Քոչարյանն իր հակասահմանադրական քայլի համար շատ պետությունների հավանությունը ապահովեց

Օրեր առաջ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իր հարցազրույցում նշել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության կողմ է, սխալ ձեւակերպում է:

Պարզաբանման համար մեկնաբանություն ենք խնդրել 1991-1997 թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, դիվանագետ, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանից:

- Պարոն Լիպարիտյան, ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի արտահայտած մի մտքի շուրջ փոքրիկ բանավեճ եղավ: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե վարչապետը սխալվում է, Հայաստանը հակամարտության կողմ չէ: Այս հարցին արձագանքեց եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Դուք ի՞նչ կարծիքի եք: 

- Եթե Վիգեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը հակամարտության կողմ չէ, ինչո՞ւ պաշտպանության նախարար էր մի նախագահի օրոք, որը Ղարաբաղի հարցով բանակցել է ուղղակի՝ որպես հակամարտության կողմ ներկայացնող երկրի նախագահ: Եվ դրանից առաջ էլ երկու նախագահները նույնն են արել: Նրանք բանակցել են ուղղակի: Եթե Հայաստանը կողմ չէր, ՀՀ նախագահները պետք է ասեին՝ մենք գործ չունենք սրա հետ, ԼՂ-ն պիտի հայտարարեր՝ Հայաստանը գործ չունի, պիտի ինձ հետ բանակցեք:

Ինձ համար մի քիչ զարմանալի է, որ Վիգեն Սարգսյանը նման հայտարարություն է արել: Որտեղի՞ց բերեց դա: Չի կարող Հայաստանը հակամարտության կողմ չլինել, երբ Հայաստանն է ճանաչված պետություն եւ ոչ Ղարաբաղը, եւ Հայաստանն է միջազգային իրավական համակարգի մեջ նման պատասխանատվություն  ստանձնել: Տակավին չեմ խոսում այն մասին, թե գործնականորեն ՀՀ-ն ինչ է անում ԼՂ-ի համար, որն այնքան էլ գաղտնիք չէ որեւէ մեկի համար։

- Տեր-Պետրոսյանն իր արձագանքում անդրադարձել էր նաեւ Քոչարյանի օրոք բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալու հանգամանքին, սրան էլ հետեւել էր Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը, որում մեղադրանք կար առաջին նախագահի եւ, կոնկրետ, Ձեր հասցեին. վկայակոչվում էին այն ժամանակվա լրահոսից որոշ  հրապարակումներ: Ի վերջո, ե՞րբ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից:

- Խոսքը վերաբերում է 1995-1996 թթ.-ի ընթացքում Վաֆա Գուլուզադեի հետ իմ բանակցություններին։ Հարցը նախկինում բարձրացվել է, եւ ժամանակին դրան անդրադարձել եմ։ Այս անգամ պիտի փորձեմ  քիչ ավելի հանգամանորեն խոսել՝ առանց մտնելու մանրամասների մեջ, որոնց ժամանակը չի եկել, եւ որոնք կարեւորություն չունեն այն հարցում, թե ում պատճառով է ԼՂ-ն դուրս մնացել բանակցություններից:

Այդ տարիներին եղել են բանակցությունների եւ անպաշտոն խոսակցությունների բազմաթիվ ձեւաչափեր։ ԼՂ իշխանություններն էլ ունեցել են բանակցություններ տարբեր երկրների հետ, որոնց չի մասնակցել Հայաստանը։ Ցավում եմ, որ Գուլուզադեի հետ իմ բանակցությունների մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը տեղեկությունների համար դիմում է թերթերում հրապարակված հոդվածների՝ փոխանակ ուղղակիորեն դիմելու ինձ՝ որպես սկզբնական աղբյուրի (բացառությամբ,  եթե խոսել է արդեն հանգուցյալ Գուլուզադեի հետ):

Քոչարյանը բազմաթիվ առիթներ ու երկար ժամանակ ուներ ինձանից հետաքրքրվելու այդ խոսակցությունների մասին. երբ տակավին ԼՂՀ նախագահ էր, երբ ՀՀ վարչապետ եւ ապա ՀՀ նախագահ դարձավ, եւ նույնիսկ հետո ու մինչեւ այսօր:

Թե ես ինչ եմ ասել հրապարակավ մի երրորդ երկրում, ինչպես եմ ներկայացրել այդ խոսակցությունները եւ ինչ  չեմ ասել առանց ստելու, մաս է կազմում դիվանագիտական մոտեցման։ Իսկ Քոչարյանը համաձա՞յն է եւ հավատու՞մ է այն ամենին, ինչ գրել են եւ գրելու են իր մասին մեր մամուլում, կամ ասել ու ասելու են իր մասին ընդհանրապես։

Հետեւաբար, թե ինչ համատեքստում եւ ինչ նախապայմաններով են սկսել այդ բանակցությունները, երբ, ինչպես եւ ինչու են ձեւավորվել եւ ընթացել, նա ընդհանրապես տեղյակ չէ, այլապես այլ փաստեր պիտի ներկայացներ։ Ուրեմն՝ նաեւ ծանոթ չի կարող լինել, թե այդ խոսակցությունները ինչ են տվել կամ նույնիսկ տակավին կարող են տալ ԼՂ-ին ու ՀՀ-ին։

Մնում է մի տիրապետող, պատմականորեն գերակշռող երեւույթ։ ԼՂ-ն բանակցություններից դուրս դրվեց այն պահին, երբ Քոչարյանը դարձավ ՀՀ վարչապետ եւ շատ չանցած՝ ՀՀ նախագահ։ Նա իր՝ ՀՀ նախագահ դառնալու հակասահմանադրական քայլի համար շատ պետությունների (սկսած ԱՄՆ-ից) հավանությունը ապահովեց` նրանց խոստանալով լուծել ԼՂ խնդիրը։ Նա հավատալու պատրաստ մի շարք պետությունների հավաստիացրեց, որ ինքը միակն է, որ կարող է լուծել Ղարաբաղի հարցը, եթե ինքը, որ Ղարաբաղից է ու «պատերազմի հաղթողը», նաեւ ստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը։ Այսինքն՝ իրենով ամփոփվի երկու պետությունների միանձնյա ղեկավարության գաղափարը։ Իսկ ԱՄՆ-ը եւ այլ պետություններ, որոնք ահաբեկված էին նույն Քոչարյանի՝ ՀՀ վարչապետ նշանակմամբ, նրա մեջ փրկության օղակ տեսան իրենց միջնորդական առաքելության համար, որն արդեն ձախողության ճանապարհն էր բռնել։ Ադրբեջանը՝ նույնպես,  զարմանքից, զայրույթից ու դժգոհությունից հետո կատարված փաստը նկատեց որպես ԼՂ-ը բանակցություններից դուրս մղելու իր դիվանագիտական նպատակի իրականացում։

Ի դեպ, երբ Քոչարյանը ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը, մի քանի ԼՂ ղեկավարներ ինձ հայտնեցին իրենց մտահոգությունը, թե հավանական է, որ միջազգային հանրությունը ԼՂ-ին այլեւս լուրջ չվերաբերվի եւ, ի վերջո, ԼՂ-ն՝ որպես կողմ դուրս դրվի բանակցություններից։ Վստահ եմ, որ այդ ղեկավարները նույն այդ մտահոգությունը հայտնել են նաեւ ուրիշներին, նույնիսկ առավել հոռետեսությամբ։ Դրանից առաջ նրանք այդ մտահոգությունը չեն ունեցել։ Մեր օրոք բանակցությունների տարբեր ձեւաչափերի մասին բողոք չեմ լսել կամ նկատել։ Ավելին՝ եղել է հետաքրքրության դեֆիցիտ։ Քոչարյանի՝ ՀՀ-ում պաշտոնավարության նկատմամբ Ղարաբաղի այդ մտահոգված ղեկավարները ճիշտ դուրս եկան, թեեւ դժվար թե այսօր հրապարակավ ընդունեն իրենց այդ կանխատեսման իրավացիությունը։

Ի վերջո, եթե մենք իսկապես սխալ էինք, եթե իսկապես մեր պատճառով էր ԼՂ-ն դուրս մնացել բանակցություններից, Քոչարյանն ու Սարգսյանը 20 տարի ժամանակ ունեին մեր  «սխալը» ուղղելու: Ինչու՞ չարեցին դա:

Մնացյալը մանրամասներ են. կարեւոր, նույնիսկ շատ կարեւոր մանրամասներ։ Սակայն այդ բոլորից վեր կա իրականությունը. Քոչարյանը փորձում է Դոնալդ Թրամփի նման իր մեղքերը բարդել ու բարձել ուրիշների վրա։ Եվ ինքն է որոշում, կամ իր գրասենյակի անգետ վարիչը, թե երբ է բանավեճը ավարտվել եւ որ նոր փաստեր չեն կարող լինել։ Պատմությունը ամենեւին էլ մի քանի թերթային հոդվածների գործածություն  չէ։

Քաղաքական գործիչներ կան, որ պատմություն չգիտեն, եւ որ ավելի կարեւոր է՝ նաեւ չեն ուզում ծանոթանալ այդ դժվար բնագավառին ու նույնիսկ վստահ են, որ պատմությանը ծանոթանալը կարող է արգելք լինել ստամոքսայինից եկած մոտեցումներին։ Այդ տեսակը շատ զգույշ պիտի լինի, երբ ստանձնում է պատմաբանի եւ պատմություն մեկնաբանողի դերը։ 

Կարինե Հարությունյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8939 դիտում

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին