Լեռնագոգում հաշվում եմ սելավաջրերի հասցրած վնասները (լուսանկարներ, տեսանյութ)

Մայիսի 21-ին Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում հորդառատ անձրեւների ու սելավատարերի խցանման համայնքով գյուղը լուրջ վնասներ է կրել, որը համայնքի ուժերով անհնար է վերացնել: Այս մասին Armtimes.com-ի զրույցում հայտնեց Լեռնագոգի գյուղապետ Սարգիս Մարգարյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 21-ին, ԱԻՆ մարզային փրկարարական վարչություն առաջին ահազանգը Լեռնագոգից ստացվել է ժամը 22:15-ին: Սելավատարի խցանման հետեւանքով ջրալցվել են գյուղի փողոցներն ու բնակելի տները: Դեպքի վայր ժամանած փրկարարները գյուղապետի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ ժամը 23:40-ի սահմաններում սելավատարի ջրի հոսքը փոխվել է դեպի ձոր, ինչի հետևանքով սելավատարի ջրի մակարդակը նվազել է:

Մինչ ժամը 03:25-ը փրկարարները Լեռնագոգ համայնքի Գալշոյան փողոցի թիվ 33 տան նկուղից (25 քմ), Խաչատրյան փողոցի թիվ 69 տան բակից (35 քմ) ու ավտոտնակի փոսից (30 քմ) և թիվ 71 տան ավտոտնակի փոսից (30 քմ) իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ:

Ժամեր անց՝ 04:00-ի սահմաններում, ԱԻն-ում հերթական ահազանգն է ստացվել Լեռնագոգից, որով հայտնել է, որ ջրալցվել են Գալշոյան փողոցի թիվ 22 տանը հարակից անասնագոմը, ինչի արդյունքում ավելի քան 2000 թռչուն է սատկել: Ջրալցվել են նաեւ այլ անասնագոմեր, անգամ տան պարիսպներ են փլուզվել: Փրկարարները բնակիչների գույքը տեղափոխել են անվտանգ տարածք և մոտոպոմպով իրականացրել ջրահեռացման աշխատանքներ:Գյուղի 43 տներ ստացել են տարբեր չափի վնասներ:

Գյուղապետի խոսքով՝ գիշերվանից մինչ այս պահը գյուղում են մարզպետարանի, ԱԻՆ-ի ու ԱԱԾ-ի աշխատակիցները, ստեղծված հանռձնաժողովը պարզում է հասցված վնասի չափը, որն էլ կներկայացվի կառավարություն. «Վնավել են կոյուղագծերը, գյուղի ճանապարհներն են լուրջ վնաս կրել, բնակիչներին պատկանող բնակիչներին պատկանող թվով շենք-շինություններն են վնասվել, 53 տնամերձ հողատարածքներ ամբողջությամբ ողողվել են անձրեւաջրերով, անասնագոմերում մարդկանց կենդանիներն են սատկել»,-ասաց գյուղապետն ու հավելեց, որ ամենամեծ վնասը կրել է գյուղի բնակիչներից մեկը, ում թռչնաբուծարանն ամբողջությամբ է հեղեղվել, ինչի պատճառով էլ բոլոր թռչունները սատկել են:

ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Հովհաննես Մարգարյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը չդադարող հորդառատ անձրեւներն են եղել, ինչի արդյունքում սելավատարերը դուրս են հոսել պատվարից եւ հեղեղել ճանապարհները: Գնդապետի խոսքով՝ ներկայումս վտանգի կրկնման հավանականություն չկա, քանի որ հատուկ տեխնիկայի օգնությամբ քայլեր են ձեռնարկվել՝ ջրի հունը փոխելով:

Տպել
2266 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց