Երևան
12 °C
Լուսանկարում՝ ակցիայի մասնակից Համբարձում Մուրադյանն է
Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները Բաղրամյան պողոտայում ծեծի են ենթարկվել: Այս մասին ՀԺ-ին տեղեկացրեց ակցիայի մասնակիցներից Սուրեն անունով մի երիտասարդ: Նրա փոխանցմամբ՝ քաղաքապետարանի դիմաց գործողություններն ավարտելուց հետո որոշել են իրազեկման երթ անցկացնել՝ քաղաքացիներին տեղեկացնել, որ վաղը Երեւանի քաղաքապետարանի մոտ են հավաքվելու առավոտյան 08:30-ին:
«Բաղրամյան պողոտայով գնում էինք՝ 20:00-ի սահմաններում, մեզ մոտեցավ սեւ Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, որի համարներն էր 70 MX 070 եւ մեզանից 100 մետր հեռավորության վրա սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ: Մինչեւ մեր Բաղրամյան 75 հասցե հասնելը (ակտիվիստներին ծեծել են այս հասցեում) փորձեցինք ասել, որ կանգնի, ուզում էինք հասկանալ, թե ինչո՞ւ է մեզ սեռական հայհոյանքներ տալիս, բայց չկանգնեց: Երբ հասանք Բաղրամյան 75, այստեղ կար սպիտակ գույնի մեկ Նիվա 17 JO 707 համարներով: Մեքենայից իջավ սեւ գլխարկով մի հոգի, որի դեմքը չէր երեւում: Նա խփեց մեր ցուցարարին եւ նրա բարձրախոսին, որից հետո սկսվել է խառնաշփոթ: Նա դրանից հետո գնաց»,- ասաց մեր զրուցակիցը:
Ակցիայի մասնակիցները տեղեկացրեցին, որ երկու տուժած ցուցարարները գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժնում եւ ցուցմունք են տալիս, որպես տուժողներ: Նրանից Համբարձում Մուրադյանը ՀԺ-ի հետ զրույցում՝ ոստիկանության բաժնի դիմաց, մանրամասնելով դեպքն ասաց, որ այս գործողություններով փորձել են կանխել վաղվա հրաժարականի պահանջը:
«Մերսեդես մակնիշի մեքենան մի քանի անգամ մոտենում էր մեզ եւ հայհոյում: Մենք անցանք մյուս մայթ, որպեսզի նրա հետ շփում չունենանք: Մյուս մայթին մեզ մոտեցավ Նիվա 17 JO 707 համարներով մեքենա, իջավ մեկ անձ եւ ջարդեց բարձրախոսը, իսկ դրանից հետո խփեց սրտիս: Ընկերներս միջամտեցին եւ այդ անձը խփեց մեր մյուս ընկերոջը՝ Էդգարին ու կոտրեց նրա քիթը»,- ասաց նա:
Համբարձում Մուրադյանի խոսքով՝ իրենց վրա հարձակված անձը, որը մոտ 50 տարեկան եղել է ասել. «Արա, դե զզվացրիք էլի...»:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ անկախ իրավիճակից վաղը կրկին շարունակելու են պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը: Համբարձում Մուրադյանի պնդմամբ՝ տուժած ընկերոջ կյանքին վտանգ չի սպառնում, նա 20 տարեկան է: Մյուս կողմի անձանց ինքնությունը դեռ անհայտ է:
Մանրամասները՝ տեսանյութում
Ֆեյսբուքում էլ տեղեկություններ էր տարածվել, որ այդ մեքենաները ինչ-որ կապ ունեն Երեւանի քաղաքապետարանի հետ: Այս առիթով Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի՛ համաքաղաքացիներ, քիչ առաջ որոշ կայքեր եւ սոցիալական ցանցերի օգտատերեր հրապարակել են ահազանգ այն մասին, որ Բաղրամյան-Օրբելի փողոցների խաչմերուկում իբր թե Երեւանի քաղաքապետի կողմնակիցների եւ ցուցարարների միջեւ ընդհարում է տեղի ունեցել։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ միջադեպը որեւէ առնչություն չունի ո՛չ Երեւանի քաղաքապետարանի եւ ո՛չ էլ Երեւանի քաղաքապետի հետ, տվյալ ավտոմեքենան էլ որեւէ կապ չունի Երեւանի քաղաքապետարանի հետ: Մենք մշտապես դատապարտել ենք նմանատիպ երեւույթները եւ կոչ ենք անում չտրվել սադրանքների եւ զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց»- ՖԲ-ի իր էջին գրել է վարչության պետ Արթուր Գեւորգյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT