Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին ԱԻ նախարարությունում՝ նախարար Ռոստոմյանը հավաստիացրեց. «Հայաստանում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ մշակված ծրագրերի շարունակականությունը ոչ միայն ապահովվելու է, այլեւ՝ աշխատելու ենք համագործակցության ընդլայնման եւ խորացման ուղղությամբ»:

Շնորհավորելով Հրաչյա Ռոստոմյանին ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը նշեց, որ ՄԱԿ-ի եւ ՀՀ ԱԻՆ միջեւ համագործակցությունը երկար եւ արդյունավետ պատմություն ունի: Կարեւորելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների գործընթացում նախարարության մեծ ներդրումը՝ պարոն Շարփը պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ աջակցել նախարարության առջեւ դրված խնդիրների լուծմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանում ՄԱԿ-ի աջակցությամբ հակակարկտային ռադիոլոկացիոն կայանների տեղադրման եւ հիդրոօդերեւութաբանական համակարգի արդիականացման, «Նաիրիտ» գործարանում պահվող քիմիական թափոնների, ինչպես նաեւ՝ Նուբարաշենում առկա թունաքիմիկատների փաթեթավորման ու չեզոքացման գործընթացների ապահովումը: Կարեւորելով թունաքիմիկատների չեզոքացման գործընթացը՝ նախարար Ռոստոմյանը շեշտեց, որ պետք է ամեն ինչ անել հարցին վերջնական լուծում տալու համար:

Կողմերը քննարկեցին նաեւ սույն թվականի հունիսի 26-27-ին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի տարածաշրջանային համաժողովի կազմակերպչական հարցերը: Համաժողովին կմասնակցեն Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի պետությունների պետական եւ մասնավոր սեկտորների ներկայացուցիչները, նպատակն է՝ քննարկել աղետների պատճառած վնասների նվազեցման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները եւ դրանց ծավալների մեծացումը:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը պատվիրակության անդամներին հրավիրեց մասնակցելու սույն թվականի դեկտեմբերի 4-6-ը Հայաստանում 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառմանը:  

Տպել
1830 դիտում

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)