ԵՊՀ ռեկտորն ընդունել է ցույց անող ուսանողներին, լրագրողներին. թարմացվող (լուսանկարներ)

29/05/2018 schedule11:40

13:20- Ռեկտորին առաջարկեցին հանդիպումն անցկացնել գիտխորհրդի դահլիճում, որտեղ ավելի ընդարձակ է։ Սիմոնյանը դժկամությամբ, բայց համաձայնեց: Ուսանողներից մեկն ասաց, թե առանձնասենյակի թանկարժեք կահույքը ճնշում է, Սիմոնյանը պատասխանեց, որ այդտեղ թանկարժեք կահույք չկա, 12 տարվա գույք է:

13:05- Ուսանողները հնչեցրեցին իրենց 4 հիմանկան պահանջները՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ինչպես նաեւ Ուսանողական խորհրդի եւ արհմիության ժամանակավոր կասեցում: Նշեցին, որ հոգաբարձուների խորհրդի մեծ մասն, ըստ էության, այդ խորհրդի հետ կապ չունեն, քանի որ իրենց պաշտոններն այլեւս չեն զբաղեցնում:

Այս պահին ուսանողները մտնում են ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատասենյակ՝ նրան նայելով իրենց պահանջը ներկայացնելու համար: Ռեկտորը համաձայնել է ընդունել ուսանողների ներկայացուցիչներին ու լրագրողներին:

12:00- Երբ ուսանողները շարժվում էին դեպի ռոմանագերմանական ֆակուլտետների մասնաշենք, կոչ անելով միանալ իրենց, վանկարկելով «ազատ, անկախ ուսանող», նրանց դիմավորեց «Դեմ եմ անհիմն ռեստարտին» գրությամբ պաստառով մի երիտասարդ: Նա ասաց, որ դեմ է բողոքի նման տարբերակին, դրանք կարող էին օգնել, երբ նախկին կառավարությունն էր, բայց հիմա ժողովուրդը նոր կառավարություն ունի, ոստիկանն իրենցն է, ԱԱԾ-ն ամեն օր խոսում է բարեփոխումների մասին:

Արմեն Խաչատրյան ներկայացած երիտասարդը ասաց, որ պետք է հարցերը այդպես լուծել, ոչ թե անվանարկել մարդկանց, ովքեր հնարավոր է վաստակ ունեն, չի կարելի առանց հստակ փաստերի ու պատկան մարմինների գնահատականների մարդկանց անվանարկել:

Երբ երիտասարդին հարցրեցին կրթության որակից գոհ է արդյո՞ք, նա նշեց, որ ինքն էլ գոհ չէ, բայց փաստ չկա, որ Արամ Սիմոնյանից հետո, եթե որեւէ մեկը գա, ինչ-որ բան կփոխվի: Նշեց նաեւ, որ ինքն արդեն բուհի շրջանավարտ է, ոչ թե ուսանող:

11:40- Երեւանի պետական համալսարանում ժամը 11-ից մեկնարկել է բողոքի ցույցը:

Ելույթ ունեցավ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանը. «Հեղափոխությունը պետք է մտնի ԵՊՀ, արդյունքում պետք է ունենանք այն ԵՊՀ-ն, որը պատկերացնում ենք, մենք պետք է ներկայացնենք մեր պահանջները ու ակնկալում ենք ռացիոնալ պատասխաններ, իսկ եթե չընդունվեն այդ պահանջները, անսկզբունքային եւ գաղափարական տարաձայնություններ կլինեն: ԵՊՀ-ում շարունակում ենք ունենալ նույն խնդիրները, չենք ստանում այն կրթությունը, որը պետք է համապատասխանի ուսանողի պահանջին, որով կարող ենք մեր նպաստը ունենալ ՀՀ պետականաշինությանը, համալսարանում շարունակում ենք ունենալ կառավարման թափանցիկության խնդիր:

Համալսարանում ունենք ռեսուրսների անարդյունավետ ծախս: Այն ժամանակ, երբ ուսանողին ասում են պրակտիկայի գնալու համար գումար չկա, 2 միլիոն 600 հազար դրամ է ծախսվում մեկ սեղան գնելու համար, 1 մլն՝ աթոռ գնելու համար, ամեն տարի գնվում է 30 հատ դուռ: ԵՊՀ-ի անվտանգությունն ապահովում է մի կազմակերպություն, որը պատկանում է Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին»:

Այս պահին ԵՊՀ-ից անցկացվում է իրազեկման երթ, որը կշարունակվի դեպի ԵՊՀ-ի սեւ շենք՝ Աբովյան փողոց:

Բողոքի ցույցին միացել են մի քանի դասախոսներ, նաեւ ուսանողներ Իջեւանից եւ Գավառից:

Հիշեցնենք, որ Երեւանի պետական համալսարանում այսօր հայտարարված է դասադուլ ու գործադուլ: Բոլորը ժամը 11-ից սկսած հավաքվել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց, նրանք պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ինչպես նաեւ Ուսանողական խորհրդի եւ արհմիության ժամանակավոր կասեցում:

Տպել
3788 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել