Միակ նախապայմանը՝ առանց նախապայմանների. հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը

Վերջին շրջանում շատ է խոսվում հայ-թուրքական հարաբերություններում որոշակի տեղաշարժերի մասին: Նման խոսակցությունները պայմանավորված են մայիսի 9-ին Արցախում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունով առ այն, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:

Դրան հետեւեց պաշտոնական Անկարայի արձագանքը՝ վարչապետ Բինալի Յըլդըրըմի մակարդակով: Նա, մասնավորապես, նշեց. «Եթե Հայաստանը հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության եւ սահմանների վերաբերյալ սխալ դիրքերից, եթե ուզում է նոր էջ բացել, ապա Թուրքիան կպատասխանի փոխադարձությամբ»:

Նախ եւ առաջ, Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես երբեք որեւէ տարածքային պահանջ չի դրել Թուրքիայի առջեւ, սահմանների փոփոխման հարց նույնպես չի բարձրացրել: Այնպես որ, այս մասով Յըլդըրըմի հայտարարությունն առնվազն անհասկանալի է: Ինչ վերաբերվում է փակ սահմաններին, ապա դրա պատասխանատուն հենց Թուրքիան է, որը 1993 թ.-ին, ի նշան եղբայրական Ադրբեջանի հետ համերաշխության, փաստացի շրջափակման է ենթարկել Հայաստանին: Բացի այդ, Թուրքիայի վարչապետը, թերեւս, սխալ է պատկերացնում «առանց նախապայմանների» եզրույթը: Ցանկացած տեսակի «եթե» ենթադրում է նախապայման:

Նույն տրամաբանությամբ շարունակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Մեծ Բրիտանիայի Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական կենտրոնում ունեցած ելույթում անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին: Նրա խոսքով, Կովկասում խաղաղությանն ու բարօրությանը նպաստող քայլերի պատկերից միակ դուրս մնացողը Հայաստանն է, եւ իրենք սպասում են, որ «Հայաստանը ողջամիտ մոտեցում ցուցաբերի»:

Իր խոսքում տարածաշրջանային բաղադրիչը շեշտելով՝ Էրդողանը եւս մեկ անգամ անուղղակիորեն կապում է հայ-թուրքական հարաբերությունները եւ Արցախի հարցի կարգավորումը: Նա դիտարկում է այդ երկու խնդիրները որպես զուգահեռ գործընթացներ, որոնք չեն կարող իրարից զատ առաջընթաց ունենալ:

Այդ մոտեցումը, ցավոք, Թուրքիայի ոչ միայն իշխանական վերնախավի դիրքորոշումն է, այլեւ թուրքական հասարակությունում առկա համոզմունք: Դրա օգտին է խոսում նաեւ առաջիկա ընտրություններում ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի նախընտրական ծրագիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Նա նույն կետով է անդրադառնում այդ երկու գործընթացներին: 

«Կվերացվի Հայաստանի հանդեպ կիրառվող տնտեսական շրջափակումը, կզարգացվեն անհրաժեշտ քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները, Թուրքիայի կողմից միակողմանի կերպով փակված հայ-թուրքական սահմանը կբացվի՝ առանց նախապայմանների։ Մենք նաեւ կաջակցենք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա արցախյան հիմնախնդրի՝ խաղաղ ճանապարհով լուծման ջանքերին», - ասված է Դեմիրթաշի նախընտրական ծրագրում։

Այդուհանդերձ, հայ-թուրքական սահմանի բացումը ավելի քիչ հավանական է, քան Դեմիրթաշի՝ նախագահ ընտրվելը: Թուրքիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, եթե անգամ ինչ-որ հրաշքով Էրդողանը եւ նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պարտություն կրեն՝ որեւէ կերպ չեն փոխի Թուրքիայի դիրքորոշումը նախապայմանների հարցում: Որքան էլ Թուրքիան ավտորիտար պետություն լինի՝ Հայաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը հանրային պահանջ է, որը, անշուշտ ձեւավորվել է իշխանությունների երկարամյա հայատյաց քաղաքականության արդյունքում: Այնպես որ, տեսանելի ապագայի կանխատեսումներում եւ հաշվարկներում պետք է հաշվի առնենք հայ-թուրքական փակ սահմանի առկայությունը:

Տպել
4496 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը