Հեղափոխությունից հետո ԵՄ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին. Բրյուսել

2015 թվականի հունվարից ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրվել է զգալի զարգացում: Երկկողմ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ու պայմանական կիրարկման մեջ մտնելը, ինչպես նաեւ «Գործընկերության առաջնահերթությունների» ամփոփումը, որը տեղի է ունեցել այս տարվա փետրվարին նպաստել են այդ հաջողությանը, նշվում է Եվրոպական միության նոր զեկույցում: Այս մասին ասված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

Զեկույցը թողարկվել է այսօր՝ Եվրամիություն-Հայաստան Գործընկերության խորհրդի 2018 թվականի հունիսի 21-ին կայանալիք անդրանիկ նիստին ընդառաջ եւ ներկայացնում է վերլուծություն Հայաստանում, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան հարաբերություններում վերջին երկու եւ կես տարիներին տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

«Մենք վկա եղանք ԵՄ-Հայաստան հարաբերությունների եւ հենց Հայաստանի համար շատ կարեւոր մի ժամանակաշրջանի: Մեծ ջանք եւ վճռականություն է ներդրվել մեր նոր երկկողմ համաձայնագրում, որն ակնկալվում է՝ մեր քաղաքացիներին կտա տեսանելի օգուտներ, այդ թվում ամրապնդելով թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, ընդլայնելով առեւտրի եւ ներդրումների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության հնարավորությունները: Ժամանակն է, որպեսզի կյանքի կոչենք Համաձայնագիրը եւ մեր «Գործընկերության առաջնահերթությունները», որպեսզի թղթին հանձնած հսկա աշխատանքը վերածենք կոնկրետ արդյունքների», նշեց Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Նոր Համաձայնագրից բացի, որը միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից եւ ներկայում անցել է պայմանական կիրարկման, տեսնում ենք նաեւ հորդորող առաջընթաց ընդհանուր ավիացիոն համաձայնագրի նախաստորագրման ու Տրանս Եվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնման միջոցով մեր քաղաքացիներին ավելի մոտ դարձնելու առնչությամբ: Հայաստանն ակտիվ մասնակցություն ունեցավ նաեւ անցյալ տարի նոյեմբերին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, որի ընթացքում առաջնորդները հավանություն տվեցին «20 արդյունք 2020 թվականի համար» փաստաթղթին, որը համալրում է մեր երկկողմ օրակարգի առաջնահերթությունները», նշեց Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը:

Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տրվեց 2015 թվականի դեկտեմբերին, այնուհետեւ՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվեց «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Համաձայնագիրը այս տարվա ապրիլի 11-ին, եւ 2018 թվականի հունիսի 1-ից Համաձայնագիրը մտավ պայմանական կիրարկման փուլ: Բացի այդ, «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունները», որը ստորագրվել է 2018 թ. փետրվարին, սահմանում է առանցքային ոլորտներում ապագա երկկողմ եւ ֆինանսական համագործակցության ուղենիշը՝ ձեւավորված 2018թ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացում հաստատված գերակայություններին համահունչ:

2018 թ. ապրիլին Հայաստանում խաղաղ ցույցերի արդյունքում տեղի է ունեցել իշխանափոխություն՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: ԵՄ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին, որոնք խթանում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների հարգանքը, ինչպես նաեւ նպաստում են դիմակայուն եւ բարեկեցիկ սոցիալ-տնտեսական համակարգին:

Զեկույցում առանձնացվում են նշանակալի զարգացումներ, որոնց շարքում են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որն ընդունվել է 2017 թ.-ի դեկտեմբերին Ազգային Ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից: Եվրոպական միությունը կարծում է, որ նոր օրենքը կարեւոր քայլ է մարդու իրավունքների եւ գենդերային հավասարության պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Միակցվածության ոլորտում, 2017 թ. նոյեմբերին նախաստորագրվել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ միասնական ավիացիոն գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Այն նախատեսում դեպի Հայաստան ուղեւորափոխադրումների ծավալի զգալի աճ, միաժամանակ ապահովելով անվտանգության, բնապահպանական եւ սոցիալական չափանիշների կատարելագործում: Բացի այդ, Հայաստանը ստորագրել է բարձր մակարդակի փոխըմբռնման փաստաթուղթ, որը սահմանում է Տրանս-եվրոպական տրանսպորտային հիմնական ցանցերի ինդիկատիվ քարտեզը:

Կրթության ոլորտում՝ Erasmus+ ծրագրի աջակցությամբ իրականացվել են բարեփոխումներ, որոնք համապատասխանում են Բոլոնիայի գործընթացին: Հայկական բուհերի ուսումնական ծրագրերն արդիականացվել են` շարժ կատարելով դեպի էլ ավելի համապատասխանեցում աշխատաշուկայի կարիքներին: Մինչեւ 2017 թ. ավարտը ԵՄ-Հայաստան կրթական փոխանակման եւ շարժունակության ծրագրերում ընդգրկվել է 1800 ուսանող եւ համալսարանների դասախոս:

2016թ. Հայաստանը դարձել է Եվրամիության հետազոտությունների եւ նորարարության Հորիզոն 2020 ծրագրի ասոցացված երկիր, որը երկրի գիտահետազոտական ինստիտուտների եւ ձեռնարկությունների առջեւ բացում է նոր հեռանկարներ՝ ընդլայնելու գիտական գիտելիքների փոխակերպումը առեւտրային հնարավորություններով: 2016 թվականի նոյեմբերին մեկնարկած EU4 Innovation նախաձեռնությունը նպատակ ունի խթանել նորարարությունը Արեւելյան գործընկերության ողջ երկայնքով: Երեւանում կստեղծվի EU4Innovation նորարարական կենտրոն, որի նպատակն է խթանել գիտական կրթությունը եւ բուհերի եւ բիզնեսների միջեւ առկա կապերի սերտացումը:

2014 թվականից ի վեր Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվել է 120 մլն եվրո ֆինանսական աջակցություն՝ ուղղված մասնավոր հատվածի զարգացմանը, պետական կառավարման եւ կրթության ոլորտներին: Բացի այդ Հայաստանը օգտվել է մեկից ավելի երկրների ֆինանսավորման ծրագրերից: Եվրոպական միության հարեւանության ներդրումային գործիքի ներքո ԵՄ աջակցություն է տրամադրվել տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ու էներգախնայողության ուղղությամբ, իսկ հետագայում, ԵՄ աջակցությունը նպատակաուղղվելու է դատաիրավական բարեփոխումների, ֆինանսների մատչելիության եւ տնտեսական զարգացման, միակցվածության, կրթության եւ շարժունակության ոլորտներում քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների ապահովմանը: Կիզակետում կշարունակի պահպանվել աջակցությունը քաղհասարակությանը, մարդու իրավունքներին, ժողովրդավարության խորացմանը եւ քաղաքացիական մասնակցության հզորացմանը, ինչպես նաեւ տնտեսական զարգացման ուղղությամբ:

Հայաստանը շարունակում է ակտիվ մասնակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակում. 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ընդունված Հռչակագիրը վերահաստատում է Եվրոպական միության եւ վեց գործընկեր երկրների հանձնառության հստակ շարունակական բնույթը: Գագաթնաժողովը հավանություն տվեց 2020 թվականի 20 արդյունքներին, որոնք օգնեցին համագործակցությունն ուղղել շոշափելի, ինչպես նաեւ ժողովրդի համար օգուտներ ապահովող արդյունքների ձեռքբերմանը` Արեւելյան գործընկերության վերանայված բազմակողմ կառուցվածքին համահունչ:
ԵՄ-ն շարունակել է լիարժեք աջակցությունը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում վստահության եւ խաղաղության հաստատմանն ու հակամարտության կանխարգելմանն ուղղված գործողություններին: Եվրամիությունը հավատում է, որ հակամարտությունը պետք է ստանա արագ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան:

Տպել
2111 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց