Երևան
12 °C
Մայիսի 29-ին Կիևի «Ուկրաինայի տուն» կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին հանրապետության 100-րդ տարեդարձին նվիրված կոնֆերանս, որին հաջորդեց տոնական համերգը: Քննարկումը կազմակերպել էր «Ուկրաինայի հայերի ազգային կոնգրես»-ը, որին մասնակցում էին կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի Տեր Կարապետ քահանա Ղարիբյանը, պաշտանատար անձինք, գիտական հանրությանն ներկայացուցիչներ: Կոնֆերանսին մասնակցում էին Ուկրաինայի ավելի քան 3 տասնյակ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հետազոտողներ և այլք: «Ուկրաինայի հայերի ազգային կոնգրես»-ի հրավերով Կիև էր մեկնել նաև Հայաստանի ազգային արխիվի ներկայացուցիչ, պատմաբան Հայկ Վիրաբյանը:
Հատկանշական է, որ Ուկրաինայում հայկական կառույցները վերջին տարիներին նման համախմբվածություն չէին ցուցաբերել: Մինչդեռ այս միջոցառման շրջանակներում կառույցները միասնական էին և դա նկատելի էր նաև մասնակիցների շրջանում:
Երկու երկրների պետական օրհներգներով մեկնարկած միջոցառումը բացվեց Տեր Կարապետ քահանա Ղարիբյանի աղոթքով, որից հետո ելույթ ունեցավ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը՝ շնորհավորելով ներկաներին Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Դեսպանն ընդգծեց, որ իր գործունեության ընթացքում առաջին անգամ է տեսնում, թե ինչպես են տոնում Առաջին Հանրապետության անկախության տոնը: Անդրանիկ Մանուկյանը հակիրճ խոսեց առաջին Հանրապետության 2 տարվա գոյության մասին: «Մենք փոքր, գեղեցիկ, բայց իմ համար շատ մեծ երկիր ենք»,- ասաց դեսպանը՝ հիշեցնելով ներկաներին, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը պետական մակարդակով ընդունել է քրիստոնեությունը: Մանուկյանն իր խոսքում անդրադարձավ նաև հայ-ուկրաինական հարաբերություններին՝ դրանք համարելով ամուր և եղբայրական: Միևնույն ժամանակ նշեց, որ աշխարհաքաղաքական հարցերը չեն կարող խոչընդոտ հանդիսանալ հայ-ուկրաինական հարաբերություն: Դեսպանը երկու երկրների մասին խոսելուց հետո սահուն անցում կատարեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ նշելով, որ Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ առանց զոհերի, առանց մեծ կորուստների իշխանափոխություն է տեղի ունեցել, իսկ միակ վնասվածքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքն է եղել, որը հեղափոխության օրերին վիրակապված էր: «Ուկրաինայի հայերը եղել են Հայաստանի հետ»,- նշեց Անդրանիկ Մանուկյանը:
«Ուկրաինայի հայերի ազգային կոնգրես»-ի նախագահ Աշոտ Ավանեսյանն էլ իր հերթին շնորհավորեց ներկաներին Առաջին հանրապետության անկախության 100-րդ տարեդարձ կապակցությամբ: Աշոտ Ավանեսյանը նկատեց, որ բոլոր հայկական կազմակերպությունը միասնական են, իսկ այս ձեւաչափն առաջին անգամ է ստացվել:
Խոսելով երկու երկրների՝ Հայաստանի և Ուկրաինայի մասին, նա նշեց, որ երկու երկրները պետք է մեկը մյուսին օգնեն, մեկը մյուսից սովորեն, որպեսզի հաջողություններ արձանագրեն: «Ագրեսիան տարբեր տեղերում կա, բայց պետք է ընդունենք, որ բոլոր տեղերում ապրում են մարդիկ: Ագրեսիան տեղ չունի մեր հասարակություններում՝ լինի դա Ուկրաինայում, թե Հայաստանում»,- ասաց Աշոտ Ավանեսյանը: Վերջինիս խոսքից հետո հակիրճ ելույթներ ունեցան կոնֆերանսի մյուս մասնակիցները: Հատկանշական է նաև այն, որ միջոցառման մասնակիցների մոտ 10 տոկոսն էին հայկական արմատներ ունեցողները, և գիտական հանրության ներկայացուցիչների ելույթները Հայաստանի առաջին Հանրապետության պատմության վերաբերյալ ուշագրավ էր, մանրամասն, բազմակողմանի և կարևոր:
Կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն ունեին նաև նույն դահլիճում տեսնել Սարդարապատի հերոսամարտի վերաբերյալ արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ: Մասնակիցներից ոմանք դիտելով արխիվային նյութերը, լուսանկարվում էին դրանց ֆոնին, իսկ միջոցառումից հետո քննարկումները չէին դադարում:
Կոնֆերանսի պաշտոնական մասի ավարտից անմիջապես հետո ներկաները մասնակցեցին գալա համերգին, որտեղ ելույթ էին ունենում հիմնականում ազգությամբ հայ կատարողները: Գեղեցիկ կատարումներով առանձնացավ «Հայրենիք» անունը կրող համույթը:
Նշենք նաև, որ Ուկրաինայում շուրջ կես միլիոն հայերի գոյության պայմաններում հայկական մի շարք կազմակերպություններ կան, որոնցից ընդամենը մի քանիսն են ակտիվ գործունեություն ծավալում: Այդուհանդերձ բոլորը գրեթե սեփական ամբիցիաներն ունեն և հազվադեպ է պատահում, որ որեւէ հարցի շուրջ համախմբվածություն է նկատվում: Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի տոնակատարությունը, կարծես թե ,հնարավորություն է ստեղծում կամաց-կամաց միասնականություն դրսեւորելու համար: Սա կարող է լինել լավ նախադրյալ, որպեսզի Ուկրաինայում հայկական գործոնն ավելի կարեւորվի, քանի որ հայկական սփյուռքի դերը մշտապես կարեւորվել է:
Ուկրաինայի ազգային համայնքների խորհրդի եւ Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի ղեկավարությունը իր խորին երախտագիտություն է հայտնում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ, «Arch Limited» ընկերության նախագահ Վիտալի Գրիգորյանցին՝ համահայկական տոնի անցկացմանն աջակցելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT