Ավելի շատ անհանգստություն տեսա Փաշինյանի ելույթի մեջ, քան մշակույթի գործիչների. Մաթեւոսյան

Մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ մշակույթի գործիչների հանդիպման ու քննարկման ընթացքում բարձրացված հարցերի եւ մտահոգությունների շուրջ զրուցել ենք ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանի հետ:

- Պարոն Մաթեւոսյան, այս օրերին հանդիպում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի եւ մշակույթի գործիչների միջեւ, ի՞նչ եք կարծում բավարար հարցեր հնչեցվեցի՞ն, թե՞ ոչ:

- Քանի որ ես այդ հանդիպման մոդերատորն եմ եղել, իսկ մինչ այդ աշխատել եմ նաեւ հանդիպման հրավիրյալների ցուցակների վրա՝ փորձելով նախարարության պաշտոնական ցուցակներին ավելացնել «ալտերնատիվ» արվեստի գործիչների, արվեստագետների անուններ, այդ մարդկանց միջոցով իրավիճակը դուրս բերել նոմենկլատուրային ընդունված, ճահճացած ֆորմատից, մասամբ հաջողվեց: Մասամբ: Ընդհանուր առմամբ՝ ներկայացված շուրջ չորս հարյուր մարդուց բաղկացած ցուցակին կարողացել ենք ավելացնել, վերադարձնել, վերապարտադրել եւս մոտ հարյուր հոգու անուն: Ընդհանուր առմամբ, ոլորտի եւ միջավայրի հիմնախնդիրների վերլուծության, վերհանման իմաստով հանդիպման ֆորմատը բարենպաստ չէր եւ չէր կարող լինել: Մշակույթի ոլորտում մտավորականության անհանգստությունը եւ արվեստի գործիչների անհանգստությունը արտահայտած հարցերը, ըստ իս չնչին էին: Մշակույթի եւ արվեստի արդի իրականությունն ու խնդիրները եւս չհնչեցին, վեր չհանվեցին: Վստահ կարող եմ ասել, որ մշակույթի վիճակի եւ ապագայի հանդեպ էական հոգածություն, անհանգստություն եւ հայեցակարգային մոտեցման փորձ ես տեսա ավելի Փաշինյանի ելույթի եւ իր պատասխանների մեջ, քան առաջադրված հարցերի մեծ մասում:

- Հանդիպմանը ներկա Հրանուշ Խառատյանն ասել էր, որ արվեստագետները վախենում են նախագիծ ներկայացնել նախարարությանը, քանի որ այդ նախագիծը գողանում են, խեղաթյուրում, այնուհետեւ գռեհկացրած ներկայացնում հանդիսատեսին: Նման օրինակի երբեւէ ականատես եղե՞լ եք:

- Անձամբ ականատես չեմ եղել, սակայն անընդհատ դրա մասին խոսակցություններ եմ լսել: Հրանուշ Խառատյանի ելույթից հետո, ֆեյսբուքում նրա եւ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի միջեւ կարճ, էմոցիոնալ քննարկումը պարզաբանվեց, որ խոսքը միանգամայն կոնկրետ օրինակների եւ դեպքերի մասին է, սակայն դարձյալ փակագծերն ու չակերտները լրիվ չբացվեցին գոնե ինձ համար: Ընդսմին, գիտնականի, մտավորականի իր լուրջ համբավով, խոսքի դատողականությամբ ու կշռով՝ տիկին Խառատյանը իր խոսքերն ասելու համար լուրջ պատճառներ պիտի ունենար, մյուս կողմից՝ իր ձեւակերպումների կտրականությամբ եւ էմոցիոնալ երանգավորմամբ, նա նոր կառավարության, պատկան նոր նախարարության, տակավին փխրուն ուսերին դրեց սիրո եւ հանդուրժողականության դիսկուրսից «մի թեթեւ» շեղված բեռ, որը եւ՛ պարտավորեցնող էր, եւ՛ սթափեցնող, բայց հիմնախնդիրների խաղաղ տրանսֆորմացիան հազիվ թե ապահովի: Գուցե ե՛ս չեմ նկատել, բայց ի վերջո, ելույթին հաջորդած օրերին էլ չտեսա «գողության առարկա» նախագծի, ծրագրի կոնկրետ անուն: Մինչդեռ դա ամեն ինչ իր տեղը կդներ գուցե եւ բացահայտումները ընդհանրական մեղադրանքը հասցեական դարձնեին՝ վեր հանելով գողերին:

- Կադրային փոփոխություններ տեղի ունեցան, մշակույթի նախարար փոխվեց եւ այլն. ի՞նչ առաջնային խնդիրներ եք տեսնում մշակույթի ոլորտում, որ պետք է ուշադրություն դարձվի եւ լուծվի:

- Չափազանց բարդ հարց է: Մշակույթ-պետություն հարաբերություններն ունեն կառուցվածքային, բովանդակային փոխհարաբերությունների էական վերանայման կարիք: Այն ինչ կա տվյալ պահին արխայիկ համակարգի մասնակի վերանայման միջոցով, հաճախ առանց խնդիրներն ընկալելու, դրանց թյուրըմբռնմամբ, մշակույթը վերահսկելու մեխանիզմների կիրառմամբ, կոռուպցիոն մեծագույն ռիսկեր պարունակող ֆինանսական մեխանիզմներով, բյուրոկրատական գերհագեցած համակարգ է: Եվ նոր կառավարության փխրուն ուսերին մեծ պատասխանատվություն է դրած, եթե համարում ենք, որ կա մշակույթի ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն եւ ծրագիր ենք ուզում իրականացնել: Իսկ անհրաժեշտություն ոչ թե կա, այն կենսական է:

- Այսօր մեր մեծագույն խնդիրներից է մարդկանց մշակույթի հետ մշտական հաղորդակցության ապահովումը, այս ուղղությամբ քննարկումներ իրականացվե՞լ են նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի հետ:

- Քննարկումներ, անշուշտ, իրականացվել են եւ հիմա էլ տեղի են ունենում: Սակայն ինչին կուզեի անդրադառնալ: Երկու ձեռքով կողմ եմ եւ ջատագովն եմ, որպեսզի օրենսդրական, կառուցվածքային փոփոխություններ տեղի ունենան: Ի մասնավորի՝ ինձ էապես ծանոթ, ի՛մ ոլորտը կինոարտադրությունն է, որի վերաբերյալ բազմիցս իմ անհանգստություններն ու բողոքն եմ արտահայտել: Կինոյի մասին օրենքի նախագիծն է օրակարգում, Հայ ազգային կինոկենտրոնի կառուցվածքն ու կանոնադրությունն են քննարկվում այսօր: Սրանք էական, կառուցվածքային, բուն փոփոխություններ են, որոնք իրականցվելով՝ Հայաստանում նոր ֆիլմարտադրության ու կինոարվեստի միջավայր կձեւավորեն: Նույն հրամայականներն ունեն, գիտեմ, գրքերի եւ գրահրատարակչության ոլորտը, թանգարաններն ու թանգարանային գործը: Ողջ մշակույթը՝ արվեստները, նյութական ու ոչ նյութական ժառանգության ողջ դաշտը, հուշարձաններն այսօր օրենսդրական դաշտի վերանայման, վերաիմաստավորման, նոր հրամայականների օրենսդրական ամրակայման կարիք ունեն: Ահա այդտեղ է, որ մշակույթը դեմքով կշրջվի դեպի հանրությունը, կդառնա միջավայր հասարակության համար, սերունդների զարգացման, կրթվելու միջավայրը կդառնա:

- Ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Սա ժամանակավոր կառավարություն է, ճգնաժամային կառավարություն, որ խաղաղ անցումային շրջանի դժվարագույն առաքելության տակ է մտել, հուսամ՝ սթափ կերպով հասկանալով, որ դափնիների ակնկալիքը մեծ չէ. ոչ այն պատճառով, որ ի զորու չեն իրենք: Պարզապես նպատակներն այլ են: Այս կառավարությունը մինչեւ ՀՀ ԱԺ այս կազմի ցրումը եւ նոր ընտրություններն ու նոր կառավարության ձեւավորումը պիտի ապահովի երկրի կառավարման առավել բնականոն ընթացք՝ դնելով հաջորդ, ոչ ժամանակավոր կառավարության համակարգված, ծրագրային, ինստիտուցիոնալ կառավարման հիմքերը: Անչափ ողջունելի է, որ իրենց կառավարման ընդամենը երկու-երեք անցած շաբաթների ընթացքում նախկիններից ստացված ժառանգության գնահատման փորձ է արվում, իրավիճակի վերլուծություն, քննարկվում եւ քննվում են օրենսդրական դաշտում առկա խնդիրները, օրենսդրական նախաձեռնությունները եւ նախանշվում հնարավոր զարգացման հեռանկարներ: Իմ բարեմաղթանքը պիտի լինի եզրով, հավասարակշիռ, էական ռեֆորմների ընթացքը, երբ հեղափոխականության եւ ճահճացման ծայրահեղությունների արանքով «ոսկե միջինի» ընտրությունն է արվում. վերջին հաշվով՝ շահում են հենց այդպիսի ճանապարհ ընտրած ազգերն ու պետությունները: Իմ բարեմաղթանքը պիտի լինի նաեւ ՄՇԱԿՈւՅԹԻ՝ որպես ազգի, երկրի, հասարակության ձեւավորման եւ զարգացման անկյունաքարի, հենքի դիտարկումը՝ որպես այս եւ առավել եւս՝ հաջորդ կառավարության եւ խորհրդարանի ծրագրերի հիմնաքար: Սա մեր հասարակության մեջ չափազանց քիչ մարդիկ են գիտակցում, որքան էլ որ խոսեն մշակույթի կարեւորությունից: Վերոնշյալ հանդիպումից ինձ համար ամենաողջունելին Նիկոլ Փաշինյանի ելույթում հենց այդ հիմնադրույթի ընկալված, գիտակցված արծարծումն էր:

Տպել
5464 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ