Երևան
12 °C
Ապրիլյան պատերազմի մասնակից 1997 թվականին ծնված Արման Ստեփանյանին զրկել են հաշմանդամության կարգից ու թոշակից: 2016 թվականին երեք ամիս ծառայելուց հետո Արման Ստեփանյանը դարձել է քառօրյայի մասնակից:
Վիրավորվելուց հետո՝ անգիտակից վիճակում Արմանին ուղղաթիռով տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ, բավականին բարդ վիրահատություն է տարել, ապա հաշմանդամության երրորդ կարգ ստացել: Փորձաքննական որոշումը հիմնավորել է, որ նախկին զինծառայողի մոտ առկա է ձախ ազդրոսկրի կոտրվածքի, ծնկան հոդի հետվնասվածքային դժվարաշարժությամբ պայմանավորված հենաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարում, որն էլ հանգեցրել է ինքնուրույն տեղաշարժվելու կարողության սահմանափակման:
2017 թվականին վերափորձաքննության արդյունքում նույն հիմքով, նույն հիմնավորմամբ կայացվել է նմանատիպ փորձաքննական որոշում, արդեն՝ մեկ տարի ժամկետով: Սակայն 2018 թվականի հունվար ամսից քառօրյայի մասնակիցն այլևս թոշակ չի ստացել: Արման Ստեփանյանը միակողմանի ծնողազուրկ է, մայրը՝ Արմանուշ Սիմոնյանը, օգնության խնդրանքով դիմել է ՀԺ-ին:
21-ամյա Արմանն ու մայրն ապրում են Զովունի գյուղում: Արմանուշ Սիմոնյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ նախկինում տնակի մեջ էին ապրում, 55 հազար թոշակ տղան էր ստանում, 28 հազար էլ ինքը: Դեռ այն ժամանակ, երբ մայր ու որդի թոշակ էին ստանում՝ մի կերպ էին կարողանում գոյատևել, չնայած նրան, որ կացարանի պայմաններն անմարդկային էին, իսկ հետագայում ստիպված եղան լքել տնակը, քանի որ այն ուրիշի հողատարածքում էր: Այժմ նրանք վարձով են ապրում: 2018 թվականի մարտի 28-ի հերթական փորձաքննության արդյունքում Արման Ստեփանյանի համար հաշմանդամության կարգ չի սահմանվել, պատճառաբանելով, որ տևական բուժումների արդյունքում, նրան այլևս կարգ չի հասնում:
«Որդուս վիճակը ծանր է, երկու անգամ գնացել ենք փորձաքննության, ասել են, որ իրեն թոշակ չի հասնում, սակայն տղայիս առողջական վիճակը շատ վատ է. ոտքը սիլիկոնով է հավաքած: Արմանս մի երկու անգամ գնաց շինարարությունում աշխատելու որպես բանվոր, սակայն չկարողացավ՝ գլխացավեր էր ունենում, ֆիզիկական թուլություն, բանակից հետո տղայիս առողջական վիճակն ու ինքնազգացողությունն էլ առաջվանը չէ»,- ասաց զինվորի մայրը:
Արմանուշ Սիմոնյանն ու որդին այս պահին ապրուստի չնչին միջոց անգամ չունեն, քանի որ ե՛ւ իրեն, ե՛ւ տղային զրկվել են թոշակից, երկուսն էլ չեն աշխատում, միակ աջակիցները հարազատներն են, որոնք էլ ապահովում են իրենց օրվա հացը: Արմանի հայրը 2007 թվականին ծանր հիվանդության պատճառով մահացել է, մայրը 4 անչափահասներին մեծացրել է միայնակ, երեք դուստրերին արդեն ամուսնացրել է, մնացել է միակ որդու հետ: Սակայն աջակցության կարիք ունի, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում մերժել են:
Արմեն Ստեփանյանի խնդրով ՀԺ-ն տեղեկատվություն խնդրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Նախարարության ԲՍՓ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդատու Անուշ Սիմոնյանի կողմից մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արման Ստեփանյանի համար 2018 թվականի մարտի 28-ից հաշմանդամություն չի սահմանել, քանի որ տևական /վիրահատական, դեղորայքային եւ վերականգնողական/ բուժումների արդյունքում, կոտրվածքը սերտաճել է, վերականգնվել է օրգանիզմի ֆունկցիան, իսկ հենաշարժական ֆունկցիայի աննշան խանգարումը գործող չափորոշիչների համապատասխան չի հանգեցրել որևէ աստիճանի կենսագործունեության սահմանափակման:
Համաձայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մեզ տրամադրված տեղեկատվության՝ Արման Ստեփանյանն առաջին անգամ փորձաքննվել է 2016 թվականին Արագածոտնի մարզի ԲՍՓՀ-ում, որի արդյունքում էլ առաջին անգամ սահմանվել է հաշմանդամության երրորդ խումբ: Տեղեկատվությունում նշված է նաև, որ Արման Ստեփանյանը բողոքարկել է 2018 թվականի մարտի 28-ին Արագածոտնի մարզի ԲՍՓՀ-ի կայացրած փորձաքննական որոշումը, սակայն վերադասության կարգով վերափորձաքննության արդյունքում կրկին հաշմանդամ չի ճանաչվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում
Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը
ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն
ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով
Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան
Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը
Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ
Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT