ԱԻՆ կադրային քաղաքականությունը կփոխվի, աշխատանքի կընդունվեն ակադեմիայի շրջանավարտները

24/05/2018 schedule11:12

Մայիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելել էր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ): Կրթօջախի գործունեությանը նախարարին ծանոթացրեց ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթեւոսյանը:

ԱԻՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, նախարարին ներկայացվեցին ակադեմիայի տեխնիկական հագեցվածությունը՝ փրկարարական գույքն ու սարքավորումները, փրկարարների վերապատրաստման համար նախատեսված տեխնիկական միջոցները, արագ արձագանքման փրկարարական գույքը եւ այլն:

ԱԻ նախարարը շրջեց ԲՈՒՀ-ի դասասենյակներով, մասնագիտական՝ «Հրդեհային պաշտպանություն», «Փրկարարական գործ», առաջին բուժօգնության եւ խաղարկային լսարաններով, ծանոթացավ ՃԿԱԿ կարգավար-օպերատորների վերապատրաստման համար նախատեսված հատուկ լսարանի հնարավորություններին եւ եղավ ակադեմիայի գրադարանում: Այն հագեցած է համակարգչային տեխնիկայով, գործում է նաեւ էլեկտրոնային գրադարան: ՃԿՊԱ ռեկտոր Հ. Մաթեւոսյանի խոսքով՝ լայնածավալ աշխատանք է տարվում հանրության շրջանում անվտանգության մշակույթի ձեւավորման ողղությամբ: Գրադարանի նյութերը նախատեսված են մանկապարտեզի երեխաներից մինչեւ ԲՈՒՀ-ի ուսանողների համար՝ ներառյալ մեթոդաբանությունը եւ ներառական ծրագրերը:

ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը հանդիպեց նաեւ ՃԿՊԱ աշխատակիցների եւ դասախոսական անձնակազմի հետ: Նախարարին ներկայացվեցին ԲՈՒՀ-ի առաջնային հրատապության եւ գերակա խնդիրները: Դրանք հիմնականում առնչվում էին տեխնիկական հագեցվածության, օրենսդրական բարեփոխումների, անձնակազմի սակավության եւ հանրապետության տարբեր կրթօջախներում պլանավորված կրթական ծրագրերի իրականացման հետ:

Ողջունելով ակադեմիայի անձնակազմին՝ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ լրջագույն փոփոխություններ են նախատեսվում ԱԻ նախարարության կադրային քաղաքականությունում: 
- Յուրաքանչյուր տարի ակադեմիան շուրջ 200 շրջանավարտ է տալիս, սակայն ըստ մեր ունեցած վիճակագրության՝ նախորդ տարիներին նրանցից միայն մեկ կամ երկու հոգի է նախարարությունում ընդունվել աշխատանքի: Այս թվերը, մեղմ ասած, գոհացուցիչ չեն: Այսուհետեւ առաջնահերթությունը կտրվի ակադեմիայի լավ եւ գերազանց առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին,- ասաց Հ. Ռոստոմյանը:

Նախարարը նշեց նաեւ, որ աշխատակիցների կողմից բարձրաձայնված խնդիրները կուսումնասիրվեն եւ կլուծվեն հրատապ կերպով շատ մոտ ապագայում:

Նշենք, որ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստեղծվել է 1992 թ.: Այն կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական, փորձագիտական, հրատարակչական աշխատանքների եւ ուսումնառության իրականացմանը: Ակադեմիան իրականացնում է միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթության երեք հիմնական կրթական ծրագրեր՝ մասնագետի, բակալավրի ու մագիստրոսի որակավորման աստիճանների շնորհումով: Կազմակերպվում են հանրապետության կառավարման մարմինների ղեկավար կազմի եւ մասնագետների վերապատրաստման դասընթացներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2835 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ