Աննա Հակոբյանը ԵՊՀ-ում էր. հնչեցին բազմաթիվ հարցեր (լուսանկարներ)

Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հյուրն է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ու ՀԺ-ի գլխավոր խմբագիր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը

Հանդիպում-քննարկումը նախաձեռնել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Թեպետ միջոցառման համար ընտրված դահլիճը նախատեսված է 250 մարդու համար, հանդիպման ֆեյսբուքյան իվենթից տեսնում ենք, որ մասնակցելու ցանկություն եւ հետաքրքրություն էր հայտնել ավելի քան հինգ հազար հոգի:  

Հանդիպումն ընթանում էր հիմնականում լրագրության հետ կապված հարցերի շուրջ: Ուսանողները կարողացան հարցեր ուղղել Աննա Հակոբյանին: Վերջինս, պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, խոսեց քաղաքացիական լրագրության դրական դերի մասին: Հակոբյանը նշեց, որ հեղափոխության օրերին ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվ օգտատերերն իրենց մեծ դերն են ունեցել՝ հրապարակելով բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ: Նրա կարծիքով՝ քաղաքացիական լրագրությունը չի վնասում մասնագիտական լրագրությանը:

Հարցին՝ արդյո՞ք «Հայկական ժամանակ» օրաթերթում ներկայիս իշխանությունների գործունեության վերաբերյալ դժգոհությունները արձագանք գտնում են, Աննա Հակոբյանը պատասխանեց, որ ինքը խոստացել է եւ կրկնում է, որ «Հայկական ժամանակ»-ը շարունակելու է լինել ամենաազատ եւ ընդդիմադիր օրաթերթը.

«Եթե իրականության մեջ իմ հայտարարությունը դեռ չի արտացոլվել, ապա պետք է ասեմ, որ ես «Հայկական ժամանակ»-ի բոլոր լրագրողներին եւս մեկ անգամ խնդրելու եմ, որ անկախ քաղաքական փոփոխություններից՝ իրենք երբեք ինքնագրաքննությամբ չզբաղվեն, եւ մենք միանշանակ պետք է ուշադիր լինենք կառավարությանն ուղղված քննադատությանն ու բողոքներին»:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներից մեկի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործունեությամբ զբաղվելու ժամանակ դադարեց լինել ՀԺ-ի գլխավոր խմբագիր, Աննա Հակոբյանը պատրաստվու՞մ է օրաթերթում դադարեցնել գործունեությունը՝ ելնելով ներկայիս կարգավիճակից, Հակոբյանը պատասխանեց.

«Ես կառչած եմ եւ շատ դժվար կբաժանվեմ գլխավոր խմբագրի պարտականություններից: Այս պահին առնվազն երկու ամիս չեմ կարողացել կատարել աշխատանքային պարտականություններս, եւ շատ են ասում, որ իմ՝ գլխավոր խմբագիր մնալը լրագրողական էթիկայի տեսանկյունից ճիշտ չի լինի: Հիմա պատրաստ չեմ բաց հայտարարել, բայց երեւի իրավիճակը կհանգեցնի այդ որոշմանը»,- ասաց Աննա Հակոբյանը:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը, պատասխանելով հարցերին, խոսեց նաեւ լրագրողի ազատության մասին: Նրա կարծիքով՝ լրագրողը գործում է իր խղճի, պրոֆեսիոնալիզմի, պետական շահերի շրջանակներում.

«Լրագրողի ազատությունն այն է, որ գրելիս չես մտածում իքս անձը ինչպես կարձագանքի գրածիդ, իգրեկ անձը ինչպես կարձագանքի եւ այլն: Նման գործողությունները կարող են ազդել լրագրողի աշխատանքի վրա եւ զրկել լրագրողին իր ազատությունից: Ինչքան բարձր լինեն մեր գիտելիքները, այնքան լրագրողական ազատությունից չեն տուժի մարդկային եւ ազգային արժեքները: Լրագրողը խնդրին բախվելիս որոշում է կայացնում մաքսիմալ անաչառ ներկայացնել խնդիրը, եւ դա է լրագրողի ազատությունը»,- նշեց Հակոբյանը:

«Հրապարակ» օրաթերթի լրագրողի հարցին՝ ի՞նչ է կարծում Աննա Հակոբյանը վերջին շրջանում հասարակության կողմից մամուլի այն հրապարակումների քննադատության մասին, որտեղ նոր ձեւավորված կառավարությունը արդեն իսկ բազմաթիվ քննադատությունների է արժանացել, Հակոբյանն իր մտահոգությունը հայտնեց՝ նշելով, որ այս խնդրի լուծումը միայն ժամանակը կարող է լինել, երբ հասարակությունը դուրս գա էյֆորիկ վիճակից ու հասկանա, որ մամուլի քննադատությունների ու վերահսկողության շնորհիվ է, որ կառավարությունը չի կորցնում իր զգոնությունը>:

Աննա Հակոբյանը նշեց, որ առաջիկայում պետք է մոռանալ հեղափոխությունը, ծափահարությունները, ձոները և անցնել աշխատանքային ռեժիմի, որը լրատվամիջոցի համար առաջին հերթին նշանակում է քննադատություն. «Եվ մեր այն հայրենակիցները, որոնք սիրում են կառավարության նոր անդամներին, պետք է ուղղակի հասկանան, որ այդ մարդկանց կարելի է օգնել միայն մամուլի միջոցով քննադատելով: Առանց դրա նրանք ուղղակի կկտրվեն հողից և ի վերջո հենց այդ նույն հանրությունը, հնարավոր է, մի օր էլ դուրս գա փողոց և ստիպված լինի նորից հրաժարականի պահանջով փողոց փակել»,-ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

Քանի որ միջոցառումը բաց էր եւ բացի ուսանողներից մասնակցության հնարավորություն ունեին նաեւ տարբեր քաղաքացիներ, մի շարք հարցեր հնչեցին նաեւ հանդիպման ձեւաչափից դուրս:

Միջոցառման ավարտին Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման հրավերի ու հարցերի համար: Այնուհետեւ ելույթ ունեցավ նաեւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը՝ Աննա Հակոբյանին հրավիրելով համալսարանի հարյուրամյակի եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետում կատարվելիք միջոցառումներին:

Նշենք, որ Աննա Հակոբյանը եւս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ է:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, միջոցառման կազմակերպիչ Աննա Կոստանյանն ասաց, որ համալսարանում նմանատիպ հանդիպումներ հաճախ են կազմակերպվում, իսկ այս անգամ հյուրի ընտրությունն իրենն էր.

«Այս անգամ հյուրին ես էի ընտրում, ցանկացա, որ լրագրող լինի, եւ հենց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանին էլ հրավիրեցինք: Իրականում սպասում էի, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները պիտի ակտիվ լինեին, չնայած սպասելիքներս չարդարացան, այնուամենայնիվ, տարատեսակ հետաքրքիր հարցեր հնչեցին: Սա լավ հնարավորություն էր ուսանողների համար՝ ալտերնատիվ հանդիպում ունենալու լրագրողի, մասնագետի հետ»,- ասաց ուսանողուհին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9654 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում