Քիչ առաջ խորհրդարանում վիճաբանություն տեղի ունեցավ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից օրենքների փաթեթի քվեարկության ժամանակ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց` քանի որ այսօր նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումները հավանաբար ավելի վաղ կավարտեն, քան 16:30, երբ կառավարության հետ հարցուպատասխանն է մեկնարկում, այսօր քննարկել այս օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ քվեարկել:

Սրան, սակայն դեմ արտահայտվեց «Ծառուկյան» խմբակցությունը: «Ինձ շարունակում է համառորեն թվալ, որ մենք Ազգային ժողովում ենք աշխատում, ուստի՝ վաղն աշխատանքի գալը, եթե ոմանց համար ծանր բեռ է, մեզ համար մեր պարտականությունն է, եւ մենք որեւէ հրատապություն չենք թողնում այս հարցն այսօր քննարկելու»,- ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

Գեւորգ Կոստանյանը նշեց, որ խնդրի ընդունման ժամկետն է էական, այսինքն՝ այն է էական, թե ինչքան շուտ այս օրենքը պետք է ընդունվի, որպեսզի դրա կարգավորման հարցը տարածվի:

«Ոչ ոք չի ասում, որ մենք վաղը աշխատանքի չենք գալու, բայց դա ավելի լուրջ հիմքեր ունի, քան աշխատանքի չգալը»,- ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ այսպես, թե այնպես այս օրենքը պետք է քննարկեն այսօր եւ ավարտեն, ավելի լավ կլինի, եթե կարգավորումներն ուժի մեջ մտնեն այսօր: Բաղդասարյանն ընդգծեց, որ սա ասում է հատուկ նրանց համար, ովքեր ուշ են ընկալում: Սա դուր չեկավ Նաիրա Զոհրաբյանին եւ նա տեղից նետեց, որ նա է ուշ ընկալողը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նկատեց, որ իզուր կրքեր պետք չէ այստեղ բորբոքել եւ ճիշտ պատկերացումներ ունենալ առաջարկի վերաբերյալ:

«Առաջարկը հետեւյալն է, եթե քվեարկությունից հետո առաջիկա երեք ժամվա ընթացքում չլինեն նոր առաջարկներ, ապա նախագիծը ավտոմատ կերպով պատրաստ կլինի, որպեսզի երկրորդ քննարկում իրականացնեն, որից հետո կմնա միայն քվեարկությունը: Եվ քանի որ մենք աշխատանքային ռեժիմի մեջ ենք, առաջարկ է եղել հենց այսօր քվեարկել, առաջարկը շատ տրամաբանական է, մի նեղվեք, խնդիր չկա, միմյանց չենք ուզում նեղացնել: Եթե չեք ուզում, մի քվեարկեք»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հորդորեց հարգալից լինել մեկը մյուսի նկատմամբ ու չասել, թե այս մեկը հասկացել է, մյուսը՝ ոչ: ԱԺ մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ խնդիր չկա, կարող են այլ ռեժիմով քվեարկել, սակայն պետք չէ փոքր հարցից մեծ խնդիր սարքել: Նա հորդորեց խմբակցություններով իրար հետ որոշել, թե երբ պիտի լինի քվեարկությունն ու քննարկումը: «хотите сегодня будет сегодня, хотите завтра будет завтра»,- ասաց Շարմազանովը:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ շեշտեց, որ իրենց խմբակցությունից ուղղակի ասում են, որ նման պայմանավորվածություն ի սկզբանե չի եղել, դա է խնդիրը: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն էլ ասաց, որ հանձնաժողովում այս հարցը որոշվել է քննարկել 24 ժամյա ռեժիմում: Արդյունքում քվեարկվեց հարցը հատուկ ռեժիմով քննարկելու հարցը եւ ընդունվեց 66 կողմ ձայնով:

Գեւորգ Կոստանյանն էլ փորձեց բացատրել, թե ինչ է տալու այս օրենսդրական կարգավորումը: «Սա նրա համար է, որ օր առաջ մեր երկրի դատապարտյալներն ազատ արձակվեն, պայմանական վաղաժամկետ արձակման հնարավորություն ընթացակարգին է վերաբերում»,- նշեց նա:

Քվեարկության արդյունքում որոշվեց երկրորդ ընթերցմամբ այսօր քննարկել, իսկ Բաբլոյանն էլ ասաց, որ որպես ԱԺ նախագահ ինքը կորոշի, թե երբ քվեարկեն: ԵԼՔ  խմբակցության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը դիմելով Կոստանյանին՝ ասաց, որ երկար տարիներ դատախազ է եղել, եւ հիմա նոր է նրա սիրտը ցավում:

«Հիմա նոր ջիգյար եք կերել, հելել եք, այդ հարցերով եք զբաղվում»,- ասաց նա: Կոստանյանն արձագանքեց Միքայելյանին՝ ասելով, թե նա չգիտի իր աշխատանքի մասին, չգիտի, թե այս ուղղությամբ ինչեր են արվել, ընթացքում Միքայելյանը տեղից խոսում էր, պատասխանում Կոստանյանին, վերջինս էլ նետեց. «Դու-ով մի խոսեք, դուք-ով, մի ընդհատեք, ես ձեզ չէի ընդհատում: Դու ինձ չպիտի ընդհատես»: Միջամտեց Արա Բաբլոյանը. «Սասո՛ւն, Սասո՛ւն»:

Այս ամենը եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ իրենք դեմ չեն վաղաժամ ազատմանը, այլ դեմ են այս ռեժիմով աշխատելուն: Վերջնական որոշումն, ըստ էության, կկայացնի ԱԺ նախագահը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5968 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ