Ավարտվել է Ալավերդիում Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ քրգործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կ.Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ սպանությունը կատարելու եւ կազմակերպելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ հնչած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանը:

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, եւ տվյալներ ձեռք բերվել, որ սպանությունը եղել է պատվերով: Բազմակողմանի քննության ընթացքում բացահայտվել են հանցավոր այլ դրսեւորումներ եւս։

Այսպես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված  ապացույցների համաձայն՝  Կ.Փիրուզյանի սպանությունն  իրագործելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռեւս 2016թ. հունիսից՝  նրա եղբոր՝ Վարդան Փիրուզյանի կողմից Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանի երկու մտերիմներին սպանելու պատճառով  վրեժխնդիր լինելու նպատակով։

Համաձայն ստանձնած դերաբաշխման՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանը հետեւել է Կ.Փիրուզյանի տեղաշարժին եւ դեպքի օրն Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ արձակել  նրա ուղղությամբ, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։  Քրեական գործի տվյալների համաձայն՝ ատրճանակը Դավթյանին է տրամադրվել  Վ.Աբգարյանի կողմից։ Մինչ սպանությունն իրականացնելը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մեկ այլ անձի ուղեկցությամբ մի քանի անգամ գնացել է «Մարցի ձոր» կոչվող տեղանք՝ զենքին լավ տիրապետելու, դիպուկ  կրակելու հմտություններ ձեռք բերելու համար։

Բացի այդ, պարզվել է, որ Վ.Աբգարյանը՝ Կ.Փիրուզյանի սպանությանն իր առնչությունը կոծկելու նպատակով կաշառք է տվել վարույթն իրականացնող պաշտոնատար երկու անձի։ Նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, անջատվել առանձին վարույթ եւ ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ըստ քննչական ենթակայության։

Իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել փոփոխել ավելի վաղ Վ.Աբգարյանին եւ Վլ.Դավթյանին առաջադրված մեղադրանքները, եւ նրանց առաջադրվել են նոր մեղադրանքներ:

Այսպես՝ Վ.Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ Վլ.Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
2125 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց