Երևան
12 °C
ՀՀ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն ավելի քան գոհ է Եվրոպայի 2018 թ. առաջնության արդյունքներից: Այն օրերին, երբ ՀՀ-ում մարդիկ զբաղված էին թավշյա հեղափոխությամբ, ապրիլի 26-28-ն Իսրայելում կայացած Եվրոպայի առաջնությունում Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) դարձավ չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով արդբեջանցի Հիդայաթ Հեյդարովին: Վերջին անգամ նման արդյունք ՀՀ հավաքականի կազմում գրանցել էր հենց Նազարյանը 13 տարի առաջ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելիս ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանին եւ այժմյան գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանին արդյունքներ էր խոստացել:
«Երբ 2 տարի առաջ ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանն ինձ նշանակում էր հավաքականի մարզիչ, ես նրան ու Թաթուլ Հովհաննիսյանին խոստացա, որ անպայման, ինչ արդյունքներ ես ունեցել եմ, նույն արդյունքները լինելու են: Մի բան էլ, երեւի, ավելի կլինի, ամեն ինչ դեռ առջեւում է: Ֆերդինանդը բոլոր հավաքներին, միջազգային մրցաշարերին մասնակցեց: Տարվա կեսից ինձ համար արդեն պարզ էր, որ լավ մարզավիճակում է, որովհետեւ բավականին ուժեղ մրցաշարերում՝ «Գրան պրիում» 3-րդ տեղը գրավեց, «Մեծ սաղավարտի» մրցաշարում՝ 2-րդ: Եվ այնպիսի տղաների հաղթեց՝ ճապոնացիների, օլիմպիական չեմպիոն իտալացուն, Ռուսաստանի հավաքականից Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մրցանակակիրների: Ինձ համար արդեն պարզ էր, որ ԵԱ-ին մոտենալու ենք անպայման հաղթելու տրամադրությամբ»,- ասաց նա:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր եւս 2 մարզիկ՝ Արսեն Ղազարյանը (73 կգ) եւ Վարդան Խաչատրյանը (81 կգ): Խաչատրյանը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում: Նրա առաջին Եվրոպայի առաջնությունն էր եղել, եւ Նազարյանի համար նրա նման ելույթը սպասելի է եղել: Իսկ Ղազարյանը մոտ է եղել բրոնզե մեդալին, սակայն արդյունքում 5-րդ տեղն է զբաղեցրել:
«Արսենից էլ գոհ եմ, որովհետեւ Եվրոպայի առաջնությունների մի քանի անգամ մասնակցել էր եւ ամեն անգամ առաջին-երկրորդ գոտեմարտից պարտվել էր: Այս անգամ նա էլ Ֆերդինանդի հետ բոլոր մրցաշարերը, ուսումնամարզական հավաքները դրսում անց էր կացրել, եւ նա էլ էր պատրաստ: 3-րդ մրցանակային տեղի համար պայքարում՝ շվեդիայի ներկայացուցչի հետ գոտեմարտում, հաղթում էր, 1 րոպե էր մնացել, ու իր սխալի պատճառով պարտվեց»,- ասաց նա:
Այս օրերին հավաքականի այն տղաները, որոնք Եվրոպայի առաջնությանը չեն մասնակցել, Օրենբուրգում են: Մայիսի 12-13-ը մասնակցելու են Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Մայիսի 13-18-ն ուսումնամարզական հավաք են անցկացնելու Օրենբուրգում:
Ֆերդինանդ Կարապետյանը 1 ամիս հանգստանալու է: Նա Գերանիա է մեկնել՝ վերականգնվելու: Հունիսի կեսերից սկսելու է ուսումնամարզական հավաքները Վրաստանում: Հետո հավաք կանցկացնի Իսպանիայում: Հուլիսին կմասնակցի 2 «Գրան պրի» մրցաշարի՝ մեկը Խորվաթիայում, մյուսը՝ Հունգարիայում: Արսեն Ղազարյանն էլ, մարզիչների որոշմամբ, կմասնակցի այդ մրցաշարարերից որեւէ մեկին:
Այուհետեւ հավաքականի մարզիկները կշարունակեն մարզումները եւ կսպասեն աշխարհի առաջնության վերաբերյալ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիայի որոշմանը: Աշխարհի 2018 թ. առաջնությունը կայանալու է Բաքվում, եւ հայ մարզիկները կարող են մասնակցել միայն ՀԱՕԿ-ի ու ֆեդերացիայի համապատասխան որոշումից հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT