Երևան
12 °C
Հայ մշակույթի մաս հանդիսացող հայկական խոհանոցը, ի մասնավորի ավանդական ազգային ուտեստների ժողովրդականացումը Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության գործունեության ուղղություններից մեկն է: Ավանդաբար կազմակերպված փառատոնների միջոցով ամրապնդվում եւ տարածվում են այնպիսի ոչ նյութական արժեքներ, ինչպիսիք են գաթան, հարիսան, ղափաման եւ հայկական ազգային ուտեստները: Այս անգամ հերթը տոլմային էր:
Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը ներկայացնում է մանրամասներ «Տոլմա-2018» փառատոնից.
«Տոլմայի փառատոնը Թբիլիսիում անընդմեջ իրականացվում է արդեն 6-րդ անգամ, տարեցտարի ավելի ու ավելի ընդարձակելով իր շրջանակները: Այս տարի այն, հարիսայի փառատոնի նման, դարձավ համահամայնքային միջոցառում, որը Վիրահայոց թեմի աջակցությամբ, հոգեւոր հովիվների գլխավորությամբ եւ տեղերում ստեղծված «Շուշանիկ» եկեղեցասեր տիկնանց միությունների կազմակերպմամբ մեծ հանդիսավորությամբ ու շուքով իրականացվում է Վրաստանի հայաբնակ վայրերում:
Տոլմա-2018 փառատոնը մայիսի 10-ին մեկնարկեց Վիրահայոց թեմի Ռուսթավիի Սբ.Գրիգոր Նարեկացի հոգեւոր, կրթա-մշակութային եւ երիտասարդական կենտրոնում, շարունակվել Ախալքալաքի շրջանի Դիլիսկա եւ Արակովա գյուղերում եւ մայիսի 18-ին կեզրափակվի Ծալկայի շրջանում: Մինչ այդ, մայիսի 13-ին փառատոններ տեղի ունեցան Թբիլիսիում, Բաթումիում, Ախալքալաքում եւ Նինոծմինդայում, ամենուրեք դառնալով հիրավի տոնական միջոցառում, հայ ժողովրդի միասնության դրսեւորում:
Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, հավատացյալները տեղափոխվեցին եկեղեցու բակ, որտեղ նրանց սպասում էին հայ տիկնանց կողմից պատրաստված տոլմայի տարատեսակները՝ յուրահատուկ ձեւավորված, բուրումնավետ եւ ախորժալի:
Փառատոնին ներկա էին հատուկ այս առիթով Հայաստանից ժամանած առաջին խոհարար Սեդրակ Մամուլյանը՝ Յուրի Սարգսյանի, Էդուարդ Սիմոնյանի, Վազգեն Խաչիկյանի ընկերակցությամբ: Փառատոնի պատվավոր հյուրն էր ՀՀ վաստակավոր արտիստուհի, ծննդով թբիլիսեցի Լեյլա Սարիբեկյանը: Փառատոնը իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, թեմի հոգեւոր սպասավորները:
Եկեղեցու բակը լեփ-լեցուն էր մարդկանցով. եկել էին տեղաբնակներ,նաեւ Թբիլիսիի հարակից շրջաններից, այլազգիներ, զբոսաշրջիկներ, ովքեր զարմանքով ու հետաքրքրությամբ էին իրազեկվում միջոցառման մասին: Տոլմա-2018 փառատոնը կազմակերպել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ, «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:
Բացելով փառատոնը վերոնշյալ կազմակերպության նախագահ Սուսաննա Խաչատրյանը անդրադարձ կատարելով տոլմայի ավանդական փառատոնին, այն անվանեց սիրո ճաշ, որ լայնորեն իրականացվում է Թբիլիսիում: Կարեւորեց փառատոնին «Վրաստան» թերթի, թիվ 104 հայոց դպրոցի, Շուլավերի «Hobby house» ստուդիայի եւ Վիրահայոց թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» կիրակնօրյա դպրոցի եւ «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի մասնակցությունը:
Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկաներին շնորհավորելով Երկրորդ Ծաղկազարդի տոնի կապակցությամբ, արժեւորեց Վիրահայ համայնքում ոչ նյութական ուտեստների ժողովրդականացման նպատակով փառատոնների անցկացումը,նաեւ անդրադարձ կատարեց վերջին օրերին մայր հայրենիքում տեղի ունեցած իրադարձություններին, փառատոնը գնահատեց որպես ազգի միասնության արտահայտություն, համահայկական տոն:
Փառատոնի իրականացումը ողջունեցին Վրաստանում ՀՀ դեսպանության լրատվական բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը եւ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսի եւ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղայի կողմից օրհնվեցին տոլմայով լի կաթսաները եւ փառատոնը հայտարարվեց բացված:
Մինչ տարածվում էր ուրախ երգն ու երաժշտությունը եւ մարդիկ համտեսում էին հայկական տոլման, հարգարժան մրցատյանն իր գնահատականն էր տալիս տոլմայի տարբեր տեսակներին, փառատոնի «Լավագույն համ», «Լավագույն ձեւավորում» եւ «Հայկական տոլմա» անվանակարգերից հաղթողներին որոշելու համար:
Մրցատյանի որոշմամբ փառատոնի բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր եւ հուշանվերներ, անվանակարգերի հաղթողները՝ բրոնզե, արծաթե եւ ոսկե մեդալներ»:
800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT