Լոռու մարզի Դսեղ եւ Դեբետ  գյուղերի խաչմերուկում բացվեց  Հայաստանում  եզակի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը:  Այն եզակի է եւ շենքի ճարտարապետական լուծումներով եւ գործունեոթւյամբ: Նախաձեռնությունը Հայաստանի Մանուկներ հիմնադրամինն է: Կենտրոնը կառուցվել է, 5 մլն դոլարի ներդրմամբ՝ ամերիկահայ ձեռներեց, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի»   հիմնադիր Գարո Արմենի ֆինանսական միջոցներով: Այլ բաերարներ եւս միացել են նախաձեռնությանը:ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը ոչ ֆորմալ կրթության հնարավորություն է ստեղծել 5 գյուղերի 3-ից  բարձր տարիքի բնակիչների համար:   Այս պահին ծրագրում ներառնված են Դեբետ, Դսեղ, Վահագնի, Ձորագյուղ, Եղեգնուտ գյուղերը: Այդ գյուղերից եկողների համար փոխադրամիջոցը մինչեւ տարեվերջ կապահովի Հայաստանի Մանուկներ հիմնադրամը: Գալիք տարվանից  նպատակ կա եւս 13 գյուղ ընդգրկել, որոնք կենտրոնից 30կմ հեռավորության վրա են գտնվում: Հիմնադրամը, սակայն, այդ գյուղերի համար  տրանսպորտ չի ապահովի: Այդ խնդիրը համայքներն ինքնուրույն են կարգավորելու:

Սմարթ կենտրոնի հայեցակարգը 4 հիմնական ուղղությամբ է մշակված՝  նորարարություն եւ ստեղծագործականություն, լեզու եւ հաղորդակցություն, ձեռներցություն եւ տեղական տնտեսական  զարգացում, ինչպես նաեւ ակտիվ քաղաքացիություն եւ անձնային զարգացում:  ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ում տարբեր դասարաններ կան, որոնք առաջարկում են կայուն ու որակյալ  կրթություն ոչ ավանդական մեթոդներով: Սա կենտրոն է առանց սահմանափակումների՝ ճարտարապետական լուծումներով ներաճած Լոռու բնության հետ:  Այս կենտրոնն իր գործունեությամբ էապես կփոխի Հայաստանի գյուղերի բնակիչների կենսակերպը, նրանց կդարձնի եւ մրցունակ եւ կկանխի արտագաղթը:

Կենտրոնն օրական  500 այցելուի կարող է  ընդունել: Ներկա պահին ունեցած հաշվարկով այն 150.000 երիտասարդի եւ մեծահասակի ոչ ֆորմալ կրթական միջավայր է հանդիսանում:

Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նախարարներ, օտարերկրյա հյուրեր եւ հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ:

«Մենք մեր քաղաքական գործունեւության ամբողջ ընթացքում համոզված ենք եղել, որ յուրաքանչյուր փոփոխություն կախված է քաղաքացուց: Եւ քաղաքացին այն արժեքն է, որն ունի ՀՀ-ն, եւ քաղաքացին այն սուբյեկտն է, որի կրթությունը, նորարարությունը, առողջությունը, ֆինանսական գրագիտությունը եւ քաղաքացիական գիտակցությունը որոշում են պետության որակը: Եվ այս համատեքստում է, որ ահռելի է դառնում Հայաստանի Մանուկներ հիմնադրամի այս հսկայական աշխատանքի կարեւորությունը եւ վստահ եմ, որ ի դեմս ՍՄԱՐԹ կենտրոնի մենք ունենալու ենք ստեղծարար միջավայրի մի նոր օրինակ: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ կառավարության անունից, շնորհակալություն եմ հայտնում իմ՝ որպես ՀՀ քաղաքացու անունից, եւ այն, ինչ չունեցավ մեր սերունդը երեկ, այսօր ունի այս սերունդը, իսկ վաղվա սերունդն ունենալու է միանշանակ ավելին:Ուզում եմ դիմել իմ շատ սիրելի պատանիներին. եղեք երազող եւ հավակնոտ, որովհետեւ Ձեր երազանքներն ու հավակնություններն  են այն նպատակները, որոնք պիտի դրվեն մեր կառավարության սեղանին եւ առհասարակ, բոլոր կառավարությունների սեղաններին»,-ելույթի իր խոսքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նման ՍՄԱՐԹ կենտրոններ նախատեսվում է ունենալ նաեւ հանրապետության այլ մարզերում եւս:

 

Տպել
3759 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց