Վովայի Արշակի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած դեպքը ծե՞ծ, թե՞ խուլիգանություն

Համաժողովրդական շարժման ընթացքում՝ ապրիլի 20-ին, էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդուն՝ Դավիթ Ավետիսյանին առեւանգելու փորձի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով անչափահաս Դ. Ա.-ին (Դավիթ Ավետիսյանին) առեւանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ մեկ այլ քրեական գործի նյութերով մայիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առեւանգելու փորձ՝ պատժվում է ազատազրկամամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) կետերով:  

Այդ օրը՝ ապրիլի 20-ին, Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում բռնություն է կիրառվել փողոցը փակած անչափահաս ցուցարարների նկատմամբ, նրանց թվում էր Դավիթ Ավետիսյանը: Մի քանի երիտասարդներ դուրս են եկել արտասահմանյան պետհամարանիշով մոխրագույն Toyota Corolla մեքենայից եւ մահակով հարձակվել անչափահաս ցուցարարների վրա, ձեռքով, ոտքով հարվածներ հասցնելով՝ ծեծել նրանց, հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին, ապա նստել են մեքենան ու հեռացել դեպքի վայրից։ Սրա վերաբերյալ տարբեր կայքերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երեւում է ցուցարարների վրա հարձակվող երեք-չորս երիտասարդ։ Նույն օրը պարզվեց, որ անչափահասներին մահակով ծեծի ենթարկածը Վովայի Արշակի եղբայրն է՝ Սարգիս Հակոբյանը, մյուսը նրա սանիկն ու ընկերը. նրանցից մեկի անունը Գագիկ Ազարյան է: Այդ դեպքից շատ չանցած անչափահասներին է մոտեցել մեկ այլ խումբ՝ կրկին արտասահմանյան պետհամարանիշներով եւ փորձել բռնի ուժով Վարուժան Ավետիսյանի որդուն նստեցնել ավտոմեքենան, սակայն տեղի բնակիչները կանխել են դա, տեսնելով, որ չեն կարողանում առեւանգել Ավետիսյանին, նրանք հեռացել են:

Չնայած տեսանյութերում հստակ երեւում են նրանցից յուրաքանչյուրի դեմքերը, սակայն նախաքննական մարմինն առայժմ չի նույնականացրել նրանց եւ չի հայտնաբերել. համենայնդեպս այդ դրվագով գործում դեռ որեւէ կասկածյալ չկա:

Ինչ վերաբերում է առաջին դեպքին՝ Վարուժան Ավետիսյանի որդուն մահակով հարվածելուն, ապա այս դրվագով իրավապահները մեղմ հոդվածով փորձում են ջրից չոր դուրս բերել Արշակ Հակոբյանի եղբորը եւ նրա բանդային: Բանն այն է, որ այս դեպքով ոստիկանությունը ոչ ավել ոչ պակաս քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրեսնգրի 118 հոդվածով (ծեծ), որի դեպքում պատիժը նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով տուգանքն է, կամ կալանքը՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Այնինչ, տեսանյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ խոսքը ոչ թե ծեծի, այլ՝ զենքի գործադրմամբ խուլիգանության մասին է: Այս դրվագով Արշակ Հակոբյանի եղբայրը եւ նրա ընկերները կասկածյալի կարգավիճակ ունեն: Այսօր նախաքննական մարմինը պետք է նրանց մեղադրանք առաջադրի:

Մեր զրույցում փաստաբան Գեւորգ Գյոզալյանն ասաց, որ թեեւ քրեական գործի նյութերին ծանոթ չէ, սակայն մամուլում հրապարակված տեսանյութերից ու նյութերից ակնհայտորեն գտնում է, որ այդտեղ այո՛, միանշանակ խուլիգանության տարրեր կան: «Նախ առաջինը՝ նրանք (նկատի ունի Արշակ Հակոբյանի եղբորը եւ նրա ընկերներին) մեքենան կանգնեցնում են փողոցի հենց մեջտեղում, նրանք մահակներով իջնում են եւ որքանով հասկացել եմ մամուլից՝ հայհոյանքերով երեխաներին փորձում են հարվածել եւ այլն: Նրանց բացարձակապես չի հետաքրքրում, որ նրանք գտնվում են բնակելի տների մոտ, չի հետաքրքրում, որ կաթվածահար է եղել երթեւեկությունը, որովհետեւ մարդիկ չեն կարողանում անցնել եւ այս բոլոր փաստերին իրենց համադրության մեջ, երբ նայում ենք՝ ակնհայտ է, որ այստեղ ավելի շատ խուլիգանության տարրեր կան, որովհետեւ ակնհայտ է, որ նրանք թքած ունեն հասարակական կարգի վրա, եւ հետեւաբար՝ այդ մասով պետք է քրեական գործը հարուցվի»,- ասաց Գյոզալյանը: Անդրադառնալով անչափահաս Դավիթ Ավետիսյանին առեւանգելու փորձի դեպքին՝ Գյոզալյանն ասաց, որ քննություն պետք է տարվի պարզելու, թե ովքեր են այդ անձինք, ինչու էին փորձում երեխաներին տանել եւ ուր: «Եթե պարզվի, օրինակ, որ ոստիկանության աշխատակիցներ են եղել, ապա նրանց պետք է պատասխանատվության ենթարկել լիազորությունները չարաշահելու համար»,- մեր զրույցում կարծիք հայտնեց փաստաբան Գեւորգ Գյոզալյանը:

Նշենք, որ երկու դեպքերով էլ Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթը, քրեական գործի շրջանակներում տուժող է ճանաչվել: Ինչ վերաբերում է նրան մահակով ծեծի ենթարկած Արշակ Հակոբյանի եղբորը՝ Սարգիս Հակոբյանին, ապա նա ազատության մեջ է. Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18149 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա