Երևան
12 °C
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում ներկա է գտնվել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Ես դառնում եմ դեսպան» ամենամյա միջոցառմանը, հանդես եկել ողջույնի խոսքով:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախագահը գոհունակություն է հայտնել գտնվելու Հայ-ռուսական համալսարանում, որը Հայաստանի երիտասարդ բուհերից է եւ ողջունելու երիտասարդ «Դասավանդի՛ր, Հայաստան» նախաձեռնությունը: «Եթե խոսում ենք ժամանակակից երկրի մասին, ապա անպայման պետք է մտածենք եւ գիտակցենք, որ ժամանակակից երկիրը դա ժամանակակից կրթությունն է: Եթե խոսում ենք հզոր և զարգացած Հայաստանի մասին, ապա անպայման հասկանում ենք, որ դա նախ եւ առաջ ժամանակակից ու զարգացած կրթությունն է: Եվ Հայաստանը չի կարող ունենալ 21-րդ դարում նոր ծրագրեր, չի կարող ունենալ փայլուն ապագա եւ նոր նախաձեռնություններ, եթե չունենար այդ հիմքը, որը կոչվում է մասնագետներ, կրթված ու նվիրյալ քաղաքացիներ»,- նշել է նախագահը:
Արմեն Սարգսյանի խոսքով՝ տաղանդները գիտության մեջ, արվեստում, սպորտում չեն ծնվում միայն Երևանում և Երևանի կենտրոնում, ծնվում են գյուղերում, քաղաքաներում եւ շատ հաճախ՝ ամենահեռավոր գյուղերում: «Եվ այստեղ է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր շատ կարևոր գործն է անում՝ կրթությունը տանելով դեպի հեռավոր անկյուններ, կրթությունը տանելով մեր տաղանդավոր երեխաներին, ովքեր, ցավոք, դեռևս այդ հնարավորությունը չունեն»,-ընդգծել է նախագահը: Նա երախտագիտություն է հայտնել եւ շնորհավորել նախաձեռնության հեղինակներին ու մասնակիցներին կատարված փայլուն աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել:
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր է իրականացնում, որի հիմքում ընկած է դասավանդումը դպրոցներում: Ծրագիրն արդեն ունի 70 մասնակից Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի այն դպրոցներում, որտեղ կա համապատասխան ուսուցիչների պակաս: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ունի մասնակիցների երեք սերունդ, որոնցից առաջինը՝ 14 մասնակից, արդեն ավարտել է երկամյա ծրագիրն ու հիմնադրամի կողմից ստացել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Կրթության հավասարության դեսպանների կոչումը։ Այսօր ծրագրի Կրթության հավասարության դեսպանի կոչում ստացավ եւս 28 մասնակից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT