Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

25/05/2018 schedule21:35

Մայիսի 24-ին դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպեց Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ:

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեսպանն ընդգծեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդման կարևորությունը: Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ Հայաստանում մեծապես կարևորում և սպասում են նախագահ Մակրոնի պետական այցին և Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ինչպես նաև Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Լը Դրիանի առաջիկա այցին:

Կարևորվեց Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման գործում: Հատուկ շեշտվեց հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը:

Դեսպանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ ընդգծելով ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը: Կարևորվեց նաև երկու երկրների հարաբերություններում միջխորհրդարանական համագործակցությունը, ներառյալ՝ խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը և փոխադարձ այցերը: Կողմերն անդրադարձան ս.թ. հունիսի երկրորդ կեսին բարեկամության խմբի պատվիրակության այցին Հայաստան:

Դեսպանը բարձր գնահատեց դեսպանության և բարեկամության խմբերի հետ մշտական և արդյունավետ կապն ու համագործակցությունը, ինչպես նաև պատասխանեց խմբի անդամների հարցերին:

Տպել
1623 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)