկայացրեց պատգամավորների գրավոր երաշխավորագիրն ու 1 միլիոն դրամի երաշխավորագիրը: Նշենք, որ եթե դատարանը բավարարում է նման միջնորդությունները, ապա պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է դատարանի դեպոզիտ հաշվին 500 հազար դրամ վճարի:

Մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը այս միջնորդությանը եւս չառարկեց՝ նշելով, որ իրադրության փոփոխության արդյունքում նվազում է մտահոգությունը, որ ազատության մեջ գտնվելով՝ Պողոսյանը նոր հանցագործություններ կկատարի։ Մեղադրողները որպես ծանրակշիռ փաստ նշեցին այն հանգամանքը, որ Պողոսյանի խնամքին կինն են եւ երեք անչափահաս երեխաները։ Եթե Սաֆարյանի դեպքում նմանատիպ միջնորդության վերաբերյալ դատարանը խորհրդակցական սենյակում որոշում կայացրեց, ապա Պողոսյանի պարագայում որոշեց տեղում խորհրդակցել եւ որոշում կայացնել՝ միջնորդության լուծումը կրկին հետաձգելու մասին կրկին նույն պատճառաբանությամբ: Ներսես Պողոսյանը վրդովվեց այս որոշումից եւ հայտարարեց հացադուլ սկսելու մասին: Ի դեպ, այսօրվա նիստում Սեֆիլյանը հրաժարվեց իր կալանքը փոխելու եւ իրեն ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել, ասելով, որ կսպասի գործով մյուս անձանց առնչությամբ նույն միջնորդությունների մասին դատարանի որոշումներին: Խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց նաեւ Հրայր Թոփչյանի պաշտպանը: Նա միջնորդեց, որ պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրվի ստորագրություն չհեռանալու մասին կամ կիրառվի այլընտրանքային խափանման միջոց՝ 500 հազար դրամ գրավ` հաշվի առնելով պաշտպանյալի ֆինանսական վիճակը։ Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, մեղադրող դատախազը այս միջնորդության դեմ նույնպես չառարկեց։ Նույն հիմքով դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը։ Դատարանին խափանման միջոց կալանավորում փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաեւ Գալուստ Գրիգորյանի պաշտպան Աննա Ջուվանովան։ Նա ասաց, որ դատարանը պետք է վերանայի խափանման միջոցը։ Պաշտպանը հայտնեց, որ գրավի միջնորդություն չի կարող ներկայացանել, որովհետեւ պաշտպանյալը գումար չունի: Այս միջնորդության դեմ, սակայն, մեղադրող դատախազ Փանոսյանն ու Պետրոսյանն առարկեցին: Դատարանը տեղում խորհրդակցեց եւ որոշեց միջնորդության լուծումը կրկին հետաձգել։

Դատարանն անցավ վերաքննիչ բողոքների քննությանը, որը կշարունակվի վաղը: Նշենք, որ զուգահեռ այսօր քննվում էր նաեւ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը: Այս նիստին Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Հրաչյա Հակոբյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել իր պաշտպանյալին: Եվ այս միջնորդության վերաբերյալ եւս մեղադրող դատախազներից այս անգամ էլ Արամ Արամյանը չառարկեց՝ նշելով, որ այս տարվա մայիսին տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց արդյունքում ձևավորված իրողությունը որոշակիորեն նվազեցնում են Արեգ Կյուրեղյանի` ոչ իրավաչափ գործողություններ կատարելու հավանականությունը: Հաշվի առնելով դատախազների տեքստերի նմանությունը, ապա ըստ էության ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր դիրքորոշումն է պատգամավորների անձնական երաշխավորությամբ Սեֆիլյանին եւ մյուսներին ինչպես նաեւ Սասնա ծռերին ազատ արձակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում է ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ կայացնել արդարացման դատական ակտ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4087 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ