Հանցավոր տարրերը Հայաստանում խոչընդոտում են ռուսական խոշոր ներդրողների գործունեությունը

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը Հայաստանում շահագործում է Սոթքի հանքը եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաեւ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, հաղորդում է այն մասին, որ Սոթքի հանքում արտադրությունը կանգ է առել։ Արտադրության կանգ առնելու պատճառը տեղի մի խումբ կողմնակի անձանց գործողություններն են։

Մասնավորապես, մայիսի 17-18-ը, ինչպես նաեւ մայիսի 22-ից մինչեւ այսօր մի խումբ անձինք, իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական եւ ազգայնական լոզունգներով, փակել են դեպի հանք տանող ճանապարհները եւ տեխնիկայի մուտքը դեպի վառելիքա-քսայուղային նյութերի կայան։ Նրանք փակել են նաեւ Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղ տանող ճանապարհը, որով իրականացվում է հանքաքարի ամենօրյա փոխադրումը Սոթքի հանքից դեպի Արարատի ֆաբրիկա։

Հանքաքարի արդյունահանման դադարեցումը իր հետ բերել է նաեւ «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից շահագործվող Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղի պարապուրդ (Հարավ-կովկասյան երկաթուղին Ռուսական երկաթուղու դուստր ձեռնարկությունն է Հայաստանում), որն ապահովում է նրա հասույթի գրեթե կեսը։ Ստեղծված իրավիճակում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ստիպված է կանգնեցնել նաեւ արտադրությունը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում։

Արտադրության սաբոտաժի մասնակիցները առաջ են քաշում տարբեր ուլտիմատիվ ազգայնական պահանջներ եւ ընկերության ղեկավարությանը ու աշխատողներին ենթարկում շանտաժի, հնչեցնում սպառնալիքներ։

Սակայն բողոքողների իրական նպատակն այն է, որպեսզի «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ղեկավարությունը թույլատրի նրանց մուտքը հանքի տարածք՝ ոսկու անօրինական արդյունահանում իրականացնելու համար։

Ընկերության բնականոն աշխատանքին խանգարող իրավիճակը լուծելու վերաբերյալ Ընկերության բազմաթիվ դիմումները ՀՀ ոստիկանության վարչություն արդյունքներ չտվեցին։

Ոստիկանությունը իր անգործությունը բացատրում է նրանով, որ բողոքի ակցիաները խաղաղ բնույթ են կրում, եւ իրավապահ մարմինները իրավասու չեն տվյալ իրավիճակում որեւէ բան ձեռնարկել։

Բողոքողների կողմից շանտաժի իրական արդյունքը, իշխանության անգործության պայմաններում, դարձավ ձեռնարկության աշխատանքի դադարեցումը, աշխատողների աշխատավարձերի կորուստը, իսկ պետության համար՝ շահույթի, օգտակար հանածոների արդյունահանման դիմաց վճարվող հարկերի, բոլոր մակարդակներում սոցիալական վճարների կորուստը, երկրում ներդրումային մթնոլորտի վատթարացումը։

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ 2007թ․ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը սույն արտադրական կոմպլեքսը ձեռք բերեց աղետալի վիճակում՝ պետության եւ աշխատանքային կոլեկտիվի նկատմամբ ունեցած պարտքերով։ Հայաստանում աշխատանքի 10 տարիների ընթացքում Ընկերությունը ձեռնարկության զարգացման եւ արդիականացման ուղղությամբ ներդրել է ավելի քան 505 միլիոն ԱՄՆ դոլար, դառնալով ՀՀ տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը։ Արդյունքում, այսօր ընկերության աշխատողների թիվը հասնում է 2000-ի, իսկ Հայաստանի բյուջե վճարվող հարկերը անցնում են 200 միլիոն ԱՄՆ դոլարը։ Միայն 2017 թվականին ԳեոՊրոՄայնինգը պետական բյուջե է վճարել մոտ 27 միլիոն ԱՄՆ դոլար եւ ընդգրկվել երկրի հինգ խոշոր հարկ վճարողների թվում։

«ԳեոՊրոՄայնինգը» անհանգստանում է իր աշխատողների ֆիզիկական անվտանգության վերաբերյալ հնչող սպառնալիքների համար եւ ՀՀ Կառավարությանը եւ ուժային կառույցներին կոչ է անում կանգնել ի պաշտպանություն պետության եւ օտարերկրյա ներդրողների շահերի, որոնք տեղերում սոցիալական ծրագրեր են իրականացնում։ Ընկերությունը պետության կողմից աջակցության հույս է հայտնում, ակնկալելով, որ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի արդյունաբերական ձեռնարկությունների կայուն, առանց խոչընդոտների աշխատանքը ապահովելու համար միջոցներ կձեռնարկվեն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
78766 դիտում

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել