Երևան
12 °C
Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանը Հժ-ի հետ զրուցել է մշակույթի ոլորտում բացերի եւ վերջին երկու տարիներին մշակույթի նախարարության կողմից կատարված անընդունելի քայլերի մասին:
Կամերային երգչախմբի տնօրենի խոսքով՝ երգչախումբն ապրիլի 24-ին, Մարզահամերգային համալիրում պետք է մեծ համերգով հանդես գար: Համերգը, սակայն ներքաղաքական վերջին իրադարձություններով պայմանավորված, չկայացավ: Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի կարգադրությամբ սույն համերգը տեղափոխվեց մայիսի 25-ին:
«Ապրիլի 24-ի միջոցառումը ի՞նչ կապ կարող է ունենալ մայիսի 25-ի հետ, բացատրեք հասկանամ, Ապրիլի 24-ը մեկն է, դա մի այնպիսի ծրագիր էր, որ տեղափոխելը անիմաստ է եւ զավեշտալի»,- ասաց Արմեն Արաբյանը: Նա նշեց, որ մայիսի 14-ին մեծ համերգ կայացավ, որը կրկին նախորդ նախարարից էր «ժառանգություն» մնացել. «Հավաքել էին աշխարհի տարբեր ծայրերից երաժիշտներ, միջոցառման վրա հսկայական գումար ծախսել: Աբսուրդ է նման ծախսեր անել այն դեպքում, երբ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում նույն դասական երաժշտության ոլորտում բավականին մեծ կրճատումներ արեցին եւ շատ ընտանիքներ մնացին առանց կենցաղային պայմանների: Անիմաստ է կոմսոմոլի ժամանակներից մնացած մասսայական միջոցառումները բերել, խցկել ծրագիր՝ առանց այն էլ չնչին աշխատավարձով ապրող երաժիշտների հաշվին»:
Արմեն Արաբյանն ասում է, որ նմանատիպ միջոցառումների պատճառով կրճատվել են նաև աշխատողների եկամուտները: «Այն դեպքում, երբ այդ մարդիկ շատ ապահովված են, եւ եթե ցանկություն ունենային հայրենիքում համերգներով հանդես գալ, ապա կգային: Պարտադիր չէր այստեղի երաժիշտների հաշվին նրանց բերել եւ ցույց տալ, որ գործ է արվում»,- ասաց նա:
Արմեն Արաբյանի խոսքով՝ Կամերային երգչախումբն անցած տարի եւ այս տարի նույնպես՝ ԱՄՆ-ում համերգով հանդես գալու հրավեր ուներ, նախարարը երկու տարի անընդմեջ խոստացել էր, անպայման ֆինանսավորել, ասել՝ «եթե անգամ չճարեմ այդ ֆինանսավորումը, մեկենասների միջոցով կկազմակերպեմ»: Սակայն այդպես էլ չի կազմակերպվել Կամերային երգչախմբի համերգն ԱՄՆ-ում: «Ամիրյանը ոչ մի անգամ ներկա չեղավ Կամերային երգչախմբի որևէ համերգի, բայց այլ զվարճանքի միջոցառումներին նա միշտ ներկա էր»,- ասաց Արաբյանը:
Վերջինս մտահոգություն հայտնեց, որ մշակույթի նախարարության կողմից Կամերային երգչախումբը դիտարկվում է ընդամենը եկամտի աղբյուր, սակայն շատ թույլ աղբյուր:
«Չի կարելի մշակույթը դիտարկել որպես փող տպող մեքենա: Վերջին մեկուկես, երկու տարիների ընթացքում մեզ մոտ մշակույթը խիստ կրճատվել է, որի փոխարեն սկսել է զարգանալ փոփ երաժշտությունը, որը բարձր մշակույթի հետ կապ չունի եւ չի կարելի այն խառնել, շփոթել եւ մշակույթի նախարարության շրջանակներում կազմակերպել դիջեյների փառատոն, փոփ երաժշտության փառատոն, սիգարների փարթի, կամ խորովածի փառատոն, այն, ինչը տեղի էր ունենում այս ընթացքում, շատ զարմանալի էր»,- ասաց նա:
Արաբյանը հույս հայտնեց, որ պետությունը ինչպես մեկ-երկու տարի առաջ հոգում էր շենքի ծախսերը, ջեռուցման եւ այլնի, եւ համերգների եկամուտներով էլ կարողանում էին լրացուցիչ մրցանակներ, խրախուսիչ հոնորարներ տրամադրել երաժիշտներին՝ գուցե նոր նախարարի ջանքերով կվերականգնի: Արաբյանն ասաց, որ այսօր պրոֆեսիոնալ երաժիշտները ստանում են 62 հազար դրամ աշխատավարձ, որն ապրելու համար ծիծաղելի թիվ է: «Նախկին նախարարն ասել էր՝ եթե տարեկան 31 համերգ են ունենում, շաբաթ-կիրակին էլ հանենք, թող մնա 300 օր, բա այդ օրերը ինչի՞ են պարապուրդի մատնված: Նա երգչախումբը շփոթել էր կինո սեանսի հետ, որ կարելի էր շաբաթական 3-4 անգամ նույն ֆիլմը ցուցադրել եւ գումար աշխատել»,- պատմեց երգչախմբի ղեկավարը:
Մտահոգություն հայտնեց, որ մշակույթի նախարարությունը փակել է Կոմիտասի փառատոնի ֆինանսավորումը. «Եթե որևէ մեկը կա, որ կարող է ասել, թե վերջին հարյուրամյակներում ավելի բարձր արժեք ենք ունեցել, քան Կոմիտասն է՝ թող ինձ ասի. նման բան չկա: Կոմիտասի փառատոնն անտեսելն առնվազն դիլետանտություն եմ համարում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT