Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը #ԻմՔայլը շարժման ընթացքում բազմիցս հայտարարել էր, որ վարչապետ ընտրվելուց հետո ամենակարեւոր հարցերից մեկը ներկա խորհրդարանի լուծարումն ու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումն է լինելու:
ՀՀ Սահմանադրությամբ Ազգային ժողովի արձակման մի քանի տարբերակ կա: Սակայն, ինչպես նշում է Փաշինյանը, արդար ընտրություններ կազմակերպելու համար նախ հարկավոր է փոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը: Կառավարության արդեն պատրաստի ծրագրում եւս անդրադարձ է կատարվում այս խնդրին:
Սահմանադրական օրենք հանդիսացող Ընտրական օրենսգրքի փոփոխության համար անհրաժեշտ է ԱԺ 105 պատգամավորներից 63-ի կողմ քվեարկությունը (պատգամավորերի ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդը): Եվ եթե անգամ ԵԼՔ, ՀՅԴ եւ Ծառուկյան խմբակցությունները կողմ քվեարկեն Կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխություններին, ապա, այնուամենայնիվ, հարկավոր կլինեն նաեւ ՀՀԿ խմբակցությունից 16 պատգամավորի ձայն: Թե ինչպես կքվեարկի Հանրապետական խմբակցությունը, դեռեւս պարզ չէ:
Վերադառնանք ԱԺ-ի լուծարմանը: Տարբերակներից մեկը Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքն է, որը մենք արդեն շրջանցել ենք. խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին երկրորդ ընտրության ժամանակ ընտրել է ՀՀ վարչապետ:
Մյուս դեպքում՝ Ազգային ժողովը կլուծարվի, եթե Խորհրդարանը հունիսի 7-ին հավանություն չտա Կառավարության ծրագրին եւ ընթացակարգի համաձայն կրկին երկու անգամ վարչապետ չընտրի՝ ըստ Սահմանադրության հոդված 151-ի երրորդ կետի, այն է՝ «Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:
Կառավարության ծրագրին հավանություն տալուց հետո Ազգային ժողովի լուծարման միայն մեկ տարբերակ կա. վարչապետը հրաժարական է տալիս:
Այնուհետեւ՝ Կառավարության հրաժարականն ընդունելուց հետո յոթ օրվա ընթացքում ԱԺ խմբակցությունները կրկին կարող են առաջադրել վարչապետի թեկնածուներ՝ ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ մասի. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»: Եւ եթե այս անգամ էլ վարչապետ չի ընտրվում եւ կամ ընտրվելուց հետո Կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, Ազգային ժողովը լուծարվում է:
Կառավարության ծրագիրն արդեն հավանության է արժանացել գործադրի կողմից եւ այն կներկայացվի օրենսդիրին: Հունիսի 7-ին խորհրդարանը կորոշի՝ հավանություն է տալու այդ ծրագրին, թե՝ ոչ: ՀՀ փոխվարչապետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցինք՝ ծրագրի հավանության դեպքում ինչպե՞ս են հասնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ավինյանն ասաց, որ դրա մասին պետք է խոսել որոշ ժամանակ անց:
Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության փորձագետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը կարծում է՝ բոլորը գիտակցում են, որ խորհրդարանից դուրս Հայաստանը մի իրողության մեջ է, խորհրդարանում՝ մեկ այլ, եւ այդ երկու իրողություններն իրար հետ ընդհանրություն չունեն: Նրա խոսքով՝ որքան երկար շարունակվի այս վիճակը, այնքան Հայաստանի անվտանգությունը կթուլանա.
«Իսկ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է լինեն քաղաքական որոշման արդյունք: Այսինքն՝ Ազգային ժողովի չորս խմբակցության միջեւ պետք է ընդհանուր համաձայնություն լինի»,- ասաց փորձագետը:
Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին, Հովակիմյանի կարծիքով՝ քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ ծրագրի չհաստատման տարբերակ չի դիտարկվում եւ նույն ՀՀԿ-ականները, ըստ էության, չեն խոսում այն մասին, որ ծրագիրը տապալելու են:
Ազգային ժողովի արձակման մյուս տարբերակը Հովակիմյանը դիտարկում է Կառավարության հրաժարականով.
«Երբ ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներ լինեն եւ համաձայնություն ձեռք բերվի նաեւ արտախորհրդարանական ուժերի կողմից, այդ ժամանակ խորհրդարանի լուծարման կարելի է հասնել Կառավարության հրաժարականի եւ նոր վարչապետ չընտրելու միջոցով»,- ասաց Վահագն Հովակիմյանը:
Վերջինս նշում է, որ քաղաքական իրողությունը ՀՀԿ-ին թույլ չի տա օրենսդրական փոփոխություններին դեմ քվեարկել, որովհետեւ այդ քայլը հանրության կողմից կդիտվի որպես հակահեղափոխություն, եւ մարդիկ նորից փողոց դուրս կգան:
«Բանական մարդիկ նման քայլի չեն գնա, դրանից չեն շահելու, եւ անիմաստ ժամանակ է կորչելու, այն ժամանակը, որը պետք է ծախսվի քաղաքական ճգնաժամը լուծելու վրա: Այս նոր Հայաստանը միս ու արյուն պետք է ստանա պետական կառույցների նորացող տեսքով: Եթե առաջնորդվենք հանրապետականների բանավոր հայտարարություններով, ապա խնդիր չի լինի, որովհետեւ ասում են՝ գործելու ենք հանուն Հայաստանի: Եթե չբոյկոտեն, եթե հայտարարություններին հավատարիմ մնան, ընթացքը կարգին կլինի: Ի վերջո, բոլոր նախագծերը պետք է համաձայնությամբ լինեն, որ բոլորն ընդունեն խաղի կանոնները»,- եզրափակեց ԱԺ ԵԼՔ խմբակցության փորձագետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT